ԻՆՖՈՐՄԱՑԻԱ - Գլխավոր էջ
Երկուշաբթի, 21.05.2012
Բարի հալուստ informacia.do.am
Կայքի մենյու
Sport
Մեր Հարցումը
Որ բրաուզերից եք օգտվում
Ընդհանուր: 99
Մեր այցելուները
free counters
Վիճակագրություն

Կապի մեջ ընդ. 0
Հյուրեր 0
Օգտվողներ 0


   Հայաստանի թենիսի կանանց հավաքականի առաջին համարը հանդիսացող ԱՆի Ամիրաղյանը բավականին լավ է հանդես եկել Երեւանում անցկացվող 25 հազար դոլար մրցանակային ֆոնդով  Futures դասի ՎիվաՍել-ՄՏՍ կանանց մրցաշարում: Առաջին փուլում նա հաղթել է Զուզանա Լուխարովային, ով հանդիսանում է 300-րդ համարը ըստ միջազգային վարկավորման, այնուհետեւ հաղթանակ է տարել Օլգա Յանչուկի նկատմամբ: Քառորդ եզրափակչում Անին հանդիպել է մրցաշարի երկրորդ ուժեղագույն թենիսիստուհուն` Ջուլիա Կոհենին, ով աշխարհի 190-րդ համարն է, եւ 7-5, 4-6, 6-1 հաշվով պարտվել է վերջինիս: Այսօր՝ հոկտեմբերի 7-ին տեղի կունենան մրցաշարի կիսաեզրափակիչ խաղերը, այնուհետեւ զուգախաղերի եզրափակիչը, իսկ հոկտեմբերի 8-ին  ժամը 16.30-ին կմեկնարկի մրցաշարի մենախաղերի եզրափակիչը:


Դիտված: 91 | Ավելացրել է: JIRO2170 | Ամսաթիվ: 07.10.2011 | Կարծիքներ (1)




  Հոկտեմբերի 7-ին Երեւանի Հանրապետական ստադիոնում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Մակեդոնիայի հետ նախավերջին հանդիպումից առաջ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մամուլի ասուլիսում հայտարարեց, որ Եվրո-2012-ի եզրափակիչ մրցաշար դուրս չգալը չի համար ձախողում: Խոսելով հավաքականի վիճակի մասին` Վարդան Մինասյանը նշեց, որ հիմնախնդիրները շատացել են: «Հրավիրել ենք 21 ֆուտբոլիստների, սակայն Արազ Օզբիլիսը վատ մարզավիճակում էր եւ արդեն վերադարձել է, Հրայր Մկոյանը որակազրկված է, Ռոբերտ Արզումանյանի վնասվածքը կրկնվել է եւ դժվար թե ապաքինվի մինչեւ հանդիպում: Յուրա Մովսիսյանն ու Ռոման Բերեզովսկին լավ մարզավիճակում են: Թիմը բարձր տրամադրությամբ է մոտենում խաղին, ֆուտբոլիստների մոտ պատասխանատվության մեծ զգացում կա»: Վարդան Մինասյա... Կարդացեք ավելին

Դիտված: 61 | Ավելացրել է: JIRO2170 | Ամսաթիվ: 07.10.2011 | Կարծիքներ (0)




   «Ոսկե ծիրան» 8-րդ երեւանյան միջազգային կինոփառատոնի շրջանակում Բրիտանական խորհրդի հայտարարած «Փառատոնի նոր անուն» մրցանակը շնորհվել է Հարություն Շատյանին: Երիտասարդ ռեժիսորի «Բեռնելով կյանքս» ֆիլմը ցուցադրվել էր փառատոնի  «Հայկական համայնապատկեր» մրցույթի շրջանակում: Ֆիլմը դարձել է «Հայկական համայնապատկեր» մրցույթի հաղթողը եւ արժանացել  նաեւ «Նուարդ»  մրցանակին: Հարություն Շատյանը նոյեմբերի 16-20-ը Բրիտանական խորհրդի աջակցությամբ կմասնակցի Բրիստոլում անցկացվող Encounters միջազգային կինոփառատոնին եւ կներկայացնի իր ֆիլմը:  «Ռեժիսորի համար կարեւոր է շրջագայելը եւ նոր երկրներ այցելելը: Միացյալ Թագավորությունում անցակցվող փառատոնին մասնակցելը էական է ոչ միայն նոր կապերի ստեղծման, այլեւ այդ երկրի կինոարտադրությանն ու նորարություններին ծանոթանալու համար», -ասաց Հարություն Շատյանը: Ֆի... Կարդացեք ավելին

