| Մեր այցելուները |
 |
| Վիճակագրություն |
Կապի մեջ ընդ. 1 Հյուրեր 1 Օգտվողներ 0 |
|
Բրինձ
| Информация | |
28.02.2010, 08:56 |
Մի քանի հազարամյակ է արդեն, ինչ Հարավ-Արևելյան Ասիայում մարդիկ բրինձ են մշակում: Բրինձի հայրենիքը Հնդկաստանն է: Դեռևս Ալեքսանդր մակեդոնացու զինվորներն են տեսել, թե ինչպես են հնդիկները մարգերով բրինձ աճեցնում: Մինչև հիմա էլ ամենից շատ բրինձ ցանում են Հնդկաստանում, Չինաստանում, նաև Ճապոնիայում: Բրինձը մշակում են արհեստական ոռոգմամբ: Բրնձը ցանում են խոնավ հողի մեջ: Երբ բույսերն աճում են մինչև 15-20 սմ, դաշտը ողողում են ջրով, բայց այնպես, որ բույսերի վերին մասը ջրից դուրս մնա: Ինչպեˆս է բրինձն աճում ջրում: Չէˆ որ նրա արմատներին օդ է անհրաժեշտ: Պարզվում է, որ բրինձի արմատներում կան օդատար հատուկ խոռոչներ: Բրինձի սերմը կարելի է ցանել նաև անմիջապես ջրի մեջ: Իսկ եթե հատուկ տնկարաններում սածիլներ աճեցնենք և դաշտ տեղափոխենք փոքրիկ բույսերը, ապա կարելի է նույն տարում մեկ դաշտից երկու կամ երեք բերք ստանալ: Բերքահավաքից երկու կամ երեք շաբաթ առաջ դաշտերից ջուրը բաց են թողնում: Բրինձը հավաքում են մեքենաներով կամ ձեռքով: Բրինձի հատիկները պատված են կոշտ, կիպ կպած թեփուկներով: Այդ թեփուկները պետք է հեռացնել, և կստացվի բրինձի հիանալի, սպիտակ ձավարը: Նրանից փլավ, շիլա ու ապուր են եփում: Բրինձից ստանում են նաև օսլա, շաքար, սպիրտ և բրնձափոշի: Արժեքավոր է նաև բրնձի ծղոտը: Նրանից մշակում են շատ բարակ ու շատ ամուր թուղթ և բարձորակ ստվարաթուղթ: Բրնձի ծղոտից հյուսում են պայուսակներ, ամառային գլխարկներ, խսիրներ: Հայաստանի բնակլիմայական յուրահատուկ պայմանների պատճառով մեզ մոտ բրնձի մշակումը արդյունավետ չէ: |
| Добавил: Jiro |
Контактное лицо: Jiro E
|
| Просмотров: 4918
| Размещено до: 31.12.2011
| Рейтинг: 3.6/8 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|
|
| Block title |
| Block content |
|