ԱՊՀ-ում աշորայի (տարեկանի) հացն օգտագործում են շատ վաղուց: Այդ պատճառով էլ աշորան մեր ցանքատարածություններում զբաղեցնում է երկրոդ տեղը ցորենից հետո: Աշորան մյուս հացազգիներից ավելի շատ նման է ցորենին: Սակայն նրանց կարելի է տարբերել ծիլերով. աշորայի փոքրիկ ծիլերն ունենում են չորս, իսկ ցորենինը` միայն երեք արմատիկ: Աշորայի ծիլերի առաջին իսկական տերևներրը կարմրավուն են, իսկ ցորենինը` վառ կանաչավուն: Բայց ամենից շատ աշորան ցորենից տարբերվում է ծաղիկներով և հասկերով: Աշորայի ալյուրը մուգ գույնի է, հացը` սննդարար և համեղ: Աշորան շատ հետաքրքիր պատմություն ունի: Մշակովի աշորան սերում է դաշտամոլախոտից, որը մի ժամանակ աղբոտում էր աշնանացան ցորենի ցանքսերը: Լեռնային շրջանների խստաշունչ պայմաններում ցորենը ցրտերին ավելի քիչ է դիմանում, քան դաշտամոլախոտը` վայրի աշարան: Աշորան ցանում են, հիմնականում, ամռան վերջին: Դա աշնանացան աշորան է: Ուշ աշնանը նրա դաշտերը ղմրուխտ են հագնում: Մատղաշ բույսերը չեն վախենում ցրտից և լավ ձմեռում են ձյան տակ: Գարնանը, խոնավ հողում, աշնանացան աշորան միանգամից հասակ է առնում: Աշորան տալիս է ոչ միայն հացահատիկ: Նրա ծղոտն օգտագործվում է որպես կեր և կենդանիների տակ փռոց (ցամքար): Նրանից պատրաստում են թուղթ և ուրիշ իրեր:
|