Գետաձիու մաշկը փայլոին է, գրեթե մերկ և արագ չորանում է: Աչքերը թմբիկների վրա են և տեղավորված ենգլխի վերին մասում, ինչպես գորտինը կամ կակորդիլոսինը: Թմբիկավոր են նաև ռենգեղջուրը: Դա շատ հարմար է, քանի որ կարելիէ, սուզանավի ջրադիտակների նման, ջրից դուրս թողնել միայն աչքերի ու ռունգերի «կղզյակները»: Գետաձիների փոքրիկ ականջները նուն պես տեղադրված են «գագաթին»: Գլուխը մեծ է դունչը` լայն, աչքերըը` փոքր: Գետաձիու երախն առհելի է, ասես ճամպրուկ լինի, իսկ ժանիքները 70 սմ երկարություն ունեն:Հատկապես մեծ են ներքին ծնոտի ժանիքները, որով գետաձին, էքսկավատորի շերեփի նման, ջրիմուռներ է հավաքում ջրի հատակից: Երբեմն, ավելի հաճախ գիշերը, նրանք ափ են դուրս գալիս անուշ անելու հյութալի բույսեր: Հասուն գետաձին 3 տոննայից ավելի է կշռում, իսկ ձագերը ծնվում են 35-40 կգ քաշով: