Արարատ (թուրքերեն՝ Ağrı Dağı, քուրդերեն՝ Çîyaye Agirî) հանգած
հրաբուխ է : Գտնվում է` Հայաստանի, Իրանի և Թուրքիայի Արաքս
գետի աջ ափին, Հայաստանի սահմանից 32 կմ հեռավորության վրա, իսկ Իրանի
սահմանից 16 կմ: Այն ունի երկու գագաթ՝ մեծ (Մասիս-5137 մ) և փոքր
(Սիս-3975 մ), Հայկական լեռնաշխարհի
և Թուրքիայի սահմանի մոտ ամենաբարձր լեռը, գտնվում է Թուրքիայի
Իգդիր իլում (շրջանում)։ Մասիսը ունի դեպի հյուսիս թեքված զառիթափ ու ժայռոտ գագաթ՝ 12
կմ² հիմքի մակերեսով, աշխարհի ամենաբարձր գագաթներից է (5137 մ), իսկ
հարաբերական բարձրությամբ (ստորոտից՝ մինչև գագաթ) առաջինը՝ 4300 մ։
Հյուսիսարևելյան լանջին է «Վիհ Մասեաց» կամ «Փլած Մեծի լերինն» անունով
խորխորատը, որը ձգվում է ստորոտից՝ գագաթ շուրջ 10 կմ, իսկ գագաթի մոտ նրա
առավելագույն խորությունը հասնում է 1000 մետրի։ Գագաթը պատված է
հավերժական ձյունով ստորին սահմանը (4100-4250 մ), որոնցին սկիզբ է առնում
մոտ 30 սառցադաշտ։ Հարավարևմտյան լանջին դրանք իջնում են մինչև 3850-3950
մ, բայց Մասյաց վիհում սառույցն իջած է մինչև 2754 մ բարձրությունը։ Սիսը կանոնավոր կոնաձև լեռ է՝ տեղադրված Մասիսից հարավ արևելք։
Գագաթնային մասը (1,5 հա) ալիքավոր հարթավայր է՝ ծածկված ժայռերով,
քարակույտերով։ Սիսի լանջերը բավականաչափ զառիթափ են և մասնատված, զուրկ
հավերժական ձյունից և սառցադաշտերից։ Գագաթները բաժանվում են 2688 մ ձգվածություն ունեցող տաշտաձև թամբարդով։Լեռան հիմքի մակերեսը գրավում է 1200 կմ² տարածք, իսկ պարագիծը 130 կմ
է։ Գագաթները բաժանվում են 2688 մ ձգվածություն ունեցող տաշտաձև թամբարդով։2800-3000 մ բարձրությունների վրա այստեղ նկատելի են անթրոպոգենյան
շրջանի հետքեր՝ լանջերն ու հատկապես մերձգագաթնային սարավանդները ծածկված
են հողմահարված հրաբխային ապարների քարակարկառներով, որոնք անվանում են
«քարե ծովեր»։Գագաթների միջև հեռավորութունը 11 500 մ: Արարատ լեռան վրա լավ արտահայտված է կլիմայական ուղղաձիգ
գոտիականությունը։ Ձմեռը խիստ է, կայուն ու հզոր ձյունածածկույթով։
Հունվարի միջին ջերմաստիճանը տատանվում է - 6 աստիճան C-ից (ստորոտում)
մինչև 20-25 աստիճան C (գագաթին), հուլիսին 26 աստիճան C -ից (ստորոտում)
մինչև 0 աստիճան C և պակաս (գագաթում)։
Արարատի գիտական նվաճման պատմության մեջ լուրջ քայլ կատարեց ֆրանսիացի
բնախույզ Պիտտոն դե Տուրնեֆորը։ Բացառիկ բույսեր փնտրելու և լեռնային
բուսականության բնականոն դասավորությունը ուսումնասիրելու մտադրությամբ,
Տուրնեֆորը 1701 թվ-ի օգոստոսին հասավ հավերժական ձյան սահմանը, նկարագրեց
լեռան ֆիզիկական յուրահատկություններն ու բուսական աշխարհը։
Արարատի միջին գոտու (1500 մ - 3500 մ) բուսական ծածկույթը համեմատաբար
փարթամ է։ Ստորին գոտում (1500 մ-ից ցած) ծածկված է կիսաանապատային
բույսերով։ Հարուստ է նաև կենդանիներով և թռչուններով։ Հնում հռչակված է
եղել որպես Հայոց արքունի որսատեղի։ |