Բալթիկ ծով - Ատլանտյան օվկիանոսի ներցամաքային ծով Հյուսիսային և Միջին Եվրոպայի
ափերի մոտ։ Ողողում է Էստոնիայի, Լիտվայի, Լատվայի, Ռուսաստանի, Գերմանայի, Լեհաստանի, Դանիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի ափերը։ Հյուսիսային ծովին է միանում Դանիական
նեղուցներով։ Մակերեսը` 386 հազար կիլոմետր քառակուսի։ Գերակշռող
խորությունը 40-100 մ է, առավելագույնը` 470 մ։ Խոշոր կղզիները` Բոռհոլմ, Գութլանդ, Էլանդ, Սաարեմաա, Հյումաա, Ռյուզեն, Ալանդյան։ Խոշոր
ծոցերը` Բոտնիկ, Ֆիննական, Ռիգայի։ Բալթիկ ծով են թափվում Նևա, Արևմտյան Դիվնա (Դագուվա), Նեման, Վիսլա, Օդրա գետերը։
Վոլգա-Բալթյան ջրային ուղիով միացված է Վոլգային,
Սպիտակծով-Բալթյան ջրանցքով` Սպիտակ ծովին։
Հիմնական նավահանգիստները` Սանկտ Պետերբուրգ, Տալլին, Ռիգա, Լիպայա, Կլայպեդիա, Կալինինգրադ, Գդանսկ-Գդինյա, Շչենին,Լյուբեկ, Քիլ, Կոպենհագեն, Մալմյո, Ստոկհոլմ, Լուլետ, Տուրկու, Հելսինկի, Կոտկա։
Սև ծով — Ատլանտիան օվկիանոսի ներքին ծով Թուրքիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Ուկրաինայի, Ռուսատանի, Վրաստանի ափերի մոտ։ Կերչի նեղուցով
միանում է Ազովի ծովին, Բոսֆորի նեղուցով` Մարմարա ծովին Դարդանելի նեղուցով` (Եգեյան ծով (Եգեյան)) և Միջերիկրական ծովին։ Մակերեսը` 422 հազար կմ
քառակուսի։ Առավելագույն խորությունը` 2210 մետր։ Առավել խոշոր ծոցերը`
Կարկինտսկի, Կալամիտսկի, Դնեստրի, և Դնեպրի-Բուգի լիմաները`
հյուսիս-արևմտյան ափերի մոտ, Սինուպի և Սամսունի, հարավային ափերի մոտ։
Ծովն են թափվում Դանուբ, Դնեստր, Հարավային բուգ, Դնեպր, Ռիոն, Կզել Իմակ խոշոր
գետերը։ Ավելի քան 150 մետր խորության մեջ ջուրը վարակված է ծծմբաջրածնով: Մեծ խորություններում կենդանի օրգանիզմներ չկան (բացի բակտերիաներից)։ Առավել
խոշոր նավահանգիստները`Օդեսա, Նովոռոսիսկ, Տուապսե, Փոթի, Բաթումի, Կոնստանցա, Բուրգաս, Վառնա, Տրաբիզոն, Սամսուն, Զոնգուլդակ։ Մ.թ.ա. 6-5-րդ դարերի առաջին հույն ծովագնացները ծովն անվանել են Աքսենյոս
(Աքսինյան Պոնտոս «Անհյուրընկալ ծով») կամ Պոնտոս Մելաս
(«Սև ծով»)` նկատի ունենալով նրա փոթորկոտ ալիքների պատճառած վնասները և
դժվարությունները։ Մեր թվարկության սկզբներին հույները, արդեն ծովը
յուրացնելով, նրա ափերին գաղութներ հիմնելուց հետո, այն վերանվանեցին Եվքսենյոս
(Եվքսինյան Պոնտոս «Հյուրընկալ ծով»)։ Անանիա Շիրակացին (7-րդ դար) այս ծովը
հիշատակում է «Պոնտոս» և «Պոնտական ծով» անուններով։ 9-րդ դարում երևան է
եկել «Ռուսական ծով» անվանումը (այս անվանումը հիշատակվել է ռուսական
տարեգրություններում և նշվել քարտեզների վրա մինչև 13-15-րդ դարերը)։
15-16-րդ դարերում թուրքերը, զավթելով Մերձսևծովյան շրջանը, ծովն անվանել
են Կարա Դենիզևմասամբ ճանաչված և այնուհետև («Չար (սև) ծով»` ոչ միայն այն պատճառով, որ եղել է
մրրկածուփ ու վտանգավոր, այլև, հնարավոր է, նաև թուրք նվաճողներին
Մերձսևծովյան շրջանի ժողովուրդների ցույց տված դիմադրության պատճառով)։
Ծովի անվանման առաջացման մեկ այլ վարկած կապված է աշխարհի կողմերը
գույներով նշելու հետ։ Ասիայի ժողովուրդների շատ լեզուներով սև գույնը
նշանակում է հյուսիս։ Այսպիսով, Սև ծովը «Հյուսիսային ծով» է: