Ձմերուկ՝ դդմազգիներին պատկանող
բույս է։ Ձմերուկն ունի մարդկանց համար դուրեկան համ, սննդարար
հատկություն, պարունակում է մեծ քանակությամբ ջուր (90 %-ը ջուր է)։ Ձմերուկն առաջներում այդքան խոշոր չի եղել։ Ձմերուկի հայրենիք է
համարվում Հարավային Աֆրիկան։ Ձմերուկի վայրի
տեսակներին մինչև այժմ էլ կարելի է հանդիպել հյուսիսային և հարավային
Աֆրիկայի տափաստաններում։ Եգիպտոսում մինչև այժմ էլ պահպանվում է ձմերուկի մի
տեսակ, որը խնձորի չափ ունի, և մարդիկ օգտագործում են միայն նրա սերմերը։
Ներկայիս խոշոր ձմերուկի տեսակները ստացվել են հին ժամանակներում
արաբներն ու հրեաները դրանց անվանել էին «բատիխ»։ Ռուսաստան այն մուտք է
գործել 13-14-րդ դարերում, մոնղոլական արշավանքների ժամանակ և անվանվել է
«արբուզ», որ թուրքական «կարբուզ» բառից է ծագել։ Հայաստանում ձմերուկը
հայտնի եղել շատ վաղուց։ Ձմերուկը ունի միզամուղ հատկություն, քանի որ այն պարունակում է մեծ
քանակությամբ ջուր, որը օրգանիզմից հեռանում է արագ։ Այն իր հետ դուրս է
բերում նյութափոխանակության հետևանքով օրգանիզմում կուտակված վնասակար
նյութերը։ Միզամուղ հատկությունների շնորհիվ ձմերուկը շատ օգտակար է
հատկապես երիկամային հիվանդությունների դեպքում։
Ձմերուկը հարուստ է նաև վիտամիններով՝ C, B, ֆոլիոթթվով, շաքարով (հատկապես ֆրուկտոզա) և այլն։ Բացի թարմ վիճակում այն ուտելուց, ձմերուկի կեղևից պատրաստում են մուրաբա,
«ցուկատ», ջեմ, պովիդլո և այլն։ Նրա սերմերից ստացվում է յուղ՝ բարձր
տեսակի օլիֆ պատրաստելու համար։ |