| Մեր այցելուները |
 |
| Վիճակագրություն |
Կապի մեջ ընդ. 1 Հյուրեր 1 Օգտվողներ 0 |
|
Արաքս
| Информация | |
14.03.2011, 16:23 |
Արաքսը (նաև ճանաչված իբրև՝ Արազ, Արաս, Արաքսի և Երասխ) Հայկական լեռնաշխարհի ամենախոշոր գետերից
է։ Արաքսն ունի 933 կմ (որոշ չափումներով 914 կմ) երկարություն, որից 200
կմ կազմում է Հայաստանի և Թուրքիայի սահմանը։ Հայաստանի գետերի մեծագույն մասը
(որոնց ավազանները, միայն վերցված, կազմում են հանրապետության տարածքի 73,5
տոկոսը) պատկանում է Արաքսի ավազանին։ Արաքսը սկիզբ է առնում Բյուրակն (Բինգյոլ) լեռներից բխող բազմաթիվ
սառնորակ աղբյուրներից։ Այստեղ նրա ջրերն ունեն ոչ ավելի 3-3,5 0
ջերմություն։ Այն լեռնաշխարհի միակ գետն է, որ հոսում է լեռնաշխարհի ամբողջ
տարածքով: Արաքսն իր տղմուտությամբ զիջում է ամենաերկար գետ Նեղոսին: Այն վաղնջական ժամանակներից հանդիսացել է հայոց
քաղաքակրթության կարևոր բնօրրաններից մեկը: Արաքսը ջուր է մատակարարել Մեծ Հայքի, Այրարատ, Սյունիք, Արցախ, Փայտակարան, Վասպուրական նահանգներին, որի համար այն հաճախ կոչվել է մայր Արաքս: Արաքսի վրա վաղ ժամանակներից կառուցել են բազմաթիվ կամուրջներ, որոնցից
նշնավոր են եղել Արտաշատի Երվանդաշատի , Ջուղայի կամուրջները:
Պատմական կամուրջներից այսօր մնացել է միայն մեկը՝ Բասեն գավառի Բ. Հոբբի
կամուրջն է: Կամուրջների անհետացումը պայմանավորված է Արաքսի հունի
հաճախակի փոփոխություններով, որի արդյունքում կամուրջները կործանվել են:
Պատահական չէ որ հռոմեացի բանաստեղծ (մ.թ.ա. 1-ին դար) Միտիլիոս (Վիտիլիոս)
Արաքսն անվանում է կամուրջընկեց: Մովսես Խորենացու վկայությամբ, գետը
ժամանակին հոսել է հայկական հինավուրց մայրաքաղաքների Արմավիրի, Արտաշատի և
Վաղարշապատի մոտով, բայց հետագայում հեռացել է այդ քաղաքներից: Արարատյան
դաշտում Արաքսը աջից ընդունում է Դեղին գետը, ձախից Ախուրյանը , Սև ջուրը,
Հրազդանը, Ազատը, ապա Նախիջևանը:
Արաքսը իր ծայր վերին հոսանքի շրջանում հոսում է գահավիժումներով և
աղմկալից։ Նա շատ ավելի արագահոս է դառնում, երբ կտրում է Հայկական Պար լեռնաշռթան ու մտնում Բասենի դաշտին։ Այստեղ
նրան է միանում Մուրց (Հասան-կալա)
գետը, որից հետո նա անցնում է Կաղզվանի անձուկ ձորերով և, նոր վտակներ
ընդունելով, աստիճանաբար հորդանում է ու դառնում է ջրառատ գետ, որը մեծ
աղմուկով մտնում է Արարատյան դաշտ։ Այստեղ Արաքսը հոսում է դանդաղ, սակայն Նախիջևանի մոտ անցնում է զառիվեր, տեղ-տեղ
ոլորապտույտ ափերով։ Այստեղ նրա ձախակողմյան ափը սկսում է նկատելիորեն
բարձրանալ՝ աստիճանաբար դեպի նրա հունն իջնող լեռնաբլուրների շնորհիվ։ Զուֆայի մոտ Արաքսը մտնում է խոր
և նեղ կիրճ, այնուհետև կարճ տարածություն վրա կրկին դուրս է գալիս
հարթավայր, բայց Օրդուբադից մի փոքր ներքև երկու կողմերից գետին են
մոտենում առանձին լեռնաբազուկներ. գետի հունն աստիճանաբար նեղանում է,
առաջանում են սահանքներ։ Մեղրիի մոտ գետին են մոտենում Զանգեզուրի և Կարադաղի
լեռները, որոնք տեղ-տեղ ուղղակի կախված են գետահունի վրա։ Սեղմված այդ
լեռներով, Արաքսը հոսում է Մեղրիի հայտնի երկար ու խոր կիրճերով։ Այստեղ
Արաքսի ջրերը խելահեղ արագությամբ զարնվում են ափամերձ ժայռերին, փրփրում և
սրընթաց վազում առաջ՝ մինչև Բարգուշատ և Հագարի
գետերի խառնուրդը։
Արաքսի ստորին հոսանքն անցնում է Մերձկասպյան դաշտավայրով, որտեղ նա
միանում է Կուրին և թափվում Կասպից ծով։ Գետը տարեկան դեպի Կասպից ծով է տանում 3 մլրդ խմ ջուր։
|
| Добавил: Jir |
Контактное лицо: Jir E
|
| Просмотров: 2717
| Размещено до: 14.04.2011
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|
|
| Block title |
| Block content |
|