Զարմանալի անուններ ունեն հայկական բնաշխարհում տարածված մի շարք ծառեր` հաճերենի, բոխի, լորենի, հացենի: Հացենին խոշոր, մինչև 25-35մ. բարձրության հասնող ծառ է: Տերևները փետրաձև են, բարդ, այսինքն յուրաքնչյուր տերև կազմված է մի քանի տերևներից: Ծաղկում է ապչիլի վերջին: Ծաղիկներն անշուք են, բայց նրանց շուրջ հաճախ կարելի է տեսնել մեղուների, որովհետև հացենին մեղրատու բույս է: Հացենին բավականին երկարակյաց ծառ է, ապրում է 300-400 տարի: Հացենու որոշ տեսակներ կիռարվում են նաև կանաչապատման նպատակով: |