Երեքշաբթի, 19.03.2024
Բարի հալուստ informacia.do.am
Կայքի մենյու
Sport
Մեր այցելուները
free counters
Վիճակագրություն

Կապի մեջ ընդ. 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0
Главная » Доска объявлений » Բնություն

Ծառեր [8] Ծաղիկներ [2]
Բույսեր [4] Գետեր [3]
Ծովեր [2] Սարեր, լեռներ [3]

В разделе объявлений: 22
Показано объявлений: 1-20
Страницы: 1 2 »

  Բալթիկ ծով - Ատլանտյան օվկիանոսի ներցամաքային ծով Հյուսիսային և Միջին Եվրոպայի ափերի մոտ։ Ողողում է Էստոնիայի, Լիտվայի, Լատվայի, Ռուսաստանի, Գերմանայի, Լեհաստանի, Դանիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի ափերը։  Հյուսիսային ծովին  է միանում Դանիական նեղուցներով։ Մակերեսը` 386 հազար կիլոմետր քառակուսի։ Գերակշռող խորությունը 40-100 մ է, առավելագույնը` 470 մ։ Խոշոր կղզիները` Բոռհոլմ, Գութլանդ, Էլանդ, Սաարեմաա, Հյումաա, Ռյուզեն, Ալանդյան։ Խոշոր ծոցերը` Բոտնիկ, Ֆիննական, Ռիգայի։ Բալթիկ ծով են թափվում Նևա, Արևմտյան Դիվնա (Դագուվա), Նեման, Վիսլա, Օդրա գետերը։ Վոլգա-Բալթյան ջրային ուղիով միացված է Վոլգային, Սպիտակծով-Բալթյան ջրանցքով` Սպիտակ ծովին։ Հիմնական նավահանգիստները` Սանկտ Պետերբուրգ, Տալլին, Ռիգա, Լիպայա, Կլայպեդիա, Կալինինգրադ, Գդանսկ-Գդինյա, Շչենին, Լյուբեկ, Քիլ, Կոպենհագեն, Մալմյո, Ստոկհոլմ, Լուլետ, Տուրկու, Հելսինկի, Կոտկա։


Ծովեր | Դիտված: 2205 | Ամսաթիվ: 27.04.2011 | Կարծիքներ (0)

 
  Մեխակը մեխակազգիների ընտանիքի խոտաբույս է, հազվադեպ՝ կիսաթուփ: Հայտնի է մեխակի մոտ 300 տեսակ՝ տարածված Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում: ՀՀ-ում հանդիպում է 15 տեսակ՝ արևելյան, անհրապույր, խայտաբղետ, խավավոր, մանրածաղիկ և այլն: Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում: Աճում է չոր, քարքարոտ լանջերին, ավազոտ վայրերում, կիսաանապատներում, լեռնատափաստաններում, ալպյան և ենթալպյան մարգագետիններում: Մշակության մեջ տարածված են գեղազարդիչ տեսակներ՝ պարտեզային, չինական, թուրքական, հոլանդական, որոնք կիրառվում են ծաղկաբուծության մեջ:
Ցողունը հանգուցավոր է, բարձրությունը՝ մինչև 70 սմ: Տերևները հակադիր են, ամբողջական, գծաձև կամ նշտարաձև: Տեսակների մեծ մասի ցողունն ու տերևները գորշակապտավուն երանգ ունեն: Ծաղիկները երկսեռ են, ծոպավոր, ատամնաեզր կամ ամբողջաեզր, սպիտակ, վարդագույն, կարմիր, ծիրանագույն, դեղնականաչավուն և այլն: Պտուղը բուրավետ, երկարավուն, միաբուն, բազմասերմ տուփիկ է: Սերմերը սև են, մանր, տափակ: Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են սապոնիններ, ալկալոիդներ, եթերայուղեր, C վիտամին և այլն:
Քուռի մեխակը հանդիպում է Արարատյան գոգավորության չոր, ավազոտ գետափերին և միջին լեռնային գոտու մարգագետիններում, անհրապույր մեխակը՝ Սյունիքի մարզի միջին լեռնային գոտու քարքարոտ լանջերին, Լիբանանի մեխակը՝ Երևանի և Վայոց ձորի ստորին ու միջին լեռնային գոտիների չոր, կավային, գիպսակիր կամ աղակալած լանջերին, մանրածաղիկ մեխակը՝ Վայոց ձորի մարզի միջին լեռնային գոտու չոր, քարքարոտ լանջերին: Այս տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:
Ծաղիկներ | Դիտված: 4154 | Ամսաթիվ: 19.04.2011 | Կարծիքներ (0)

   Հայաստանի Հանրապետության ամենաբարձր կետը Արագած լեռնագագաթն է 4095 (շատ աղբյուրներում 4090) մետր բարձրությամբ։ Դա շրջապատից մեկուսացած, վահանաձև փռված մի զանգված է՝ մոտ 200 կմ շրջագծով։ Իր հովհարաձև տարածված լանջերի հետ միասին գրավում է մոտ 4000 քառ. կմ տարածություն Արարատյան ու Շիրակի դաշտերի, Ախուրյան ու Քասախ գետերի միջև։ Երեք կողմից նրան հարևան են հյուսիսից՝ Շարայիր, արևելքից՝ Արայի, հարավ-արևմուտքից՝ Մեծ Արտենի Մեծ Հայքի Արագածոտն, Շիրակ և Նիգ գավառների սահմաններում։ Այժմ մտնում է Արագածոտնի և Շիրակի մարզերի տարածքում (ՀՀ տարածքի հս-արմ-ում) և ունի կենտրոնական դիրք:
Արագած անվան ծագումը կապում են Հայկի որդի Արամանյակի կամ էլ Արա աստծո անունների հետ (Արագած՝ Արայի գահ
Արագածն անցյալում եղել է աշխարհի ամենախոշոր հրաբուխներից մեկը։  Ունի 400 մ խորությամբ և 3 կմ տրամագծով հսկա խառնարան, որի քայքայված պատերի մնացորդները կազմում են լեռան չորս կատարները։ Խառնարանը հարավ-արևելյան կողմից բաց է և կապվում է շրջապատին։ Կատարները դասավորված են կիսաշրջանաձև և կազմում են 270 աստիճանի աղեղ։ Ամենաբարձրը հյուսիսային կատարն է (4095 մետր)։ Այնուհետև գալիս են արևմտյանը՝ 4080 մետր, արևելյանը՝ 3926 և հարավայինը՝ 3879։ Խառնարանը ջրահավաք մեծ ավազան է։ Այստեղից է սկիզբ առնում Քասաղի վտակ` Անբերդ գետը։

  Արագածի հավերժական ձյունե ծածկույթը մոտ 6 քառ. կմ է։ Լեռն ունի մի քանի փոքր սառցադաշտեր, որոնցից ամենամեծը (1,5 կմ մակերեսով) խառնարանում է։ Սառցադաշտերը սնում են Քասաղի վտակներից Գեղարոտը։

Եթե Արագածի ատամնաձև գագաթները ուղղաձիգ են, (հատկապես հյուսիսային կատարը, որ բավական դժվարամատույց է վերելքի համար), ապա լանջերը մեղմ թեքություն ունեն, որոնք փռված են գագաթների շուրջը հսկայական տարածությունների վրա՝ տեղ-տեղ կազմելով ընդարձակ բարձրավանդակներ, սարավանդներ, հարթություններ (Ապարանի դաշտը, Կարմարաշենի, Շամիրամի սարահարթերը, Օհավանի, Մարալիկի սարավանդները և այլն), մասնատված են ճառագայթաձև տարածվող խոր հովիտներով, կիրճերով, հեղեղատարով։ Լանջերին կան նաև հրաբխային ծագում ունեցող կոնաձև բարձրություններ (Փոքր արտենի, Իրինդ, Կարմարթառ, Դաշտաքայլը և այլն)։
Արագածի մերձակայքում ցրված են բազմաթիվ պարազիտային կոներ, որոնք անցյալում պարբերաբար արտավիժել են հրաբխային նյութեր։ Հրաբխային ժայթքումների հետևանքով Արագածի լանջերը հսկայական տարածության վրա (ընդհուպ մինչև ստորին փեշերը) ծածկված են լավաներով։ Արագածը հարուստ է հրաբխային ծագում ունեցող օգտակար հանածոներով (տուֆ, պեմզա, պլեռիտ և այլն)։

  Արագածը հայտնի է իր սառնորակ աղբյուրներով, որոնք ձնհալի ջրերի ու սառցադաշտերի հետ միասին սկիզբ են տալիս մի շարք գետերի ու գետակների (Գեղարոտ, Ամբերդ, Մանթաշ, Նարիշդ, Գետաձոր, Ծաղկահովիտ և այլն)։ Արագածի ընդերքի ջրերով է սնվում նաև Մեծամոր լիճը։ Գագաթին և լանջերին կան մի քանի տասնյակ գեղատեսիլ լճակներ (Քարի, Ամբերդի, Լեսինգի և այլն)։ Դրանցից ամենամեծը Քարի լիճն է, որն ունի քաղցրահամ ջուր և 3250 մ բարձրության վրա է։ Լճին առանձին հրապույր են տալիս շրջակա ալպյան մարգագետինները, բազմագույն ծաղիկները, լեռնային մաքուր օդը և Արագածի ձյունափայլ գագաթի մերձակցությունը։
Ճոխ բուսականությամբ ծածկված հիասքանչ գետահովիտներով ու ձորակներով հոսող գետերը տեղ-տեղ առաջացնում են ջրվեժներ ու սահանքները։

  Լեռան շրջակայքի քաղաքներից են Աշտարակը՝ հարավ-արևելքում, Ապարանը՝ հյուսիս-արևելքում, Արթիկը՝ հյուսիս-արևմուտքում և Թալինը՝ հարավ-արևմուտքում: Լեռան մյուս կողմերում կան այլ քաղաքներ և գյուղեր:

Սարեր, լեռներ | Դիտված: 23803 | Ամսաթիվ: 25.03.2011 | Կարծիքներ (0)

  Արարատ (թուրքերեն՝ Ağrı Dağı, քուրդերեն՝ Çîyaye Agirî) հանգած հրաբուխ  է : Գտնվում է` Հայաստանի, Իրանի և Թուրքիայի Արաքս  գետի աջ ափին, Հայաստանի սահմանից 32 կմ հեռավորության վրա, իսկ Իրանի սահմանից 16 կմ: Այն ունի երկու գագաթ՝ մեծ (Մասիս-5137 մ) և փոքր (Սիս-3975 մ), Հայկական լեռնաշխարհի և Թուրքիայի սահմանի մոտ ամենաբարձր լեռը, գտնվում է Թուրքիայի Իգդիր իլում (շրջանում)։

   Մասիսը ունի դեպի հյուսիս թեքված զառիթափ ու ժայռոտ գագաթ՝ 12 կմ² հիմքի մակերեսով, աշխարհի ամենաբարձր գագաթներից է (5137 մ), իսկ հարաբերական բարձրությամբ (ստորոտից՝ մինչև գագաթ) առաջինը՝ 4300 մ։ Հյուսիսարևելյան լանջին է «Վիհ Մասեաց» կամ «Փլած Մեծի լերինն» անունով խորխորատը, որը ձգվում է ստորոտից՝ գագաթ շուրջ 10 կմ, իսկ գագաթի մոտ նրա առավելագույն խորությունը հասնում է 1000 մետրի։ Գագաթը պատված է հավերժական ձյունով ստորին սահմանը (4100-4250 մ), որոնցին սկիզբ է առնում մոտ 30 սառցադաշտ։ Հարավարևմտյան լանջին դրանք իջնում են մինչև 3850-3950 մ, բայց Մասյաց վիհում սառույցն իջած է մինչև 2754 մ բարձրությունը։
   Սիսը կանոնավոր կոնաձև լեռ է՝ տեղադրված Մասիսից հարավ արևելք։ Գագաթնային մասը (1,5 հա) ալիքավոր հարթավայր է՝ ծածկված ժայռերով, քարակույտերով։ Սիսի լանջերը բավականաչափ զառիթափ են և մասնատված, զուրկ հավերժական ձյունից և սառցադաշտերից։
   Գագաթները բաժանվում են 2688 մ ձգվածություն ունեցող տաշտաձև թամբարդով։
Լեռան հիմքի մակերեսը գրավում է 1200 կմ² տարածք, իսկ պարագիծը 130 կմ է։ Գագաթները բաժանվում են 2688 մ ձգվածություն ունեցող տաշտաձև թամբարդով։
2800-3000 մ բարձրությունների վրա այստեղ նկատելի են անթրոպոգենյան շրջանի հետքեր՝ լանջերն ու հատկապես մերձգագաթնային սարավանդները ծածկված են հողմահարված հրաբխային ապարների քարակարկառներով, որոնք անվանում են «քարե ծովեր»։
Գագաթների միջև հեռավորութունը 11 500 մ:

  Արարատ լեռան վրա լավ արտահայտված է կլիմայական ուղղաձիգ գոտիականությունը։ Ձմեռը խիստ է, կայուն ու հզոր ձյունածածկույթով։ Հունվարի միջին ջերմաստիճանը տատանվում է - 6 աստիճան C-ից (ստորոտում) մինչև 20-25 աստիճան C (գագաթին), հուլիսին 26 աստիճան C -ից (ստորոտում) մինչև 0 աստիճան C և պակաս (գագաթում)։

Արարատի գիտական նվաճման պատմության մեջ լուրջ քայլ կատարեց ֆրանսիացի բնախույզ Պիտտոն դե Տուրնեֆորը։ Բացառիկ բույսեր փնտրելու և լեռնային բուսականության բնականոն դասավորությունը ուսումնասիրելու մտադրությամբ, Տուրնեֆորը 1701 թվ-ի օգոստոսին հասավ հավերժական ձյան սահմանը, նկարագրեց լեռան ֆիզիկական յուրահատկություններն ու բուսական աշխարհը։

Արարատի միջին գոտու (1500 մ - 3500 մ) բուսական ծածկույթը համեմատաբար փարթամ է։ Ստորին գոտում (1500 մ-ից ցած) ծածկված է կիսաանապատային բույսերով։ Հարուստ է նաև կենդանիներով և թռչուններով։ Հնում հռչակված է եղել որպես Հայոց արքունի որսատեղի։

Սարեր, լեռներ | Դիտված: 4115 | Ամսաթիվ: 16.03.2011 | Կարծիքներ (1)

  Արա լեռը կամ Արայի լեռը Հայաստանի լեռներից է, որը գտնվում է Կոտայքի և Արագածոտնի մարզերում: Նրա վրա է գտնվում Ծաղկեվանքը: Լեռն ունի հարուստ բնաշխարհ, և Հայաստանի բուսականության 20%-ը կարելի է հայտնաբերել այնտեղ: Արան նաև պարապրանիստների թռիչքի վայր է համարվում:

   Արայի լեռան անունը գալիս է հայ դիցաբանական աստծո՝ Արա Գեղեցիկի անունից, քանի որ լեռան գագաթները հեռվից (օր.՝ Երևանից) նայելիս՝ նմանվում են պարկած մի մարդու՝ Արային, ով ըստ հայկական դիցաբանության իր ներքևի դաշտում է ճակատամարտել Ասորեստանի սեր տենչացող թագուհու՝ Շամիրամի հետ: Այստեղ է ընկել իր կնոջը` Նվարդին, հավատարիմ մնացած հայոց թագավորը, որի արնաշաղախ մարմինը Նինոս արքայի հեշտասեր այրու` Շամիրամի հրամանով դրել են ժայռախորշում, որ արալեզները կենդանացնեն նրան: Արայի լեռան փեշին գտնվող՝ Եղվարդ գյուղի բնակիչները, Արայի քիթը ներկայացնող գագաթնաքարը անվանում են՝ Աքլորաքար, քանի որ լեռան ամենաբարձր գագաթն է:

   Արայի լեռը գտնվում է Հայաստանի Կոտայքի և Արագածոտնի մարզերում, Երևանից 33կմ հյուսիս: Նրա մոտակա գյուղերից են Նոր Երզնկան, Եղվարդը, Մուղնին, և Կարպին: Նաև մոտիկ է Աշտարակին: Գտնվում է Հյ 40° 24' 30"; Աե 044° 26' 57" կոորդինատներում: Նոր Երզնկայից դեպի լեռան ճանապարհին են գտնվում Դեմերճյան խնձորի այգիները:

  Արայի լեռը մյուս լեռնաշղթաներից համեմատաբար մեկուսի է գտնվում, և հետաքրքիր է երկրամորֆորոլիոգրական տեսակետից: Նա պարունակում է բնաշխարհի մի հարուստ գենետիկ ավազան: Լեռան գրանցված են 650 տեսակ անոթային բույսեր, որոնք Հայաստանի բուսականության 20%-ն են կազմում: Այս փոքր տարածքում կարելի է տեսնել Հայաստանի բուսականության գլխավոր տիպերը՝ կիսաանապատ, տափաստան, մարգագետնային տափաստան, անտառ մարգագետին և , բարձր խոտազգի մասեր, ժայռի և թմբի բուսականություն և տափաստանի թփուտներ:

Սարեր, լեռներ | Դիտված: 3488 | Ամսաթիվ: 16.03.2011 | Կարծիքներ (0)

   Ալոճենին վարդազգիների ընտանիքին պատկանող թուփ է կամ ոչ մեծ ծառ, փշոտ ճյուղերով։ Ալոճենու (լատիներեն անվանումը՝ Crataegus L.) տերևները պարզ են հերթադիր։ Ծաղիկները սպիտակ են, երբեմն էլ կարմրավուն։ Պտուղները մանր են, կարմրաբոսոր, 3-4 սերմերով։ Ցեղի անունը ծագել է հունարեն «Կռատաիոս» բառից, որ նշանակում է ուժեղ։

  Բույսի ծաղիկներում հայտնաբերված է եթերայուղ, տրիմեթիլամին, կվերցետին, կոֆեինային և քլորագենային թթուներ, հիպերոզիդ, խոլին, ացետիլխոլին և այլն։ Պտուղները պարունակում են գինեթթու, կիտրոնաթթու, կրատեգուսաթթու, ուրսոլաթթու, օլեանոլաթթու, ֆլավոնոիդներ, սորբիդ, ճարպային յուղեր, կարոտին, C վիտամին, դաբաղանյութեր, քիմիական տարրերից՝ կոբալտ, պղինձ, երկաթ, մանգան, ցինկ, մոլիբդեն և այլն։

Ծաղիկները՝ ծաղկաբույլերով հավաքում են մինչև լրիվ բացվելը, իսկ պտուղները՝ աշնանը, այսինքն՝ լրիվ հասունանալուց հետո։ Ալոճենու բուժական հատկությունների մասին դեռևս մեր թվարկության առաջին դարում նշել է հույն բժիշկ Դիսկորիդը, իսկ ժողովրդական բժշկության մեջ շատ վաղուց պտուղներն օգտագործվել են թեյի, փոշու կամ կիսելի ձևով, ծաղիկները՝ թեյի մեջ, սրտային մի շարք հիվանդությունների, գլխապտույտների, հևոցի, անքնույան ժամանակ և այլն։ Բուժման նպատակով օգտագործում են բույսի ծաղիկները և հասուն պտուղները։ Ավիցեննան դեղաբույսը օգտագործել է բերանի խոռոչի և կոկորդի բորբոքումների և ստամոքսի սուր ախթահարուների ժամանակ։ Ամիրդովլաթը նշում է, որ ալոճի սերմերի եփուկն ամրացնում է լնդերը, ատամները, կտրում է արյունահոսությունը, վերացնում դեղնությունը, առաջ բերում փորկապություն, վերացնում դեղնությունը, ուժեղացնում լերդն ու ստամոքսը, իսկ սպեղանու ձևով բուժում է մաստիտը։

  Ալոճի ծաղիկներից և պտուղներից պատրաստված դեղամիջոցները ուժեղացնում են սրտամկանի կծկումները, բարելավում սրտի և ուղեղի արյան շրջանառությունը, վերացնում անոթային սպազմը, սրտի շրջանի ցավերը, կանոնավորում սրտի ռիթմը, առաջ բերում տևական հանգստացնող ներգործություն։

  Ալոճենու պտուղներն ուտում են ինչպես թարմ, այնպես էլ չորացած վիճակում։ Դրանցից պատրաստում են կոմպոտ, կիսել, դոնդող, մարմելադ, կարամել։ Աղացած պտուղները խառնում են ալյուրին՝ հացին հաճելի համ տալունպատակով։


Ծառեր | Դիտված: 2257 | Ամսաթիվ: 16.03.2011 | Կարծիքներ (0)

Նռնենին (լատիներեն՝ Punica granatum) փոքր թուփ է կամ ոչ մեծ ծառ՝ երկարավուն կաշեկերպ տերևներով, ալ կարմիր ծաղիկներով։ Նռնենին վայրի ձևով հանդիպում է Փոքր և Միջին Ասիայում, Անդրկովկասում, Իրանում, Աֆղանստանում։ Հնուց ի վեր տարբեր ժողովուրդներ նրա պտուղներն օգտագործել են ծիսական արարողությունների ժամանակ։ Պտուղը խոշոր, գնդաձև է՝ հաստ պտղամաշկով, թաղանթավոր միջնապատերով։ Սերմերը բազմաթիվ են՝ յուրաքանչյուրը շրջապատված բաց վարդագույնից մինչև բալի գույնի հյութալի պտղամսով։ Ծաղկում է մայիսից մինչև աշուն, պտուղը հասունանում է սեպտեմբերի վերջին։ Նռան ծաղիկներից ստացված ներկը օգտագործում են բնական գործվածքների ներկման համար։ Տերևները, արմատը և բնի կեղևը պարունակում են մինչև 32% դաբաղանյութեր, որոնք ևս օգտագործվում են ներկերի ստացման, նուրբ կաշիների դաբաղման համար։ Պտուղն օգտագործում են թարմ և վերամշակված (դոշաբ, գինի, հյութ) վիճակում։ Պետք է հավաքել հասուն վիճակում, քանի որ պահելով չի հասունանում։ Նռան հյութը պարունակում է 8-19% շաքարներ, C վիտամին, ուստի օգտակար է ծանր հիվանդություններից ապաքինվողների համար, բուժիչ է։
Ծառեր | Դիտված: 6097 | Ամսաթիվ: 16.03.2011 | Կարծիքներ (1)

Սև ծով — Ատլանտիան օվկիանոսի  ներքին ծով Թուրքիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Ուկրաինայի, ՌուսատանիՎրաստանի ափերի մոտ։ Կերչի նեղուցով միանում է Ազովի ծովին, Բոսֆորի նեղուցով` Մարմարա ծովին Դարդանելի նեղուցով` (Եգեյան ծով (Եգեյան)) և Միջերիկրական ծովին։ Մակերեսը` 422 հազար կմ քառակուսի։ Առավելագույն խորությունը` 2210 մետր։ Առավել խոշոր ծոցերը` Կարկինտսկի, Կալամիտսկի, Դնեստրի, և Դնեպրի-Բուգի լիմաները` հյուսիս-արևմտյան ափերի մոտ, Սինուպի և Սամսունի, հարավային ափերի մոտ։ Ծովն են թափվում Դանուբ, Դնեստր, Հարավային բուգ, Դնեպր, Ռիոն, Կզել Իմակ խոշոր գետերը։ Ավելի քան 150 մետր խորության մեջ ջուրը վարակված է ծծմբաջրածնով: Մեծ խորություններում կենդանի օրգանիզմներ չկան (բացի բակտերիաներից)։ Առավել խոշոր նավահանգիստները`Օդեսա, Նովոռոսիսկ, Տուապսե, Փոթի, Բաթումի, Կոնստանցա, Բուրգաս, Վառնա, Տրաբիզոն, Սամսուն, Զոնգուլդակ։
   Մ.թ.ա. 6-5-րդ դարերի առաջին հույն ծովագնացները ծովն անվանել են Աքսենյոս (Աքսինյան Պոնտոս «Անհյուրընկալ ծով») կամ Պոնտոս Մելաս («Սև ծով»)` նկատի ունենալով նրա փոթորկոտ ալիքների պատճառած վնասները և դժվարությունները։ Մեր թվարկության սկզբներին հույները, արդեն ծովը յուրացնելով, նրա ափերին գաղութներ հիմնելուց հետո, այն վերանվանեցին Եվքսենյոս (Եվքսինյան Պոնտոս «Հյուրընկալ ծով»Անանիա Շիրակացին (7-րդ դար) այս ծովը հիշատակում է «Պոնտոս» և «Պոնտական ծով» անուններով։ 9-րդ դարում երևան է եկել «Ռուսական ծով» անվանումը (այս անվանումը հիշատակվել է ռուսական տարեգրություններում և նշվել քարտեզների վրա մինչև 13-15-րդ դարերը15-16-րդ դարերում թուրքերը, զավթելով Մերձսևծովյան շրջանը, ծովն անվանել են Կարա Դենիզ և մասամբ ճանաչված և այնուհետև («Չար (սև) ծով»` ոչ միայն այն պատճառով, որ եղել է մրրկածուփ ու վտանգավոր, այլև, հնարավոր է, նաև թուրք նվաճողներին Մերձսևծովյան շրջանի ժողովուրդների ցույց տված դիմադրության պատճառով)։ Ծովի անվանման առաջացման մեկ այլ վարկած կապված է աշխարհի կողմերը գույներով նշելու հետ։ Ասիայի ժողովուրդների շատ լեզուներով սև գույնը նշանակում է հյուսիս։ Այսպիսով, Սև ծովը «Հյուսիսային ծով» է:
Ծովեր | Դիտված: 2348 | Ամսաթիվ: 15.03.2011 | Կարծիքներ (0)

  Ձմերուկ՝ դդմազգիներին պատկանող բույս է։ Ձմերուկն ունի մարդկանց համար դուրեկան համ, սննդարար հատկություն, պարունակում է մեծ քանակությամբ ջուր (90 %-ը ջուր է

  Ձմերուկն առաջներում այդքան խոշոր չի եղել։ Ձմերուկի հայրենիք է համարվում Հարավային Աֆրիկան։ Ձմերուկի վայրի տեսակներին մինչև այժմ էլ կարելի է հանդիպել հյուսիսային և հարավային Աֆրիկայի տափաստաններում։ Եգիպտոսում մինչև այժմ էլ պահպանվում է ձմերուկի մի տեսակ, որը խնձորի չափ ունի, և մարդիկ օգտագործում են միայն նրա սերմերը։

  Ներկայիս խոշոր ձմերուկի տեսակները ստացվել են հին ժամանակներում արաբներն ու հրեաները դրանց անվանել էին «բատիխ»։ Ռուսաստան այն մուտք է գործել 13-14-րդ դարերում, մոնղոլական արշավանքների ժամանակ և անվանվել է «արբուզ», որ թուրքական «կարբուզ» բառից է ծագել։ Հայաստանում ձմերուկը հայտնի եղել շատ վաղուց։

  Ձմերուկը ունի միզամուղ հատկություն, քանի որ այն պարունակում է մեծ քանակությամբ ջուր, որը օրգանիզմից հեռանում է արագ։ Այն իր հետ դուրս է բերում նյութափոխանակության հետևանքով օրգանիզմում կուտակված վնասակար նյութերը։ Միզամուղ հատկությունների շնորհիվ ձմերուկը շատ օգտակար է հատկապես երիկամային հիվանդությունների դեպքում։

Ձմերուկը հարուստ է նաև վիտամիններով՝ C, B, ֆոլիոթթվով, շաքարով (հատկապես ֆրուկտոզա) և այլն։

Բացի թարմ վիճակում այն ուտելուց, ձմերուկի կեղևից պատրաստում են մուրաբա, «ցուկատ», ջեմ, պովիդլո և այլն։ Նրա սերմերից ստացվում է յուղ՝ բարձր տեսակի օլիֆ պատրաստելու համար։
Բույսեր | Դիտված: 1953 | Ամսաթիվ: 15.03.2011 | Կարծիքներ (0)

  Եզան լեզուն (լատիներեն՝ Plantágo májor) ջրախոտազգիների ընտանիքին պատկանող խոտաբույս է։ Ունի յուրահատուկ, երկարավուն, ձվաձև տերևներ։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, իսկ պտուղները հասունանում են ամռան ամիսներին։ Կարող է հասնել 10-30 սմ բարձրության։ Աճում է ճամփեզրերին, աղբուտներում, տնամերձ հողամասերում, մարգագետիններում, ցանքսերի մեջ։ Տերևները ուտելի են։

  Համարվում է, որ եզան լեզուն Հյուսիսային Ամերիկայում հայտնվել է Եվրոպայից՝ եվրոպական գաղութացման ժամակաշրջանում։ Բնիկ հնդկացիները այն անվանում էին «սպիտակամորթի ոտնահետք» կամ էլ «անգլիացու ոտ», քանի որ հայտնաբերում էին այդ բույսը միայն այն տեղերում, որտեղով որ եվրոպացիներ էին անցել։

   Բուժական նպատակներով օգտագործում են բույսի տերևները և սերմերը, երբեմն՝ նաև արմատը։ Ունի ընդհանուր հանգստացնող, ճնշումն իջեցնող, խորխաբեր, խորխը ջրիկացնող, վերքը լավացնող, մանրէասպան, հյուսվածքների ամբողջականությունը վերականգնող ազդեցություններ։

  Հայնտի է, որ նախկինում մարդիկ այն կիրառում էին վերքերը բուժելու և որպես օձի կծածի դեմ միջոց․ արդյունավետությունը կարծես թե գիտականորեն հիմնավորված է։

   Կիրառվում է բրոնխիտների, կապույտ հազի, բրոնխիալ ասթմայի, թոքերի պալարախտի, գաստրիտների, ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդությունների (ցածր կամ բարձր թթվայնության պայմաններ) դեպքում։ Բույսի ջրաթուրմը և թարմ հյութը օգնում են վերքերի արագ մաքրմանը և սպիացմանը։ Թարախային վերքերի, չիբանների ժամանակ լավ լվացված, թարմ տերևը օգտագործվում է թրջոցի ձևով:
Բույսեր | Դիտված: 2635 | Ամսաթիվ: 15.03.2011 | Կարծիքներ (1)

   Արաքսը (նաև ճանաչված իբրև՝ Արազ, Արաս, Արաքսի և Երասխ) Հայկական լեռնաշխարհի ամենախոշոր գետերից է։ Արաքսն ունի 933 կմ (որոշ չափումներով 914 կմ) երկարություն, որից 200 կմ կազմում է Հայաստանի և Թուրքիայի սահմանը։ Հայաստանի գետերի մեծագույն մասը (որոնց ավազանները, միայն վերցված, կազմում են հանրապետության տարածքի 73,5 տոկոսը) պատկանում է Արաքսի ավազանին։ Արաքսը սկիզբ է առնում Բյուրակն (Բինգյոլ) լեռներից բխող բազմաթիվ սառնորակ աղբյուրներից։ Այստեղ նրա ջրերն ունեն ոչ ավելի 3-3,5 0 ջերմություն։ Այն լեռնաշխարհի միակ գետն է, որ հոսում է լեռնաշխարհի ամբողջ տարածքով: Արաքսն իր տղմուտությամբ զիջում է ամենաերկար գետ Նեղոսին: Այն վաղնջական ժամանակներից հանդիսացել է հայոց քաղաքակրթության կարևոր բնօրրաններից մեկը: Արաքսը ջուր է մատակարարել Մեծ Հայքի, Այրարատ, Սյունիք, Արցախ, Փայտակարան, Վասպուրական նահանգներին, որի համար այն հաճախ կոչվել է մայր Արաքս:

  Արաքսի վրա վաղ ժամանակներից կառուցել են բազմաթիվ կամուրջներ, որոնցից նշնավոր են եղել Արտաշատի Երվանդաշատի , Ջուղայի կամուրջները: Պատմական կամուրջներից այսօր մնացել է միայն մեկը՝ Բասեն գավառի Բ. Հոբբի կամուրջն է: Կամուրջների անհետացումը պայմանավորված է Արաքսի հունի հաճախակի փոփոխություններով, որի արդյունքում կամուրջները կործանվել են: Պատահական չէ որ հռոմեացի բանաստեղծ (մ.թ.ա. 1-ին դար) Միտիլիոս (Վիտիլիոս) Արաքսն անվանում է կամուրջընկեց: Մովսես Խորենացու վկայությամբ, գետը ժամանակին հոսել է հայկական հինավուրց մայրաքաղաքների Արմավիրի, Արտաշատի և Վաղարշապատի մոտով, բայց հետագայում հեռացել է այդ քաղաքներից: Արարատյան դաշտում Արաքսը աջից ընդունում է Դեղին գետը, ձախից Ախուրյանը , Սև ջուրը, Հրազդանը, Ազատը, ապա Նախիջևանը:

Արաքսը իր ծայր վերին հոսանքի շրջանում հոսում է գահավիժումներով և աղմկալից։ Նա շատ ավելի արագահոս է դառնում, երբ կտրում է Հայկական Պար լեռնաշռթան ու մտնում Բասենի դաշտին։ Այստեղ նրան է միանում Մուրց (Հասան-կալա) գետը, որից հետո նա անցնում է Կաղզվանի անձուկ ձորերով և, նոր վտակներ ընդունելով, աստիճանաբար հորդանում է ու դառնում է ջրառատ գետ, որը մեծ աղմուկով մտնում է Արարատյան դաշտ։ Այստեղ Արաքսը հոսում է դանդաղ, սակայն Նախիջևանի մոտ անցնում է զառիվեր, տեղ-տեղ ոլորապտույտ ափերով։ Այստեղ նրա ձախակողմյան ափը սկսում է նկատելիորեն բարձրանալ՝ աստիճանաբար դեպի նրա հունն իջնող լեռնաբլուրների շնորհիվ։ Զուֆայի մոտ Արաքսը մտնում է խոր և նեղ կիրճ, այնուհետև կարճ տարածություն վրա կրկին դուրս է գալիս հարթավայր, բայց Օրդուբադից մի փոքր ներքև երկու կողմերից գետին են մոտենում առանձին լեռնաբազուկներ. գետի հունն աստիճանաբար նեղանում է, առաջանում են սահանքներ։ Մեղրիի մոտ գետին են մոտենում Զանգեզուրի և Կարադաղի լեռները, որոնք տեղ-տեղ ուղղակի կախված են գետահունի վրա։ Սեղմված այդ լեռներով, Արաքսը հոսում է Մեղրիի հայտնի երկար ու խոր կիրճերով։ Այստեղ Արաքսի ջրերը խելահեղ արագությամբ զարնվում են ափամերձ ժայռերին, փրփրում և սրընթաց վազում առաջ՝ մինչև Բարգուշատ և Հագարի գետերի խառնուրդը։

Արաքսի ստորին հոսանքն անցնում է Մերձկասպյան դաշտավայրով, որտեղ նա միանում է Կուրին և թափվում Կասպից ծով։ Գետը տարեկան դեպի Կասպից ծով  է տանում 3 մլրդ խմ ջուր։


 
Գետեր | Դիտված: 2530 | Ամսաթիվ: 14.03.2011 | Կարծիքներ (0)

   Մամխենին վարդազգիներին պատկանող փշոտ թուփ է, ձվաձև ատամնեզր տերևներով։ Լատիներեն անվանումն է՝ Prunus spinosa LԾաղիկները մանր են, հնգաթերթ, սպիտակ, դառը նշի հոտով։ Պտուղը կորիզապտուղ է, կլոր, մուգ գույնի, թթվաքաղցր, ուժեղ տտիպ համով։ Ունի գորշամոխրավուն, թեթևակի ճաքճքված կեղև։ Ծաղկում է գարնանը, մինչև տերևների դուրս գալը, պտղակալում է հուլիս-օգոստոս ամիսներին։ Բույսը բավականաչափ չորադիմացկուն է և լուսասեր։ Բուժման համար հիմնականում օգտագործում են բույսի ծաղիկները և պտուղները։ Պտուղները պարունակում են մինչև 9.3% շաքար, մինչև 1.7% խնձորաթթու, ցիտրուսային միացություններ, պեկտինային, բուրավետ և դաբաղիչ նյութեր, վիտամիններից՝ C, B1, B2, PP, E, կարոտին, քիմիական տարրերից՝ նատրիում, կալիում, կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր, երկաթ։ Ծաղիկներում հայտնաբերված են կապտաջրածնաթթու, բենզալդեհիդ, եթերայուղ, դառը և դաբաղիչ նյութեր։ Դեղաբույսը բուժական առումով ունի կիրառման շատ հին պատմություն։ Հին Հռոմի և Հին Հունաստանի բժիշկները դեղաբույսի պտղահյութը օգտագործել են դիզենտերիայի ժամանակ։ Աշխարհի տարբեր ժողովուրդների բժշկության մեջ մամխո պտուղները թարմ վիճակում կամ եփուկի ձևով օգտագործում են որպես մածող, հակաբորբոքիչ և կազդուրիչ միջոց՝ աղիների խանգարումների, ձայնի խզման և հազի ժամանակ։ Ծաղիկները որպես լուծող օգտագործում են այլ լուծողականների հետ։ Դրանք օժտված են նաև միզամուղ և խուխամուղ հատկություններով և առավել գնահատվում են մանկական հիվանդությունների բուժման ժամանակ։ Չեխական բժշկության մեջ պտղաթեյն օգտագործում են մաշկային ցանաորումների և հազի ժամանակ։ Բուլղարական ժողովրդական բժշկության մեջ տերևների եփուկը նշանակում են մաշկային ախտահարումների և միզուղների բորբոքման ժամանակ՝ որպես միզամուխ և հակաբորբոքիչ։ Մամխի պտուղները օժտված են արտահայտված հակաբորբոքիչ, մածող, սպազմալիտիկ և նյութափոխանակությունը կարգավորող հատկություններով։ Մամխի պտուղները սննդային արժեքով գերազանցում են սալորին, դեղձին, հոնին, տանձին, կիտրոնին, խնձորին և նարինջին։ Նրանցից պատրաստում են գինի, մուրաբա, կոմպոտ, չիր, պաստեղ, ցուկադ, մարինադ, օշարակ, իսկ կերակրի մեջ օգտագործում են որպեսհամեմունք։
Ծառեր | Դիտված: 1600 | Ամսաթիվ: 14.03.2011 | Կարծիքներ (0)

   Ամազոն (Պորտուգալերեն և Իսպաներեն Rio Amazonas) – գետ Հարավային Ամերիկայում, աշխարհի ամենամեծ ավազան ունեցող գետն է (7180 կմ²), երբեմն համարվում է ամենաերկարն աշխարհում։ Առաջանում է Մարանյոնի և Ուկայալի գետերի միախառնումից։ Երկարությունը` Մարանյոնիի ակունքից` 6437, Ուկայալիի կամ Ապաչետի ակունքներից` 7000 կմ։  Ունի բազմաթիվ վտակներ, որոնցից 20-ի երկարությունը գերազանցում է 1500 կմ-ը։ Գետի և նրա ավազանի մեծ մասը գտնվում է Բրազիլայում։ Հիմնականում հոսում է հասարակածին զուգահեռ։ Ամազոնն աշխարհի ամենաջրառատ գետն է. միջին ծախսը (հոսքը)` 200 000 մ³/վրկ է, առավելագույնը` 300 000 մ³/վրկ։ Միջին տարեկան ծախսը` 7000 կմ³ (աշխարհի բոլոր գետերի ծախսի 15 %-ը)։ Կոշտ հոսքը տարվա ընթացքում գերազանցում է 1 մլրդ տոննան։ Ամազոնի նավարկելի ցանցի երկարությունը ավելի քան 25 հազար կմ է, գլխավոր նավարկելի հունը` 4300 կմ։ Գետաբերանում գետի լայնությունը կազմում է 200 կմ։ Գլխավոր վտակները աջից` Ժուրուա, Պուրուս, Մադեյրա, Տապաժոս, Շինգու ձախից` Իսա, Ժապուրա, Ռիո-Նեգրո։ Գլխավոր նավահանգիստները` Բելեն, Սանտարեն, Օբիդուս, Մանաուս (Բրազիլիա), Իկիտոս (Պերու
  Գետն իր անվանումը ստացել է շնորհիվ հնդկացի կանանց. իսպանացի կոնկիստադորները, կռվելով Ամազոնի շրջակայքում բնակվող ցեղերի հետ, հիացել էին իրենց դեմ կռվող կանանցով, որոնք ուս-ուսի մարտնչելով տղամարդկանց կողքին և աչքի ընկնելով քաջությամբ ու ռազմատենչությամբ, նրանց հիշեցրել են ամազոնուհիների ցեղերի մասին հին հունական առասպելները, և որոնց շնորհիվ գետը կոչվել է Ամազոն:
Գետեր | Դիտված: 1762 | Ամսաթիվ: 14.03.2011 | Կարծիքներ (0)

  Նեղոսը սկսում է Կենտրոնական Աֆրիկայից և հոսում է հյուսիս` դեպի Միջերկրական ծով : Նախքան ծովը թափվելը Նեղոսը առաջացնում է լայն գետահովիտ: Աֆրիկայի այն մասի կլիման, որտեղով հոսում է Նեղոսը , չոր և տաք է: Անձրևները շատ հազվադեպ են: Հողերի մեծ մասը իրենցից ներկայացնում են քարքարոտ անապատներ: Ամեն ամիս հուլիսին Նեղոսը վարարում է: Վարարման ժամանակ նրա ջրերը հեղեղում են ափամերձ մեծ տարածություններ: Այստեղ Նեղոսի ջրերը բերում են հսկայական քանակությամբ տիղմ, ինչը դարձնում է հողը շատ բերրի:

  Նեղոսը կապում էր իր հոսանքի երկայնքով ապրող մարդկանց: Նրանք արդեն շատ վաղ շրջանից կարողանում էին թփերից պատրաստել մակույկներ, իսկ հետագայում` նաև համեմատաբար խոշոր նավակներ։ Գետով տեղափոխում էին հացահատիկ, սննդամթերք, անասուններ, շինարարական նյութեր: Նեղոսի ափերին աճում էր զարմանալի բույս` պապիրուսը : Նրանից կարելի էր նավակներ պատրաստել:Պապիրուսի հատուկ մշակված ցողուններից ստանում էին հիանալի թերթանման նյութ, որի վրա կարող էին գրել: Այն նույնպես կոչվում էր պապիրուս:

  Նեղոս գետի ակունքների աշխարհագրական դիրքի գտնվելու վայրը անհայտ էր հին ժամանակներից մինչև 19-րդ դարը, երբ վերջապես պարզվեց, որ այն Վիկտորիա լիճն է : Նեղոսի հովիտը երբեմն որոշում են այդ լճից սկսած, չնայած որ նրա մեջ թափվում են բավականին խոշոր գետեր: Նեղոսի ակունքը համարվում է Ռուկարար գետը, որը Կահեր գետի գետակներից է: Իր հերթին Կահեր գետը թափվում է Վիկտորիա լիճը: Դուրս գալով Վիկտորիա լճի հյուսիսային ծայրամասից` գետը, որը այս վայրերում կոչվում է Վիկտորիա-նեղոս, անցնում է քարե պատնեշների միջով` առաջացնելով բազմաթիվ խոտորումներ ու ջրվեժներ: Այս ընթացքում նրա մակերեսի ցածրությանը Վիկտորիա լճից կազմում է 670 մետր: Հետո, անցնելով Կոգո լիճը, գետը համեմատաբար կարճ տարածության վրա ունենում է 400 մետր իջեցումներ և թափվում է Մաբուտո-Սեսենեկո լիճը: Նրանից դուրս գալով ` Նեղոսը ընդունում է Ասվա գետը, որից հետո էլ նրա ջրերը անցնում են Սուդանի հարթավայրով: Ջուբա քաղաքից ներքև գետը մոտ 900 կմ տարածքով անցնում է Սեդդ ճահճային շրջանը: Այստեղ նրան կոչում են «Բահր ալ-Ջեբել»: Այստեղ գետի հոսքը խաթարված է եղեգների և ջրիմուռների զանգվածների պատճառով, և նա դժվարությամբ է անցնում այս շրջանը` կորցնելով իր ջրերի 2/3-րդը գոլորշիացման, բուսական ծածկույթի ոռոգման վրա : Միանալով Ալ- Գազալ վտակին` գետը ստանում է Սպիտակ Նեղոս անվանումը և դուրս է գալիս ճահճային շրջանից: Նրան է միանում նաև Սոբատ գետը , որը համարյա կրկնակի ավելացնում է նրա ջրերը: Հետո Նեղոսը հանգիստ հոսում է լայն կիսաանապատային հովտով մինչև Խարտում քաղաքը: Սեդ ճահճային շրջանից մինչև Խարտում քաղաքի մոտ գետի ցածրացումը 80 մետր է կազմում: Խարտում քաղաքի մոտ Սպիտակ Նեղոսի մեջ է թափվում Կապույտ Նեղոսը, որը սկիզբ է առնում Տանա լճից: Այստեղից մինչև միջերկրական ծով գետը կոչվում է Նեղոս: Նրա ցածրացումը Խարտումի և Ասուանի միջև կազմում է 290 մ։ Նուբիական անապատի մոտ Նեղոս գետը ընդունում է իր վերջին խոշոր վտակը` Ատբարա
 
  Հատելով ցածր լեռնաշղթաներ` Նեղոսը շատ ոլորաններ է առաջացնում` իր հովտի առանձին տեղամասերում դուրս հանելով բյուրեղյա ապարներ, որոնցով էլ հենց բացատրվում էր նրանց առկայությունը Նեղոսի հոսանքի 6 հայտնի ջրվեժներում, որոնք մինչև Ասուանի ջրամբարների կառուցումը մեծ արգելք էին նավագնացության համար: Ասուանից մինչև Կահիրե (900-կմ) թեքությունը շատ քիչ է, և գետը հոսում է շատ լայն հովտով/20-25-կմ/: Կահիրեից 20 կմ անց սկսում է Նեղոսի հովիտը (տարածքը 22-24000 կմ²`բազմաթիվ գետակներով և լճակներով: Այն տարածված է միջերկրական ծովի ափին` Ալեքսանդրապոլից մինչև Պորտ-Սաիդ 260 կմ ընդհանուր երկարությամբ): Նեղոսի հունը այստեղ բաժանվում է 9 մեծ և բազմաթիվ փոքր գետերի: Երկու հիմնական գետերը ` Դամյատը (արևելյան) և Ռաշիդը (արևմտյան) ունեն մոտավորապես 200-կմ երկարություն յուաքանչյուրը: Իբրահիմ ջրանցքի և Յուսուֆ գետակի միջոցով Նեղոսի ջրերի մի մասը լցվում է Բիրկետ-Կարուն լիճը, որն էլ իր հերթին ոռոգում է Ֆայում Օազիսը: Իսմաիլի ջրանցքով Նեղոսի քաղցրահամ ջրերով ոռոգվում են Սուեզի ջրանցքի շրջանը, իսկ Մախմուդիա ջրանցքով` Ալեքսանդրիա քաղաքը և նրա շրջակայքը: Նեղոսի երկարությունը մոտավորապես 6700 կմ է: Վիկտորիա լճից մինչև միջերկրական ծով 5600 կմ է: Նեղոսի հովիտը աշխարհի ամենամեծ գետային հովիտներից է: Նա կազմավորվել է մեծ ծովային խորշի տեղում` անընդհատ լցվելով գետային ջրերով և ունի ծաղկի տեսք: 

Գետեր | Դիտված: 58655 | Ամսաթիվ: 14.03.2011 | Կարծիքներ (4)

