Արաքսը (նաև ճանաչված իբրև՝ Արազ, Արաս, Արաքսի և Երասխ) Հայկական լեռնաշխարհի ամենախոշոր գետերից
է։ Արաքսն ունի 933 կմ (որոշ չափումներով 914 կմ) երկարություն, որից 200
կմ կազմում է Հայաստանի և Թուրքիայի սահմանը։ Հայաստանի գետերի մեծագույն մասը
(որոնց ավազանները, միայն վերցված, կազմում են հանրապետության տարածքի 73,5
տոկոսը) պատկանում է Արաքսի ավազանին։ Արաքսը սկիզբ է առնում Բյուրակն (Բինգյոլ) լեռներից բխող բազմաթիվ
սառնորակ աղբյուրներից։ Այստեղ նրա ջրերն ունեն ոչ ավելի 3-3,50
ջերմություն։ Այն լեռնաշխարհի միակ գետն է, որ հոսում է լեռնաշխարհի ամբողջ
տարածքով: Արաքսն իր տղմուտությամբ զիջում է ամենաերկար գետ Նեղոսին: Այն վաղնջական ժամանակներից հանդիսացել է հայոց
քաղաքակրթության կարևոր բնօրրաններից մեկը: Արաքսը ջուր է մատակարարել Մեծ Հայքի, Այրարատ, Սյունիք, Արցախ, Փայտակարան, Վասպուրական նահանգներին, որի համար այն հաճախ կոչվել է մայր Արաքս:
Արաքսի վրա վաղ ժամանակներից կառուցել են բազմաթիվ կամուրջներ, որոնցից
նշնավոր են եղել Արտաշատի Երվանդաշատի , Ջուղայի կամուրջները:
Պատմական կամուրջներից այսօր մնացել է միայն մեկը՝ Բասեն գավառիԲ. Հոբբի
կամուրջն է: Կամուրջների անհետացումը պայմանավորված է Արաքսի հունի
հաճախակի փոփոխություններով, որի արդյունքում կամուրջները կործանվել են:
Պատահական չէ որ հռոմեացի բանաստեղծ (մ.թ.ա. 1-ին դար) Միտիլիոս (Վիտիլիոս)
Արաքսն անվանում է կամուրջընկեց: Մովսես Խորենացու վկայությամբ, գետը
ժամանակին հոսել է հայկական հինավուրց մայրաքաղաքների Արմավիրի, Արտաշատի և
Վաղարշապատի մոտով, բայց հետագայում հեռացել է այդ քաղաքներից: Արարատյան
դաշտում Արաքսը աջից ընդունում է Դեղին գետը, ձախից Ախուրյանը , Սև ջուրը,
Հրազդանը, Ազատը, ապա Նախիջևանը:
Արաքսը իր ծայր վերին հոսանքի շրջանում հոսում է գահավիժումներով և
աղմկալից։ Նա շատ ավելի արագահոս է դառնում, երբ կտրում է Հայկական Պար լեռնաշռթան ու մտնում Բասենի դաշտին։ Այստեղ
նրան է միանում Մուրց (Հասան-կալա)
գետը, որից հետո նա անցնում է Կաղզվանի անձուկ ձորերով և, նոր վտակներ
ընդունելով, աստիճանաբար հորդանում է ու դառնում է ջրառատ գետ, որը մեծ
աղմուկով մտնում է Արարատյան դաշտ։ Այստեղ Արաքսը հոսում է դանդաղ, սակայն Նախիջևանի մոտ անցնում է զառիվեր, տեղ-տեղ
ոլորապտույտ ափերով։ Այստեղ նրա ձախակողմյան ափը սկսում է նկատելիորեն
բարձրանալ՝ աստիճանաբար դեպի նրա հունն իջնող լեռնաբլուրների շնորհիվ։ Զուֆայի մոտ Արաքսը մտնում է խոր
և նեղ կիրճ, այնուհետև կարճ տարածություն վրա կրկին դուրս է գալիս
հարթավայր, բայց Օրդուբադից մի փոքր ներքև երկու կողմերից գետին են
մոտենում առանձին լեռնաբազուկներ. գետի հունն աստիճանաբար նեղանում է,
առաջանում են սահանքներ։ Մեղրիի մոտ գետին են մոտենում Զանգեզուրի և Կարադաղի
լեռները, որոնք տեղ-տեղ ուղղակի կախված են գետահունի վրա։ Սեղմված այդ
լեռներով, Արաքսը հոսում է Մեղրիի հայտնի երկար ու խոր կիրճերով։ Այստեղ
Արաքսի ջրերը խելահեղ արագությամբ զարնվում են ափամերձ ժայռերին, փրփրում և
սրընթաց վազում առաջ՝ մինչև Բարգուշատ և Հագարի
գետերի խառնուրդը։
Արաքսի ստորին հոսանքն անցնում է Մերձկասպյան դաշտավայրով, որտեղ նա
միանում է Կուրին և թափվում Կասպից ծով։ Գետը տարեկան դեպի Կասպից ծով է տանում 3 մլրդ խմ ջուր։
Ամազոն (Պորտուգալերեն և Իսպաներեն Rio Amazonas) – գետ Հարավային Ամերիկայում, աշխարհի ամենամեծ
ավազան ունեցող գետն է (7180 կմ²), երբեմն համարվում է ամենաերկարն
աշխարհում։ Առաջանում է Մարանյոնի և Ուկայալի գետերի միախառնումից։
Երկարությունը` Մարանյոնիի ակունքից` 6437, Ուկայալիի կամ Ապաչետի
ակունքներից` 7000 կմ։ Ունի բազմաթիվ վտակներ, որոնցից 20-ի երկարությունը
գերազանցում է 1500 կմ-ը։ Գետի և նրա ավազանի մեծ մասը գտնվում է Բրազիլայում։ Հիմնականում հոսում է հասարակածին զուգահեռ։
Ամազոնն աշխարհի ամենաջրառատ գետն է. միջին ծախսը (հոսքը)` 200 000 մ³/վրկ
է, առավելագույնը` 300 000 մ³/վրկ։ Միջին տարեկան ծախսը` 7000 կմ³ (աշխարհի
բոլոր գետերի ծախսի 15 %-ը)։ Կոշտ հոսքը տարվա ընթացքում գերազանցում է 1
մլրդ տոննան։ Ամազոնի նավարկելի ցանցի երկարությունը ավելի քան 25 հազար կմ
է, գլխավոր նավարկելի հունը` 4300 կմ։ Գետաբերանում գետի լայնությունը
կազմում է 200 կմ։ Գլխավոր վտակները աջից` Ժուրուա, Պուրուս, Մադեյրա,
Տապաժոս, Շինգու ձախից` Իսա, Ժապուրա, Ռիո-Նեգրո։ Գլխավոր
նավահանգիստները` Բելեն, Սանտարեն, Օբիդուս, Մանաուս (Բրազիլիա), Իկիտոս
(Պերու)։ Գետն իր անվանումը ստացել է շնորհիվ հնդկացի կանանց. իսպանացի
կոնկիստադորները, կռվելով Ամազոնի շրջակայքում բնակվող ցեղերի հետ, հիացել
էին իրենց դեմ կռվող կանանցով, որոնք ուս-ուսի մարտնչելով տղամարդկանց
կողքին և աչքի ընկնելով քաջությամբ ու ռազմատենչությամբ, նրանց հիշեցրել են
ամազոնուհիների ցեղերի մասին հին հունական առասպելները, և որոնց շնորհիվ
գետը կոչվել է Ամազոն:
Նեղոսը սկսում է Կենտրոնական Աֆրիկայից և հոսում է
հյուսիս` դեպի Միջերկրական ծով : Նախքան ծովը թափվելը Նեղոսը առաջացնում է
լայն գետահովիտ: Աֆրիկայի այն մասի կլիման, որտեղով հոսում է Նեղոսը , չոր և
տաք է: Անձրևները շատ հազվադեպ են: Հողերի մեծ մասը իրենցից ներկայացնում
են քարքարոտ անապատներ: Ամեն ամիս հուլիսին Նեղոսը վարարում է: Վարարման
ժամանակ նրա ջրերը հեղեղում են ափամերձ մեծ տարածություններ: Այստեղ Նեղոսի
ջրերը բերում են հսկայական քանակությամբ տիղմ, ինչը դարձնում է հողը շատ
բերրի:
Նեղոսը կապում էր իր հոսանքի երկայնքով ապրող մարդկանց: Նրանք արդեն շատ
վաղ շրջանից կարողանում էին թփերից պատրաստել մակույկներ, իսկ հետագայում`
նաև համեմատաբար խոշոր նավակներ։ Գետով տեղափոխում էին հացահատիկ,
սննդամթերք, անասուններ, շինարարական նյութեր: Նեղոսի ափերին աճում էր
զարմանալի բույս` պապիրուսը : Նրանից կարելի էր նավակներ
պատրաստել:Պապիրուսի հատուկ մշակված ցողուններից ստանում էին հիանալի
թերթանման նյութ, որի վրա կարող էին գրել: Այն նույնպես կոչվում էր
պապիրուս:
Նեղոս գետի ակունքների աշխարհագրական դիրքի գտնվելու վայրը անհայտ էր հին
ժամանակներից մինչև 19-րդ դարը, երբ վերջապես պարզվեց, որ այն Վիկտորիա
լիճն է : Նեղոսի հովիտը երբեմն որոշում են այդ լճից սկսած, չնայած որ նրա
մեջ թափվում են բավականին խոշոր գետեր: Նեղոսի ակունքը համարվում է
Ռուկարար գետը, որը Կահեր գետի գետակներից է: Իր հերթին Կահեր գետը թափվում
է Վիկտորիա լիճը: Դուրս գալով Վիկտորիա լճի հյուսիսային ծայրամասից` գետը,
որը այս վայրերում կոչվում է Վիկտորիա-նեղոս, անցնում է քարե պատնեշների
միջով` առաջացնելով բազմաթիվ խոտորումներ ու ջրվեժներ: Այս ընթացքում նրա
մակերեսի ցածրությանը Վիկտորիա լճից
կազմում է 670 մետր: Հետո, անցնելով Կոգո լիճը, գետը համեմատաբար կարճ
տարածության վրա ունենում է 400 մետր իջեցումներ և թափվում է
Մաբուտո-Սեսենեկո լիճը: Նրանից դուրս գալով ` Նեղոսը ընդունում է Ասվա
գետը, որից հետո էլ նրա ջրերը անցնում են Սուդանի հարթավայրով: Ջուբա
քաղաքից ներքև գետը մոտ 900 կմ տարածքով անցնում է Սեդդ ճահճային շրջանը:
Այստեղ նրան կոչում են «Բահր ալ-Ջեբել»: Այստեղ գետի հոսքը խաթարված է
եղեգների և ջրիմուռների զանգվածների պատճառով, և նա դժվարությամբ է անցնում
այս շրջանը` կորցնելով իր ջրերի 2/3-րդը գոլորշիացման, բուսական ծածկույթի
ոռոգման վրա : Միանալով Ալ- Գազալ վտակին` գետը ստանում է Սպիտակ Նեղոս
անվանումը և դուրս է գալիս ճահճային շրջանից: Նրան է միանում նաև Սոբատ
գետը , որը համարյա կրկնակի ավելացնում է նրա ջրերը: Հետո Նեղոսը հանգիստ
հոսում է լայն կիսաանապատային հովտով մինչև Խարտում քաղաքը: Սեդ ճահճային
շրջանից մինչև Խարտում քաղաքի մոտ գետի ցածրացումը 80 մետր է կազմում:
Խարտում քաղաքի մոտ Սպիտակ Նեղոսի մեջ է թափվում Կապույտ Նեղոսը, որը
սկիզբ է առնում Տանա լճից: Այստեղից մինչև միջերկրական ծով գետը կոչվում է
Նեղոս: Նրա ցածրացումը Խարտումի և Ասուանի միջև կազմում է 290 մ։ Նուբիական
անապատի մոտ Նեղոս գետը ընդունում է իր վերջին խոշոր վտակը` Ատբարա
Հատելով ցածր լեռնաշղթաներ` Նեղոսը շատ ոլորաններ է առաջացնում` իր հովտի
առանձին տեղամասերում դուրս հանելով բյուրեղյա ապարներ, որոնցով էլ հենց
բացատրվում էր նրանց առկայությունը Նեղոսի հոսանքի 6 հայտնի ջրվեժներում,
որոնք մինչև Ասուանի ջրամբարների կառուցումը մեծ արգելք էին նավագնացության
համար: Ասուանից մինչև Կահիրե (900-կմ) թեքությունը շատ քիչ է, և գետը հոսում է շատ լայն
հովտով/20-25-կմ/: Կահիրեից 20 կմ անց սկսում է Նեղոսի հովիտը (տարածքը
22-24000 կմ²`բազմաթիվ գետակներով և լճակներով: Այն տարածված է միջերկրական
ծովի ափին` Ալեքսանդրապոլից մինչև Պորտ-Սաիդ 260 կմ
ընդհանուր երկարությամբ): Նեղոսի հունը այստեղ բաժանվում է 9 մեծ և
բազմաթիվ փոքր գետերի: Երկու հիմնական գետերը ` Դամյատը (արևելյան) և
Ռաշիդը (արևմտյան) ունեն մոտավորապես 200-կմ երկարություն յուաքանչյուրը:
Իբրահիմ ջրանցքի և Յուսուֆ գետակի միջոցով Նեղոսի ջրերի մի մասը լցվում է
Բիրկետ-Կարուն լիճը, որն էլ իր հերթին ոռոգում է Ֆայում Օազիսը: Իսմաիլի
ջրանցքով Նեղոսի քաղցրահամ ջրերով ոռոգվում են Սուեզի ջրանցքի շրջանը, իսկ
Մախմուդիա ջրանցքով` Ալեքսանդրիա քաղաքը և նրա շրջակայքը: Նեղոսի
երկարությունը մոտավորապես 6700 կմ է:
Վիկտորիա լճից մինչև միջերկրական ծով 5600 կմ է: Նեղոսի հովիտը աշխարհի
ամենամեծ գետային հովիտներից է: Նա կազմավորվել է մեծ ծովային խորշի
տեղում` անընդհատ լցվելով գետային ջրերով և ունի ծաղկի տեսք: