Օրենբուրգյան գլխաշորի համբավև շատերն են լսել: Սակայն քչերը, երևի, գիտեն, որ այդ գեղեցիկ, թեթև, փափուկ ու տաք գլխաշորերեը հենց Օրենբուրգի կողմերում էլ գործում են: Այնտեղ բուծում են աղվամազատու ընտանի այծեր, որոնց աղվամազը շատ նուրբ է, թեթեվ ու տաք: Ընտանի այծերը տալիս են նաև կաթ, որը շատ արժեքավոր ու բուժիչ սնդամթերք է: Ընտանի այծերը ճարպկությունն ու ժրությունը ժառանգել են րիենց վայրի նախնիներից` բիզորյան և պտուտակաեղջերավոր այծերից, որոնց կարող ենք տեսնել կենդանաբանական այգում: Ընտանի այծերի եղջյուրներին, իհարկե, այդքան խոշոր չեն, բայց այնուամենայնիվ, որոշ չափով նման են: Բեզարյան այծերն ապրում են Աֆղանստանում, Իրանում, Անդրկովկասում և Փոքր Ասիայում: Հայաստանում հանդիպում են լեռնային շչջաններում, բազմացվում` Խոսրովի արգելանոցում: Բեզոնային և պտուտակաեղջերավոր այծերն ապրում են լեռներում, հեշտությամբ մագլցում նույնիսկ ամենազառիթափ լանջերը, լավ ցատկում են: Ինչպես վայրի. այնպես էլ ընտանի այծերը սնվում են խոտաբույսերով, ծառերի ու թփերի ընձյուղներով ու տերևներով: