Առյուծը — կատվազգի գիշատիչ է: Առյուծները բնակվում են սավանաններում և սնվում
են միջին չափի կճղակաորներով: Նրանք
դարանակալում են որսին և հասնելով կարճ տարածության, ցատկով հասնում զոհին:
Առյուծները շրջում են խմբերով, որոնք կոչվում են պրայդներ: Պրայդը բաղկացած է
մի արուից, մի քանի էգից և կորյուներից: Էգերը զբաղվում են որսով, իսկ
արուն տարածքի պաշտպանությամբ: Երիտասարդ արուներին վռնդում են պրայդից: Առյուծը կշռում է 200-250 կիլոգրամ: Բոլոր կատվազգիների մեջ միայն
առյուծներն են, որ ապրում և որս են անում ամբողջ ընտանիքով: Արուն`շքեղ բաշ
ունի և իշխում է իր շրջապատի էգերին: Որպեսզի օտարները չհամարձակվեն մտնել
իր տիրույթները, նա սարսափելի մռնչյուն է արձակում, որը տարածվում է
տափաստանով մեկ`շուրջ 10 կիլոմետր շրջագծով: Արու առյուծը չափազանց ծույլ է
և օրվա մեջ գրեթե 20 ժամ հանգստանում է: Կորյունները առաջին երեք ամիսները
անց են կացնում իրենց մայրիկի հետ` ընտանիքի մյուս անդամներից առանձին: Երբ
արու ձագերը դառնում են երեք տարեկան, առաջնորդը նրանց դուրս է անում իրենց
հոտից, որպեսզի նրանք սովորեն ինքնուրույն ապրել, և անգամ, փորձեն դառնալ
մեկ այլ պրայդայի առաջնորդ: