Բալթիկ ծով - Ատլանտյան օվկիանոսի ներցամաքային ծով Հյուսիսային և Միջին Եվրոպայի
ափերի մոտ։ Ողողում է Էստոնիայի, Լիտվայի, Լատվայի, Ռուսաստանի, Գերմանայի, Լեհաստանի, Դանիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի ափերը։ Հյուսիսային ծովին է միանում Դանիական
նեղուցներով։ Մակերեսը` 386 հազար կիլոմետր քառակուսի։ Գերակշռող
խորությունը 40-100 մ է, առավելագույնը` 470 մ։ Խոշոր կղզիները` Բոռհոլմ, Գութլանդ, Էլանդ, Սաարեմաա, Հյումաա, Ռյուզեն, Ալանդյան։ Խոշոր
ծոցերը` Բոտնիկ, Ֆիննական, Ռիգայի։ Բալթիկ ծով են թափվում Նևա, Արևմտյան Դիվնա (Դագուվա), Նեման, Վիսլա, Օդրա գետերը։
Վոլգա-Բալթյան ջրային ուղիով միացված է Վոլգային,
Սպիտակծով-Բալթյան ջրանցքով` Սպիտակ ծովին։
Հիմնական նավահանգիստները` Սանկտ Պետերբուրգ, Տալլին, Ռիգա, Լիպայա, Կլայպեդիա, Կալինինգրադ, Գդանսկ-Գդինյա, Շչենին, Լյուբեկ, Քիլ, Կոպենհագեն, Մալմյո, Ստոկհոլմ, Լուլետ, Տուրկու, Հելսինկի, Կոտկա։
|