Երեքշաբթի, 23.04.2024
Բարի հալուստ informacia.do.am
Կայքի մենյու
Sport
Մեր այցելուները
free counters
Վիճակագրություն

Կապի մեջ ընդ. 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0
Главная » Доска объявлений » Բնություն » Բույսեր

В категории объявлений: 4
Показано объявлений: 1-4


Сортировать по: Ամսաթիվ · Անվանում · Վարկանիշներին · Կարծիքներին · Դիտվածներին
  Ձմերուկ՝ դդմազգիներին պատկանող բույս է։ Ձմերուկն ունի մարդկանց համար դուրեկան համ, սննդարար հատկություն, պարունակում է մեծ քանակությամբ ջուր (90 %-ը ջուր է

  Ձմերուկն առաջներում այդքան խոշոր չի եղել։ Ձմերուկի հայրենիք է համարվում Հարավային Աֆրիկան։ Ձմերուկի վայրի տեսակներին մինչև այժմ էլ կարելի է հանդիպել հյուսիսային և հարավային Աֆրիկայի տափաստաններում։ Եգիպտոսում մինչև այժմ էլ պահպանվում է ձմերուկի մի տեսակ, որը խնձորի չափ ունի, և մարդիկ օգտագործում են միայն նրա սերմերը։

  Ներկայիս խոշոր ձմերուկի տեսակները ստացվել են հին ժամանակներում արաբներն ու հրեաները դրանց անվանել էին «բատիխ»։ Ռուսաստան այն մուտք է գործել 13-14-րդ դարերում, մոնղոլական արշավանքների ժամանակ և անվանվել է «արբուզ», որ թուրքական «կարբուզ» բառից է ծագել։ Հայաստանում ձմերուկը հայտնի եղել շատ վաղուց։

  Ձմերուկը ունի միզամուղ հատկություն, քանի որ այն պարունակում է մեծ քանակությամբ ջուր, որը օրգանիզմից հեռանում է արագ։ Այն իր հետ դուրս է բերում նյութափոխանակության հետևանքով օրգանիզմում կուտակված վնասակար նյութերը։ Միզամուղ հատկությունների շնորհիվ ձմերուկը շատ օգտակար է հատկապես երիկամային հիվանդությունների դեպքում։

Ձմերուկը հարուստ է նաև վիտամիններով՝ C, B, ֆոլիոթթվով, շաքարով (հատկապես ֆրուկտոզա) և այլն։

Բացի թարմ վիճակում այն ուտելուց, ձմերուկի կեղևից պատրաստում են մուրաբա, «ցուկատ», ջեմ, պովիդլո և այլն։ Նրա սերմերից ստացվում է յուղ՝ բարձր տեսակի օլիֆ պատրաստելու համար։
Բույսեր | Դիտված: 1962 | Ամսաթիվ: 15.03.2011 | Կարծիքներ (0)

  Եզան լեզուն (լատիներեն՝ Plantágo májor) ջրախոտազգիների ընտանիքին պատկանող խոտաբույս է։ Ունի յուրահատուկ, երկարավուն, ձվաձև տերևներ։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, իսկ պտուղները հասունանում են ամռան ամիսներին։ Կարող է հասնել 10-30 սմ բարձրության։ Աճում է ճամփեզրերին, աղբուտներում, տնամերձ հողամասերում, մարգագետիններում, ցանքսերի մեջ։ Տերևները ուտելի են։

  Համարվում է, որ եզան լեզուն Հյուսիսային Ամերիկայում հայտնվել է Եվրոպայից՝ եվրոպական գաղութացման ժամակաշրջանում։ Բնիկ հնդկացիները այն անվանում էին «սպիտակամորթի ոտնահետք» կամ էլ «անգլիացու ոտ», քանի որ հայտնաբերում էին այդ բույսը միայն այն տեղերում, որտեղով որ եվրոպացիներ էին անցել։

   Բուժական նպատակներով օգտագործում են բույսի տերևները և սերմերը, երբեմն՝ նաև արմատը։ Ունի ընդհանուր հանգստացնող, ճնշումն իջեցնող, խորխաբեր, խորխը ջրիկացնող, վերքը լավացնող, մանրէասպան, հյուսվածքների ամբողջականությունը վերականգնող ազդեցություններ։

  Հայնտի է, որ նախկինում մարդիկ այն կիրառում էին վերքերը բուժելու և որպես օձի կծածի դեմ միջոց․ արդյունավետությունը կարծես թե գիտականորեն հիմնավորված է։

   Կիրառվում է բրոնխիտների, կապույտ հազի, բրոնխիալ ասթմայի, թոքերի պալարախտի, գաստրիտների, ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդությունների (ցածր կամ բարձր թթվայնության պայմաններ) դեպքում։ Բույսի ջրաթուրմը և թարմ հյութը օգնում են վերքերի արագ մաքրմանը և սպիացմանը։ Թարախային վերքերի, չիբանների ժամանակ լավ լվացված, թարմ տերևը օգտագործվում է թրջոցի ձևով:
Բույսեր | Դիտված: 2645 | Ամսաթիվ: 15.03.2011 | Կարծիքներ (1)

  Մի քանի հազարամյակ է արդեն, ինչ Հարավ-Արևելյան Ասիայում մարդիկ բրինձ են մշակում: Բրինձի հայրենիքը Հնդկաստանն է: Դեռևս Ալեքսանդր մակեդոնացու զինվորներն են տեսել, թե ինչպես են հնդիկները մարգերով բրինձ աճեցնում: Մինչև հիմա էլ ամենից շատ բրինձ ցանում են Հնդկաստանում, Չինաստանում, նաև Ճապոնիայում: Բրինձը մշակում են արհեստական ոռոգմամբ:
  Բրնձը ցանում են խոնավ հողի մեջ: Երբ բույսերն աճում են մինչև 15-20 սմ, դաշտը ողողում են ջրով, բայց այնպես, որ բույսերի վերին մասը ջրից դուրս մնա:
  Ինչպեˆս է բրինձն աճում ջրում: Չէˆ որ նրա արմատներին օդ է անհրաժեշտ: Պարզվում է, որ բրինձի արմատներում կան օդատար հատուկ խոռոչներ:
  Բրինձի սերմը կարելի է ցանել նաև անմիջապես ջրի մեջ: Իսկ եթե հատուկ տնկարաններում սածիլներ աճեցնենք և դաշտ տեղափոխենք փոքրիկ բույսերը, ապա կարելի է նույն տարում մեկ դաշտից երկու կամ երեք բերք ստանալ:
  Բերքահավաքից երկու կամ երեք շաբաթ առաջ դաշտերից ջուրը բաց են թողնում: Բրինձը հավաքում են մեքենաներով կամ ձեռքով:
  Բրինձի հատիկները պատված են կոշտ, կիպ կպած թեփուկներով: Այդ թեփուկները պետք է հեռացնել, և կստացվի բրինձի հիանալի, սպիտակ ձավարը: Նրանից փլավ, շիլա ու ապուր են եփում: Բրինձից ստանում են նաև օսլա, շաքար, սպիրտ և բրնձափոշի:
  Արժեքավոր է նաև բրնձի ծղոտը: Նրանից մշակում են շատ բարակ ու շատ ամուր թուղթ և բարձորակ ստվարաթուղթ: Բրնձի ծղոտից հյուսում են պայուսակներ, ամառային գլխարկներ, խսիրներ:
  Հայաստանի բնակլիմայական յուրահատուկ պայմանների պատճառով մեզ մոտ բրնձի մշակումը արդյունավետ չէ:
Բույսեր | Դիտված: 4680 | Ամսաթիվ: 28.02.2010 | Կարծիքներ (0)

  ԱՊՀ-ում աշորայի (տարեկանի) հացն օգտագործում են շատ վաղուց: Այդ պատճառով էլ աշորան մեր ցանքատարածություններում զբաղեցնում է երկրոդ տեղը ցորենից հետո: Աշորան մյուս հացազգիներից ավելի շատ նման է ցորենին: Սակայն նրանց կարելի է տարբերել ծիլերով. աշորայի փոքրիկ ծիլերն ունենում են չորս, իսկ ցորենինը` միայն երեք արմատիկ: Աշորայի ծիլերի առաջին իսկական տերևներրը կարմրավուն են, իսկ ցորենինը` վառ կանաչավուն: Բայց ամենից շատ աշորան ցորենից տարբերվում է ծաղիկներով և հասկերով: Աշորայի ալյուրը մուգ գույնի է, հացը` սննդարար և համեղ:
  Աշորան շատ հետաքրքիր պատմություն ունի: Մշակովի աշորան սերում է դաշտամոլախոտից, որը մի ժամանակ աղբոտում էր աշնանացան ցորենի ցանքսերը: Լեռնային շրջանների խստաշունչ պայմաններում ցորենը ցրտերին ավելի քիչ է դիմանում, քան դաշտամոլախոտը` վայրի աշարան:
  Աշորան ցանում են, հիմնականում, ամռան վերջին: Դա աշնանացան աշորան է: Ուշ աշնանը նրա դաշտերը ղմրուխտ են հագնում: Մատղաշ բույսերը չեն վախենում ցրտից և լավ ձմեռում են ձյան տակ: Գարնանը, խոնավ հողում, աշնանացան աշորան միանգամից հասակ է առնում: Աշորան տալիս է ոչ միայն հացահատիկ: Նրա ծղոտն օգտագործվում է որպես կեր և կենդանիների տակ փռոց (ցամքար): Նրանից պատրաստում են թուղթ և ուրիշ իրեր:
Բույսեր | Դիտված: 2972 | Ամսաթիվ: 27.02.2010 | Կարծիքներ (0)

Փնտրել
Գրանցվել
Block title
Block content
© 2024
anpsh.do.am - asdasd Геноцид армян Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more! Website about Liberated Territory of Artsakh Армянское интернет-сообщество Miasin.Ru Газета Миасин Минск Газета Армянская Церковь | Armenian Church Newspaper | Հայաստանյայց Եկեղեցի List.am - Объявления Армении История и Новости Еревана. Yerevan-City.Com Армянский сайт для друзей Независимая информационно-аналитическая газета Армянской диаспоры, стран СНГ и Балтии newarm.do.am-asdasd allbests.do.am-asdasd