Կիրակի, 27.09.2020
Բարի հալուստ informacia.do.am
Կայքի մենյու
Sport
Մեր այցելուները
free counters
Վիճակագրություն

Կապի մեջ ընդ. 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0
Главная » Доска объявлений (42)

Կենցաղային տեղնիկա [0]Компьютеры [0]
Բնություն [22]Մշակույթ [0]
Կենդանիներ [6]Այլ [11]
Միջատներ [3]

  Բալթիկ ծով - Ատլանտյան օվկիանոսի ներցամաքային ծով Հյուսիսային և Միջին Եվրոպայի ափերի մոտ։ Ողողում է Էստոնիայի, Լիտվայի, Լատվայի, Ռուսաստանի, Գերմանայի, Լեհաստանի, Դանիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի ափերը։  Հյուսիսային ծովին  է միանում Դանիական նեղուցներով։ Մակերեսը` 386 հազար կիլոմետր քառակուսի։ Գերակշռող խորությունը 40-100 մ է, առավելագույնը` 470 մ։ Խոշոր կղզիները` Բոռհոլմ, Գութլանդ, Էլանդ, Սաարեմաա, Հյումաա, Ռյուզեն, Ալանդյան։ Խոշոր ծոցերը` Բոտնիկ, Ֆիննական, Ռիգայի։ Բալթիկ ծով են թափվում Նևա, Արևմտյան Դիվնա (Դագուվա), Նեման, Վիսլա, Օդրա գետերը։ Վոլգա-Բալթյան ջրային ուղիով միացված է Վոլգային, Սպիտակծով-Բալթյան ջրանցքով` Սպիտակ ծովին։ Հիմնական նավահանգիստները` Սանկտ Պետերբուրգ, Տալլին, Ռիգա, Լիպայա, Կլայպեդիա, Կալինինգրադ, Գդանսկ-Գդինյա, Շչենին, Լյուբեկ, Քիլ, Կոպենհագեն, Մալմյո, Ստոկհոլմ, Լուլետ, Տուրկու, Հելսինկի, Կոտկա։


Ծովեր | Դիտված: 1888 | Ամսաթիվ: 27.04.2011 | Կարծիքներ (0)

  Մոծակները կամ երկարաբեղիկ երկթևանիները կազմում են միջատների առանձին ենթակարգ: Հանդիպում են ամենուրեք: Հայտնի է 20 հզ., ՀՀ-ում՝ ավելի քան 20 տեսակ: Առավել տարածված են Արարատյան դաշտում, Սևանի ավազանում և անտառային շրջաններում: Մոծակների մարմինն ու ոտքերը բարակ են ու երկար, վերին ծնոտը կրծող տիպի է: Ունեն երկար կնճիթ, որով ծակում են զոհի մաշկը և ծծում արյունը: Մոծակի խայթոցը շատ ցավոտ չէ, սակայն մաշկի մեջ անցած նրա թույնը տհաճ քոր է առաջացնում: Առավել վտանգավոր են անոֆելես սեռի (մալարիային) մոծակները, որոնց թքի հետ մարդու արյան մեջ կարող են թափանցել մալարիայի, վիրուսային ու ճիճվային ծանր հիվանդությունների հարուցիչներ: Երբ մալարիային մոծակը նստում է, նրա փորիկն ու վերջին զույգ ոտքերը որոշ անկյան տակ վեր են բարձրանում: Ոչ մալարիային մոծակները նստում են կծկված՝ փորիկն իջեցնելով: Նրանք փոխանցում են ավելի քան 50 վարակիչ և մակաբուծական հիվանդություններ: Էգ մոծակները սնվում են բույսերի հյութերով կամ մարդու և կենդանիների արյունով (ծծում են իրենց մարմնի ծավալից 1,5 անգամ ավելի արյուն), իսկ արուները՝ միայն բույսերի հյութով: Ցերեկն արուները հավաքվում են փչակներում, թփերի ստվերում, իսկ էգերը հաճախ նստում են տան կամ գոմերի առաստաղներին ու պատերին, որտեղ կարող են «որս» գտնել: Էգ մոծակն արյուն ծծելուց հետո մնում է մեկուսի անկյունում՝ մինչև ծծած արյունը լրիվ մարսի: Այդ ընթացքում նրա փորիկում զարգանում են հարյուր հազարավոր ձվեր: Այնուհետև մոծակը դուրս է թռչում իր թաքստոցից և ձվադրում բնական ու արհեստական ջրամբարներում: Ձվերից դուրս են գալիս մոծակների թրթուրները, ապա՝ հարսնյակները, որոնք ապրում են ջրում, ջրափոսերում, լճակներում, նույնիսկ ոտնահետքերի ջրով լի փոսերում, խոնավ հողում: Հարսնյակից դուրս է գալիս հասուն մոծակը, որն օդային կյանք է վարում: Մոծակների ակտիվությունը մեծանում է երեկոյան և գիշերը:

Մալարիային մոծակների դեմ պայքարելու համար մարդիկ չորացնում են ճահիճները, բազմացնում մոծակի թրթուրներով սնվող ձկներ, կիրառում միջատասպան զանազան նյութեր:
Անտառում, հատկապես ճահճոտ վայրերում, մոծակներից պաշտպանվելու համար անհրաժեշտ է կրել մոծակապաշտպան ցանց, քնելու ժամանակ մահճակալը մեկուսացնել թանզիֆե վարագույրով, մարմնի բաց մասերը շփել մոծակներին վանող հատուկ քսուքներով կամ լուծույթներով:


Մոծակներ. մալարիային մոծակը
(1) և թրթուրը  (2), կուլեքս սեռի ոչ մալարիային մոծակը
(3)  և թրթուրը (4
)



Թևաորներ | Դիտված: 2010 | Ամսաթիվ: 19.04.2011 | Կարծիքներ (1)

 
  Մեխակը մեխակազգիների ընտանիքի խոտաբույս է, հազվադեպ՝ կիսաթուփ: Հայտնի է մեխակի մոտ 300 տեսակ՝ տարածված Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում: ՀՀ-ում հանդիպում է 15 տեսակ՝ արևելյան, անհրապույր, խայտաբղետ, խավավոր, մանրածաղիկ և այլն: Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում: Աճում է չոր, քարքարոտ լանջերին, ավազոտ վայրերում, կիսաանապատներում, լեռնատափաստաններում, ալպյան և ենթալպյան մարգագետիններում: Մշակության մեջ տարածված են գեղազարդիչ տեսակներ՝ պարտեզային, չինական, թուրքական, հոլանդական, որոնք կիրառվում են ծաղկաբուծության մեջ:
Ցողունը հանգուցավոր է, բարձրությունը՝ մինչև 70 սմ: Տերևները հակադիր են, ամբողջական, գծաձև կամ նշտարաձև: Տեսակների մեծ մասի ցողունն ու տերևները գորշակապտավուն երանգ ունեն: Ծաղիկները երկսեռ են, ծոպավոր, ատամնաեզր կամ ամբողջաեզր, սպիտակ, վարդագույն, կարմիր, ծիրանագույն, դեղնականաչավուն և այլն: Պտուղը բուրավետ, երկարավուն, միաբուն, բազմասերմ տուփիկ է: Սերմերը սև են, մանր, տափակ: Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են սապոնիններ, ալկալոիդներ, եթերայուղեր, C վիտամին և այլն:
Քուռի մեխակը հանդիպում է Արարատյան գոգավորության չոր, ավազոտ գետափերին և միջին լեռնային գոտու մարգագետիններում, անհրապույր մեխակը՝ Սյունիքի մարզի միջին լեռնային գոտու քարքարոտ լանջերին, Լիբանանի մեխակը՝ Երևանի և Վայոց ձորի ստորին ու միջին լեռնային գոտիների չոր, կավային, գիպսակիր կամ աղակալած լանջերին, մանրածաղիկ մեխակը՝ Վայոց ձորի մարզի միջին լեռնային գոտու չոր, քարքարոտ լանջերին: Այս տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:
Ծաղիկներ | Դիտված: 2991 | Ամսաթիվ: 19.04.2011 | Կարծիքներ (0)

   Մեղուները թռչող միջատներ են, սերտորն կապված կիպրերի և մրջյունների հետ, հայտնի են փոշոտման մեջ իրենց դերով և մեղրի և մեղրամոմի արտադրությամբ: Ներկայումս հայտնի են մոտ 20 000 տեսակի մեղուներ` դասակարգված 7-9 ճանաչված ընտանիքներում, չնայած դրանց իրական թիվն ավելի մեծ է, ուղղակի նկարագրված չեն: Դրանց կարելի է գտնել բոլոր մայրցամաքներում, բացառությամբ Անտարտիդայի, մոլորակի բնական միջավայրում, որևեղ կան միջատների միջոցով փոշոտվող ծաղկաբույսեր: Մեղուններն ուսումնասիրող գիտությունը կոչվում է ապիոլոգիա(ապիդոլոգիա): Մեղուները հարմարվել են կերակրվելու նեկտարով և ծաղկափոշով, նեկտարն օգտագործելով հիմնականում որպես էներգիայի աղբյուր, իսկ ծաղկափոշին սպիտակուցների և այլ սննդային նյութերի ստացման համար: Մեղուներն ունեն երկար փթիկ, որն օգտագործում են բույսից նեկտար ծծելու համար, ունեն նաև բեղիկներ, որոնք բաղկացած են 13 հատվածից արու մեղուների մոտ, և 12 հատվածից էգ մեղուների մոտ: Բոլոր մեղուներն ունեն 2 զույգ թևեր, ետևի զույգը չափերով փոքր են առջևի զույգ թևիկներից, միայն որոշ տեսակի մեղուների մոտ արուների թևիկները շատ կարճ են, ինչը թռիչքը դարձնում է շատ դժվար կամ անհնար: Մեղուների շատ տեսակներ համարյա չեն հետազոտվել: Մեղուների չափերը տատանվում են 2,1 մմ-ից(Տրիգոնա միմիմա գաճաճ մեղուներ) մինչև 39 մմ(Մեգաչիլի պլուտո մեղուներ, որոնք ապրում են Ինդոնեզիայում): Մեղուները դասակարգվում են հետևյալ դասերում Լասիոգլոսում (1750), Անդևենա (1500), Մեգաչիլի (1490), Հուլեաուե (715), Նոմադա (700), Պերդիտա (630), Օսմիա (350), Բոմբուս (260), Ամեգիլլա (250) և այլն: Մեղուները ինչպես և մրջյունները ըստ էության կիպրերի ձևեր են: Չնայած ամենից շուտ գտնված մեղուների տարիքը գնահատվում է 40 մլն տարի, բայց մեղուների գենետիկայի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրանք ավելի վաղ են հայտնվել, ծաղկաբույսերի հայտնման հետ 140 մլն տարի առաջ: Ներկայիս մեղուների նախնիները ավազի կրետների ընտանիքից են (Կրապռոնիդաե), որոնք գիշատիչ միջատներ էին: Էվոլյուցիայի ընթացքում մեղուները գիշատիչներից վերափոխվեցին ծաղկափոշով սնման ապրելակերպի:
Թևաորներ | Դիտված: 3122 | Ամսաթիվ: 04.04.2011 | Կարծիքներ (0)

   Հայաստանի Հանրապետության ամենաբարձր կետը Արագած լեռնագագաթն է 4095 (շատ աղբյուրներում 4090) մետր բարձրությամբ։ Դա շրջապատից մեկուսացած, վահանաձև փռված մի զանգված է՝ մոտ 200 կմ շրջագծով։ Իր հովհարաձև տարածված լանջերի հետ միասին գրավում է մոտ 4000 քառ. կմ տարածություն Արարատյան ու Շիրակի դաշտերի, Ախուրյան ու Քասախ գետերի միջև։ Երեք կողմից նրան հարևան են հյուսիսից՝ Շարայիր, արևելքից՝ Արայի, հարավ-արևմուտքից՝ Մեծ Արտենի Մեծ Հայքի Արագածոտն, Շիրակ և Նիգ գավառների սահմաններում։ Այժմ մտնում է Արագածոտնի և Շիրակի մարզերի տարածքում (ՀՀ տարածքի հս-արմ-ում) և ունի կենտրոնական դիրք:
Արագած անվան ծագումը կապում են Հայկի որդի Արամանյակի կամ էլ Արա աստծո անունների հետ (Արագած՝ Արայի գահ
Արագածն անցյալում եղել է աշխարհի ամենախոշոր հրաբուխներից մեկը։  Ունի 400 մ խորությամբ և 3 կմ տրամագծով հսկա խառնարան, որի քայքայված պատերի մնացորդները կազմում են լեռան չորս կատարները։ Խառնարանը հարավ-արևելյան կողմից բաց է և կապվում է շրջապատին։ Կատարները դասավորված են կիսաշրջանաձև և կազմում են 270 աստիճանի աղեղ։ Ամենաբարձրը հյուսիսային կատարն է (4095 մետր)։ Այնուհետև գալիս են արևմտյանը՝ 4080 մետր, արևելյանը՝ 3926 և հարավայինը՝ 3879։ Խառնարանը ջրահավաք մեծ ավազան է։ Այստեղից է սկիզբ առնում Քասաղի վտակ` Անբերդ գետը։

  Արագածի հավերժական ձյունե ծածկույթը մոտ 6 քառ. կմ է։ Լեռն ունի մի քանի փոքր սառցադաշտեր, որոնցից ամենամեծը (1,5 կմ մակերեսով) խառնարանում է։ Սառցադաշտերը սնում են Քասաղի վտակներից Գեղարոտը։

Եթե Արագածի ատամնաձև գագաթները ուղղաձիգ են, (հատկապես հյուսիսային կատարը, որ բավական դժվարամատույց է վերելքի համար), ապա լանջերը մեղմ թեքություն ունեն, որոնք փռված են գագաթների շուրջը հսկայական տարածությունների վրա՝ տեղ-տեղ կազմելով ընդարձակ բարձրավանդակներ, սարավանդներ, հարթություններ (Ապարանի դաշտը, Կարմարաշենի, Շամիրամի սարահարթերը, Օհավանի, Մարալիկի սարավանդները և այլն), մասնատված են ճառագայթաձև տարածվող խոր հովիտներով, կիրճերով, հեղեղատարով։ Լանջերին կան նաև հրաբխային ծագում ունեցող կոնաձև բարձրություններ (Փոքր արտենի, Իրինդ, Կարմարթառ, Դաշտաքայլը և այլն)։
Արագածի մերձակայքում ցրված են բազմաթիվ պարազիտային կոներ, որոնք անցյալում պարբերաբար արտավիժել են հրաբխային նյութեր։ Հրաբխային ժայթքումների հետևանքով Արագածի լանջերը հսկայական տարածության վրա (ընդհուպ մինչև ստորին փեշերը) ծածկված են լավաներով։ Արագածը հարուստ է հրաբխային ծագում ունեցող օգտակար հանածոներով (տուֆ, պեմզա, պլեռիտ և այլն)։

  Արագածը հայտնի է իր սառնորակ աղբյուրներով, որոնք ձնհալի ջրերի ու սառցադաշտերի հետ միասին սկիզբ են տալիս մի շարք գետերի ու գետակների (Գեղարոտ, Ամբերդ, Մանթաշ, Նարիշդ, Գետաձոր, Ծաղկահովիտ և այլն)։ Արագածի ընդերքի ջրերով է սնվում նաև Մեծամոր լիճը։ Գագաթին և լանջերին կան մի քանի տասնյակ գեղատեսիլ լճակներ (Քարի, Ամբերդի, Լեսինգի և այլն)։ Դրանցից ամենամեծը Քարի լիճն է, որն ունի քաղցրահամ ջուր և 3250 մ բարձրության վրա է։ Լճին առանձին հրապույր են տալիս շրջակա ալպյան մարգագետինները, բազմագույն ծաղիկները, լեռնային մաքուր օդը և Արագածի ձյունափայլ գագաթի մերձակցությունը։
Ճոխ բուսականությամբ ծածկված հիասքանչ գետահովիտներով ու ձորակներով հոսող գետերը տեղ-տեղ առաջացնում են ջրվեժներ ու սահանքները։

  Լեռան շրջակայքի քաղաքներից են Աշտարակը՝ հարավ-արևելքում, Ապարանը՝ հյուսիս-արևելքում, Արթիկը՝ հյուսիս-արևմուտքում և Թալինը՝ հարավ-արևմուտքում: Լեռան մյուս կողմերում կան այլ քաղաքներ և գյուղեր:

Սարեր, լեռներ | Դիտված: 22613 | Ամսաթիվ: 25.03.2011 | Կարծիքներ (0)