Դիտված: 113 | Ավելացրել է: JIRO2170 | Ամսաթիվ: 19.07.2011 | Կարծիքներ (0)



  Վաշինգթոնում հուլիսի 19-20-ին կայանալիք հայ-ամերիկյան երկկողմ պաշտպանական խորհրդակցություններին մասնակցելու նպատակով ԱՄՆ-ում է գտնվում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը:
Դիտված: 92 | Ավելացրել է: JIRO2170 | Ամսաթիվ: 19.07.2011 | Կարծիքներ (0)




   «Առավոտ»-ը գրում է. «Արթիկի թիվ 5 դպրոցի տնօրեն Գոհար Ղուլիջօղլյանին ուսուցիչները մեղադրում են այն բանի համար, որ ոչ միայն դպրոցի բարոյահոգեբանական մթնոլորտն է խաթարել, այլեւ «ապօրինի» հաստիքներ պահել, իր ազգուտակին` Ռուսաստանում գտնվող հորաքրոջ որդուն`Մուշեղ Ափոյանին, մորը` Ժորժետա Աբրահամյանին, եղբորը` Արամ  Ղուլիջօղլյանին, ինչպես նաեւ դպրոցի հաշվապահ, Ռուսաստանումգտնվող եղբորը` Ստյոպա Հարությունյանին որպես աշխատակիցներ ձեւակերպել եւ նրանց միջոցով փողեր մսխել: Բողոքավորների հաշվարկներով, Գոհար Ղուլիջօղլյանն ամեն ամիս մոտ 400 հազար դրամ «լեւի» փող է ունեցել: Այժմ գլխավոր դատախազությունում նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՔՕ 2 հոդվածներով` 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով` պաշտոնեական դիրքի չարաշահում եւ յուրացում` մի խումբ անձանց լուռ համաձայնությամբ... Կարդացեք ավելին

Դիտված: 153 | Ավելացրել է: Jir | Ամսաթիվ: 27.04.2011 | Կարծիքներ (0)



   Ամենհոտեպ III փարավոնի 3-մետրանոց արձանը հայտնաբերվել է Եգիպտոսի հարավում գտնվող Լուքսոր քաղաքում: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը` վկայակոչելով այդ երկրի հնությունների հարցերով պետնախարար Զահի Հավեսը: 13-մետրանոց արձանը, որը բաղկացած է 7 կվարցիտե կտորներից, հայտնաբերվել է Մեռյալների հովտում` Ամենհոտեպ III-ի դամբարանային համալիրի պեղումների ժամանակ: Գիտնականների կարծիքով, այդ արձանը մեկն է երկու միանման արձաններից, որոնք «պահպանում էին» փարավոնի պալատի հյուսիսային մուտքը: Այդ պալատը ավերվել է երկրաշարժից մ.թ.ա. 27 թվականին: Արձանը իր նախկին տեսքի բերելու համար մասնագետները պետք է ռեստավրացիայի ենթարկեն արձանի 7 բլոկները, հատկապես, որ արձանի գլուխը դեռ չի հայտնաբերվել: Բացի այդ, հնագետները գտել են եւս երկու արձան` իմաստության եւ դպրության աստված Տոտի եւ պատերազմի աստվածուհի Սեհմեթի (առյուծի գլխ... Կարդացեք ավելին

Դիտված: 137 | Ավելացրել է: Jir | Ամսաթիվ: 27.04.2011 | Կարծիքներ (0)



Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը կառավարության քննարկմանն է ներկայացրել մի որոշման նախագիծ, որով հոկտեմբեր ամսվա երկրորդ կիրակի օրը պետք է նշվի որպես գյուղատնտեսության աշխատողի օր։ Օրվա ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 16-ին նշվում է «Պարենի համաշխարհային օրը»: 

Որոշումը կառավարության նիստում կքննարկվի ապրիլի 21-ին։

Ըստ գյուղնախարարության ներկայացրած տեղեկանքի՝  գյուղատնտեսությունը հանդիսանում է Հայաստանի տնտեսության առանցքային ճյուղերից մեկը: Գյուղատնտեսությանը բաժին է ընկնում երկրի համախառն ներքին արդյունքի 17 տոկոսը, զբաղվածության` 44 տոկոսը: Գյուղական բնակավայրերում է բնակվում հանրապետության բնակչության 36 տոկոսը, որոնց եկամուտների գերակշռող մասն ապահովվում է գյուղատնտեսական գործունեության արդյունքում: Հանրապետ... Կարդացեք ավելին

Դիտված: 115 | Ավելացրել է: Jir | Ամսաթիվ: 20.04.2011 | Կարծիքներ (0)



  Մոդել Քիմ Քարդաշյանը վրդովվել է, որ իր լուսանկարը հայտնվել է Cosmopolitan ամսագրի թուրքական հրատարակության ապրիլիյան համարի շապիկին: Ավելին, նույն լուսանկարը զարդարում է հեղինակավոր հանդեսի հայկական առաջին հրատարակման շապիկը: Ինչպես նշել է Քիմը, թյուրիմացությունը տեղի է ունեցել, երբ նա մասնակցել է Cosmo-ի միջազգային ֆոտոսեսիային: Սակայն, նրա խոսքով, նա չէր էլ կարող պատկերացնել,  որ իր լուսանկարը կհայտնվի թուրքական հանդեսի շապիկին, առավել եւս, երբ նույն լուսանկարն արդեն օգտագործել է հայկական վարկածը: TMZ կայքի փոխանցմամբ, ամսագրի ներկաայցուցիչները չեն զգուշացրել Քիմին, որ իր լուսանկարը լինելու է նաեւ Թուրքիայում: Արտերկրի լրատվամիջոցները նշում են, թե Քիմին հատկապես զայրացրել է լուսանկարը ապրիլին թողարկելը, քանի որ այդ ամսին հայերը նշում են Հայոց ցեղասպանության տարելիցը:

... Կարդացեք ավելին
Դիտված: 130 | Ավելացրել է: Jir | Ամսաթիվ: 12.04.2011 | Կարծիքներ (0)



  Այս տարվա հունվարին BMW Z4 GT3 սպորտային մեքենան ապացուցել է, որ կարող է առաջինը լինել լուրջ մրցաշարերում` հաղթելով 24-ժամյա մրցումները Դուբայում: Մեկ տարի առաջ ներկայացված մեքենայի հաջողությունները չեն երաշխավորում ապագա հաղթանակները, քանի որ մրցակիցները ժամանակն իզուր չեն կորցնում: Բավարական ավտոմոբիլային ընկերությունը որոշել է լրամշակել մեքենան: Սերիական BMW Z4-ից համանուն սպորտքարը` GT3 մասնիկով, ստացել է երկարացված բեռնախցիկը, սպորտային լուսարձակներն ու զանգվածեղ սպոյլերը: BMW Z4 GT3-ն արտադրվում է V-աձեւ, 8-ցիլինդրանի, 4,4 լիտր աշխատանքային ծավալով շարժիչով: Մեքենան ունի Power400 էլեկտրոնային բլոկ: Մեքենայի կորպուսը ձուլվում է գերմանական պողպատից` Ռեգենսբուրգի գործարանում, շարժիչը` Լանդսհուտի գործարանում, իսկ Դինգոլֆինգի գործարանը թողարկում է մյուս դետալները:


Դիտված: 127 | Ավելացրել է: Jir | Ամսաթիվ: 12.04.2011 | Կարծիքներ (0)




Մոսկվայում մահացել է հայտնի կինոսցենարիստ Յակով Կոստյուկովսկին: Հենց նրա գրած սցենարով են նկարվել Լեոնիդ Գայդայի «Օպերացիա «Ի» եւ Շուրիկի այլ արկածները», «Կովկասի գերուհին», «Ադամանդե ձեռքը» ֆիլմերը:

Յակով Կոստկյուկովսկին մի քանի ամսից դառնալու էր 90 տարեկան: Նա մահացել է հիվանդանոցում, ուր նրան տեղափոխել էին վատ առողջական վիճակի պատճառով:


Դիտված: 135 | Ավելացրել է: Jir | Ամսաթիվ: 12.04.2011 | Կարծիքներ (0)

1 2 3 ... 6 7 »
Փնտրել
Գրանցվել
Էլ. հասցե:
Գաղտնաբառ:
Time
Օրացույց
«  Մայիս 2012  »
ԵրկԵրեքՉորՀինգՈւրբՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Արխիվ
© 2012
Создать сайт бесплатно
anpsh.do.am - asdasd Геноцид армян Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more! Website about Liberated Territory of Artsakh Армянское интернет-сообщество Miasin.Ru Газета Миасин Минск Газета Армянская Церковь | Armenian Church Newspaper | Հայաստանյայց Եկեղեցի List.am - Объявления Армении История и Новости Еревана. Yerevan-City.Com Армянский сайт для друзей Независимая информационно-аналитическая газета Армянской диаспоры, стран СНГ и Балтии newarm.do.am-asdasd allbests.do.am-asdasd