  Արարատ (թուրքերեն՝ Ağrı Dağı, քուրդերեն՝ Çîyaye Agirî) հանգած հրաբուխ  է : Գտնվում է` Հայաստանի, Իրանի և Թուրքիայի Արաքս  գետի աջ ափին, Հայաստանի սահմանից 32 կմ հեռավորության վրա, իսկ Իրանի սահմանից 16 կմ: Այն ունի երկու գագաթ՝ մեծ (Մասիս-5137 մ) և փոքր (Սիս-3975 մ), Հայկական լեռնաշխարհի և Թուրքիայի սահմանի մոտ ամենաբարձր լեռը, գտնվում է Թուրքիայի Իգդիր իլում (շրջանում)։

   Մասիսը ունի դեպի հյուսիս թեքված զառիթափ ու ժայռոտ գագաթ՝ 12 կմ² հիմքի մակերեսով, աշխարհի ամենաբարձր գագաթներից է (5137 մ), իսկ հարաբերական բարձրությամբ (ստորոտից՝ մինչև գագաթ) առաջինը՝ 4300 մ։ Հյուսիսարևելյան լանջին է «Վիհ Մասեաց» կամ «Փլած Մեծի լերինն» անունով խորխորատը, որը ձգվում է ստորոտից՝ գագաթ շուրջ 10 կմ, իսկ գագաթի մոտ նրա առավելագույն խորությունը հասնում է 1000 մետրի։ Գագաթը պատված է հավերժական ձյունով ստորին սահմանը (4100-4250 մ), որոնցին սկիզբ է առնում մոտ 30 սառցադաշտ։ Հարավարևմտյան լանջին դրանք իջնում են մինչև 3850-3950 մ, բայց Մասյաց վիհում սառույցն իջած է մինչև 2754 մ բարձրությունը։
   Սիսը կանոնավոր կոնաձև լեռ է՝ տեղադրված Մասիսից հարավ արևելք։ Գագաթնային մասը (1,5 հա) ալիքավոր հարթավայր է՝ ծածկված ժայռերով, քարակույտերով։ Սիսի լանջերը բավականաչափ զառիթափ են և մասնատված, զուրկ հավերժական ձյունից և սառցադաշտերից։
   Գագաթները բաժանվում են 2688 մ ձգվածություն ունեցող տաշտաձև թամբարդով։
Լեռան հիմքի մակերեսը գրավում է 1200 կմ² տարածք, իսկ պարագիծը 130 կմ է։ Գագաթները բաժանվում են 2688 մ ձգվածություն ունեցող տաշտաձև թամբարդով։
2800-3000 մ բարձրությունների վրա այստեղ նկատելի են անթրոպոգենյան շրջանի հետքեր՝ լանջերն ու հատկապես մերձգագաթնային սարավանդները ծածկված են հողմահարված հրաբխային ապարների քարակարկառներով, որոնք անվանում են «քարե ծովեր»։
Գագաթների միջև հեռավորութունը 11 500 մ:

  Արարատ լեռան վրա լավ արտահայտված է կլիմայական ուղղաձիգ գոտիականությունը։ Ձմեռը խիստ է, կայուն ու հզոր ձյունածածկույթով։ Հունվարի միջին ջերմաստիճանը տատանվում է - 6 աստիճան C-ից (ստորոտում) մինչև 20-25 աստիճան C (գագաթին), հուլիսին 26 աստիճան C -ից (ստորոտում) մինչև 0 աստիճան C և պակաս (գագաթում)։

Արարատի գիտական նվաճման պատմության մեջ լուրջ քայլ կատարեց ֆրանսիացի բնախույզ Պիտտոն դե Տուրնեֆորը։ Բացառիկ բույսեր փնտրելու և լեռնային բուսականության բնականոն դասավորությունը ուսումնասիրելու մտադրությամբ, Տուրնեֆորը 1701 թվ-ի օգոստոսին հասավ հավերժական ձյան սահմանը, նկարագրեց լեռան ֆիզիկական յուրահատկություններն ու բուսական աշխարհը։

Արարատի միջին գոտու (1500 մ - 3500 մ) բուսական ծածկույթը համեմատաբար փարթամ է։ Ստորին գոտում (1500 մ-ից ցած) ծածկված է կիսաանապատային բույսերով։ Հարուստ է նաև կենդանիներով և թռչուններով։ Հնում հռչակված է եղել որպես Հայոց արքունի որսատեղի։

Սարեր, լեռներ | Դիտված: 3601 | Ամսաթիվ: 16.03.2011 | Կարծիքներ (1)

  Արա լեռը կամ Արայի լեռը Հայաստանի լեռներից է, որը գտնվում է Կոտայքի և Արագածոտնի մարզերում: Նրա վրա է գտնվում Ծաղկեվանքը: Լեռն ունի հարուստ բնաշխարհ, և Հայաստանի բուսականության 20%-ը կարելի է հայտնաբերել այնտեղ: Արան նաև պարապրանիստների թռիչքի վայր է համարվում:

   Արայի լեռան անունը գալիս է հայ դիցաբանական աստծո՝ Արա Գեղեցիկի անունից, քանի որ լեռան գագաթները հեռվից (օր.՝ Երևանից) նայելիս՝ նմանվում են պարկած մի մարդու՝ Արային, ով ըստ հայկական դիցաբանության իր ներքևի դաշտում է ճակատամարտել Ասորեստանի սեր տենչացող թագուհու՝ Շամիրամի հետ: Այստեղ է ընկել իր կնոջը` Նվարդին, հավատարիմ մնացած հայոց թագավորը, որի արնաշաղախ մարմինը Նինոս արքայի հեշտասեր այրու` Շամիրամի հրամանով դրել են ժայռախորշում, որ արալեզները կենդանացնեն նրան: Արայի լեռան փեշին գտնվող՝ Եղվարդ գյուղի բնակիչները, Արայի քիթը ներկայացնող գագաթնաքարը անվանում են՝ Աքլորաքար, քանի որ լեռան ամենաբարձր գագաթն է:

   Արայի լեռը գտնվում է Հայաստանի Կոտայքի և Արագածոտնի մարզերում, Երևանից 33կմ հյուսիս: Նրա մոտակա գյուղերից են Նոր Երզնկան, Եղվարդը, Մուղնին, և Կարպին: Նաև մոտիկ է Աշտարակին: Գտնվում է Հյ 40° 24' 30"; Աե 044° 26' 57" կոորդինատներում: Նոր Երզնկայից դեպի լեռան ճանապարհին են գտնվում Դեմերճյան խնձորի այգիները:

  Արայի լեռը մյուս լեռնաշղթաներից համեմատաբար մեկուսի է գտնվում, և հետաքրքիր է երկրամորֆորոլիոգրական տեսակետից: Նա պարունակում է բնաշխարհի մի հարուստ գենետիկ ավազան: Լեռան գրանցված են 650 տեսակ անոթային բույսեր, որոնք Հայաստանի բուսականության 20%-ն են կազմում: Այս փոքր տարածքում կարելի է տեսնել Հայաստանի բուսականության գլխավոր տիպերը՝ կիսաանապատ, տափաստան, մարգագետնային տափաստան, անտառ մարգագետին և , բարձր խոտազգի մասեր, ժայռի և թմբի բուսականություն և տափաստանի թփուտներ:

Սարեր, լեռներ | Դիտված: 3120 | Ամսաթիվ: 16.03.2011 | Կարծիքներ (0)

   Ալոճենին վարդազգիների ընտանիքին պատկանող թուփ է կամ ոչ մեծ ծառ, փշոտ ճյուղերով։ Ալոճենու (լատիներեն անվանումը՝ Crataegus L.) տերևները պարզ են հերթադիր։ Ծաղիկները սպիտակ են, երբեմն էլ կարմրավուն։ Պտուղները մանր են, կարմրաբոսոր, 3-4 սերմերով։ Ցեղի անունը ծագել է հունարեն «Կռատաիոս» բառից, որ նշանակում է ուժեղ։

  Բույսի ծաղիկներում հայտնաբերված է եթերայուղ, տրիմեթիլամին, կվերցետին, կոֆեինային և քլորագենային թթուներ, հիպերոզիդ, խոլին, ացետիլխոլին և այլն։ Պտուղները պարունակում են գինեթթու, կիտրոնաթթու, կրատեգուսաթթու, ուրսոլաթթու, օլեանոլաթթու, ֆլավոնոիդներ, սորբիդ, ճարպային յուղեր, կարոտին, C վիտամին, դաբաղանյութեր, քիմիական տարրերից՝ կոբալտ, պղինձ, երկաթ, մանգան, ցինկ, մոլիբդեն և այլն։

Ծաղիկները՝ ծաղկաբույլերով հավաքում են մինչև լրիվ բացվելը, իսկ պտուղները՝ աշնանը, այսինքն՝ լրիվ հասունանալուց հետո։ Ալոճենու բուժական հատկությունների մասին դեռևս մեր թվարկության առաջին դարում նշել է հույն բժիշկ Դիսկորիդը, իսկ ժողովրդական բժշկության մեջ շատ վաղուց պտուղներն օգտագործվել են թեյի, փոշու կամ կիսելի ձևով, ծաղիկները՝ թեյի մեջ, սրտային մի շարք հիվանդությունների, գլխապտույտների, հևոցի, անքնույան ժամանակ և այլն։ Բուժման նպատակով օգտագործում են բույսի ծաղիկները և հասուն պտուղները։ Ավիցեննան դեղաբույսը օգտագործել է բերանի խոռոչի և կոկորդի բորբոքումների և ստամոքսի սուր ախթահարուների ժամանակ։ Ամիրդովլաթը նշում է, որ ալոճի սերմերի եփուկն ամրացնում է լնդերը, ատամները, կտրում է արյունահոսությունը, վերացնում դեղնությունը, առաջ բերում փորկապություն, վերացնում դեղնությունը, ուժեղացնում լերդն ու ստամոքսը, իսկ սպեղանու ձևով բուժում է մաստիտը։

  Ալոճի ծաղիկներից և պտուղներից պատրաստված դեղամիջոցները ուժեղացնում են սրտամկանի կծկումները, բարելավում սրտի և ուղեղի արյան շրջանառությունը, վերացնում անոթային սպազմը, սրտի շրջանի ցավերը, կանոնավորում սրտի ռիթմը, առաջ բերում տևական հանգստացնող ներգործություն։

  Ալոճենու պտուղներն ուտում են ինչպես թարմ, այնպես էլ չորացած վիճակում։ Դրանցից պատրաստում են կոմպոտ, կիսել, դոնդող, մարմելադ, կարամել։ Աղացած պտուղները խառնում են ալյուրին՝ հացին հաճելի համ տալունպատակով։


Ծառեր | Դիտված: 1920 | Ամսաթիվ: 16.03.2011 | Կարծիքներ (0)

Նռնենին (լատիներեն՝ Punica granatum) փոքր թուփ է կամ ոչ մեծ ծառ՝ երկարավուն կաշեկերպ տերևներով, ալ կարմիր ծաղիկներով։ Նռնենին վայրի ձևով հանդիպում է Փոքր և Միջին Ասիայում, Անդրկովկասում, Իրանում, Աֆղանստանում։ Հնուց ի վեր տարբեր ժողովուրդներ նրա պտուղներն օգտագործել են ծիսական արարողությունների ժամանակ։ Պտուղը խոշոր, գնդաձև է՝ հաստ պտղամաշկով, թաղանթավոր միջնապատերով։ Սերմերը բազմաթիվ են՝ յուրաքանչյուրը շրջապատված բաց վարդագույնից մինչև բալի գույնի հյութալի պտղամսով։ Ծաղկում է մայիսից մինչև աշուն, պտուղը հասունանում է սեպտեմբերի վերջին։ Նռան ծաղիկներից ստացված ներկը օգտագործում են բնական գործվածքների ներկման համար։ Տերևները, արմատը և բնի կեղևը պարունակում են մինչև 32% դաբաղանյութեր, որոնք ևս օգտագործվում են ներկերի ստացման, նուրբ կաշիների դաբաղման համար։ Պտուղն օգտագործում են թարմ և վերամշակված (դոշաբ, գինի, հյութ) վիճակում։ Պետք է հավաքել հասուն վիճակում, քանի որ պահելով չի հասունանում։ Նռան հյութը պարունակում է 8-19% շաքարներ, C վիտամին, ուստի օգտակար է ծանր հիվանդություններից ապաքինվողների համար, բուժիչ է։
Ծառեր | Դիտված: 5605 | Ամսաթիվ: 16.03.2011 | Կարծիքներ (1)

Սև ծով — Ատլանտիան օվկիանոսի  ներքին ծով Թուրքիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Ուկրաինայի, ՌուսատանիՎրաստանի ափերի մոտ։ Կերչի նեղուցով միանում է Ազովի ծովին, Բոսֆորի նեղուցով` Մարմարա ծովին Դարդանելի նեղուցով` (Եգեյան ծով (Եգեյան)) և Միջերիկրական ծովին։ Մակերեսը` 422 հազար կմ քառակուսի։ Առավելագույն խորությունը` 2210 մետր։ Առավել խոշոր ծոցերը` Կարկինտսկի, Կալամիտսկի, Դնեստրի, և Դնեպրի-Բուգի լիմաները` հյուսիս-արևմտյան ափերի մոտ, Սինուպի և Սամսունի, հարավային ափերի մոտ։ Ծովն են թափվում Դանուբ, Դնեստր, Հարավային բուգ, Դնեպր, Ռիոն, Կզել Իմակ խոշոր գետերը։ Ավելի քան 150 մետր խորության մեջ ջուրը վարակված է ծծմբաջրածնով: Մեծ խորություններում կենդանի օրգանիզմներ չկան (բացի բակտերիաներից)։ Առավել խոշոր նավահանգիստները`Օդեսա, Նովոռոսիսկ, Տուապսե, Փոթի, Բաթումի, Կոնստանցա, Բուրգաս, Վառնա, Տրաբիզոն, Սամսուն, Զոնգուլդակ։
   Մ.թ.ա. 6-5-րդ դարերի առաջին հույն ծովագնացները ծովն անվանել են Աքսենյոս (Աքսինյան Պոնտոս «Անհյուրընկալ ծով») կամ Պոնտոս Մելաս («Սև ծով»)` նկատի ունենալով նրա փոթորկոտ ալիքների պատճառած վնասները և դժվարությունները։ Մեր թվարկության սկզբներին հույները, արդեն ծովը յուրացնելով, նրա ափերին գաղութներ հիմնելուց հետո, այն վերանվանեցին Եվքսենյոս (Եվքսինյան Պոնտոս «Հյուրընկալ ծով»Անանիա Շիրակացին (7-րդ դար) այս ծովը հիշատակում է «Պոնտոս» և «Պոնտական ծով» անուններով։ 9-րդ դարում երևան է եկել «Ռուսական ծով» անվանումը (այս անվանումը հիշատակվել է ռուսական տարեգրություններում և նշվել քարտեզների վրա մինչև 13-15-րդ դարերը15-16-րդ դարերում թուրքերը, զավթելով Մերձսևծովյան շրջանը, ծովն անվանել են Կարա Դենիզ և մասամբ ճանաչված և այնուհետև («Չար (սև) ծով»` ոչ միայն այն պատճառով, որ եղել է մրրկածուփ ու վտանգավոր, այլև, հնարավոր է, նաև թուրք նվաճողներին Մերձսևծովյան շրջանի ժողովուրդների ցույց տված դիմադրության պատճառով)։ Ծովի անվանման առաջացման մեկ այլ վարկած կապված է աշխարհի կողմերը գույներով նշելու հետ։ Ասիայի ժողովուրդների շատ լեզուներով սև գույնը նշանակում է հյուսիս։ Այսպիսով, Սև ծովը «Հյուսիսային ծով» է:
Ծովեր | Դիտված: 2052 | Ամսաթիվ: 15.03.2011 | Կարծիքներ (0)

Փնտրել
Գրանցվել
Block title
Block content
© 2020
anpsh.do.am - asdasd Геноцид армян Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more! Website about Liberated Territory of Artsakh Армянское интернет-сообщество Miasin.Ru Газета Миасин Минск Газета Армянская Церковь | Armenian Church Newspaper | Հայաստանյայց Եկեղեցի List.am - Объявления Армении История и Новости Еревана. Yerevan-City.Com Армянский сайт для друзей Независимая информационно-аналитическая газета Армянской диаспоры, стран СНГ и Балтии newarm.do.am-asdasd allbests.do.am-asdasd