  Մեր հանրապետության ցածրադիր շրջանների այգիներում գարնանը ծիրանենիների, նշենիների ու խնձորենիների առատ, սպիտակ ծաղիկների մեջ անմիջապես աչքի են զառնում դեղձենու վարդագույն ծաղիկները:
  Ենթադրվում է, որ դեղձենին չինական բույս է, իբր, շատ հնում բերվել է Մերձավոր Արևելք, այդ թվում Պարսկաստան, այստեղից էլ տարվել է Եվրոպա: Եվրոպացիներին շատ դուր եկավ «պարսկական սալորը» (այդպես նրանք անվանեցին նորահայտ բույսը, համրելով, թե նրա հայրենիքը Պարսկաստանն է), որն արագորեն տարածվեց Միջերկրական ծովի ափամերձ ջրջաններում: Հետագայում միայն պարզվեց, որ դեղձենին պարսկական բույս չէ, սակայն նրա գիտնական անվանումը` «պերսիկա», մնաց անփոփոխ:
  Հայաստանի տարածքում կատարված հնագիտական պեղումներից պարզվել է նաև, որ դեղձենին այնտեղ տարածված է եղել վաղ անցյալում, հնարավոր է, նույնիսկ, Չինաստանից ու Պարսկաստանից շատ առաջ: Կարմիր բլուրում և Արցախում, օրինակ, հայտնաբերվել են 3000-ից մինչև 6000 տարվա հնության դեղձի կորիզներ: Բացի դրանից, Հայաստանի անտառներում աճում են դեղձենու որոշ վայրի տեսակներ, իսկ մշակովիների շարքերում կան շատ արժեքավոր սորտեր: Նարնջի, զաֆրանի, կիտրոնի, սալամի, շերտավոր լոձ սորտերը աշխարհում մշակվող լավագույն դեղձենիներից են: Մեր հանրապետությունում տարածված են նաև քաղցրակորիզ դեղձենու մի շարք տեսակներ, որոնք ոչ մի այլ երկրում չեն հանդիպում: Կարելի է, հավանաբար, ասել, որ Հայաստանը դեղձենու մշակույթային հին և ինքնուրույն բնօրաններից է:
  Դեղձենին 3-5 մ (երբեմն` 8 մ) բարձրությամբ փոքր ծառ է`տարածված ճյուղերով, լայն սաղարթով: Տերևները երկարավուն-նշտարաձև են: Դեղձենին ապրում է ընդհամենը 10-15 տարի:
  Դեղձենու համեղ ու սննդարար պտուղները հասունանում են մայիսից սկսած մինչև նոյեմբերի կեսերը: Նշանակում է, եթե մենք ճիշտ ընտրենք մշակվող սորտերը, ապա մայիսից մինչև նոյեմբեր մեր սեղաններին թարմ դեղձ կունենանք: Դեղձենու այգու մեկ հեկտարից ստացվում է 20-40 տ բերք: Պտուղներն օգտագործվում են թարմ և պահածոյացված վիճակում: Սրանցից պատրաստում են չիր, ալանի (Հայաստանում), կոմպոտներ, մուրաբաներ, հյութեր, ժելե, ջեմ և այլն: Կորիզներն օգտագործվում են քիմիական արդյունաբերության մեջ:
  Դեղձենին աճում է սննդանյութերով հարուստ, փուխր հողերում, առատ խոնավության և ջերմության պայմաններում: Դեղձենին, ինչպես նաև ծիրանենին, խիստ զգայուն է ուշ գարնանային ցրտահարությունների նկատմամբ, և այն տարիներին, երբ ուշ գարնանը ձյուն է տեղում կամ սաենամանիքներ են լինում, նրա բերքի մեծ մասը ոչնչանում է:
  Դեղձենին բազմանում է սերմերով և պատվաստի միջոցով:
  Մեր հանրապետությունում դեղձենին աճեցվում է Արարատյան դաշտում, Արփայի գետահովտում, Թումանյանի, Նոյեբերյանի, Իջևանի, Շամշադինի, Մեղրիի շրջաններում:
Ծառեր | Դիտված: 6493 | Ամսաթիվ: 28.02.2010 | Կարծիքներ (0)

  Մի քանի հազարամյակ է արդեն, ինչ Հարավ-Արևելյան Ասիայում մարդիկ բրինձ են մշակում: Բրինձի հայրենիքը Հնդկաստանն է: Դեռևս Ալեքսանդր մակեդոնացու զինվորներն են տեսել, թե ինչպես են հնդիկները մարգերով բրինձ աճեցնում: Մինչև հիմա էլ ամենից շատ բրինձ ցանում են Հնդկաստանում, Չինաստանում, նաև Ճապոնիայում: Բրինձը մշակում են արհեստական ոռոգմամբ:
  Բրնձը ցանում են խոնավ հողի մեջ: Երբ բույսերն աճում են մինչև 15-20 սմ, դաշտը ողողում են ջրով, բայց այնպես, որ բույսերի վերին մասը ջրից դուրս մնա:
  Ինչպեˆս է բրինձն աճում ջրում: Չէˆ որ նրա արմատներին օդ է անհրաժեշտ: Պարզվում է, որ բրինձի արմատներում կան օդատար հատուկ խոռոչներ:
  Բրինձի սերմը կարելի է ցանել նաև անմիջապես ջրի մեջ: Իսկ եթե հատուկ տնկարաններում սածիլներ աճեցնենք և դաշտ տեղափոխենք փոքրիկ բույսերը, ապա կարելի է նույն տարում մեկ դաշտից երկու կամ երեք բերք ստանալ:
  Բերքահավաքից երկու կամ երեք շաբաթ առաջ դաշտերից ջուրը բաց են թողնում: Բրինձը հավաքում են մեքենաներով կամ ձեռքով:
  Բրինձի հատիկները պատված են կոշտ, կիպ կպած թեփուկներով: Այդ թեփուկները պետք է հեռացնել, և կստացվի բրինձի հիանալի, սպիտակ ձավարը: Նրանից փլավ, շիլա ու ապուր են եփում: Բրինձից ստանում են նաև օսլա, շաքար, սպիրտ և բրնձափոշի:
  Արժեքավոր է նաև բրնձի ծղոտը: Նրանից մշակում են շատ բարակ ու շատ ամուր թուղթ և բարձորակ ստվարաթուղթ: Բրնձի ծղոտից հյուսում են պայուսակներ, ամառային գլխարկներ, խսիրներ:
  Հայաստանի բնակլիմայական յուրահատուկ պայմանների պատճառով մեզ մոտ բրնձի մշակումը արդյունավետ չէ:
Բույսեր | Դիտված: 4658 | Ամսաթիվ: 28.02.2010 | Կարծիքներ (0)

  Գեղանկարչական կտավներում ու հայկական ժողովրդական երգերում նույնպես բարդին իր պատվավոր տեղն ունի:
  Իրոք, հոյատեսիլ ու բրգաձև բարդիները չափազանց բնորոշ են մեր բնաշխարհին: Դրանք 40-45 մ (հազվադեպ 60 մ) բարձրությամբ ծառեր են, որոնց բնի տրամագիծը կարող է հասնել մինչև 1 մ-ի: Սաղարթը կարող է լինել բրգաձև, վրցնաձև, ցրված, ձևաձև: Տերևները պարղ են, ամբողջաեզր կամ բլթակավոր: Նկատել եք, անշուշտ, թե ինչպես գարնանը, ապրիլին, ասես ձյուն է գալիս:Օդում բանբակի միլիոնավոր փաթիլներ են ճախրում. դրանք բարդու սերմերն են հավելվածներով, որոնք քամուց քշվում են հեռու և, ընկնելով բարենպաստ պայմաների մեջ, ծլում:
  Բարդիները ցրտադիմացկուն են և շատ խոնավասեր: Աճում են, հիմնականում, առուների ու լճակների ափերին: Հողի նկատմամբ պահնջկոտ են լուսասեր են:
   Հայտնի է բարդիների 100-ից ավելի տեսակ, որոնցից 19-ը տարածված են Հայաստանում: Բարդիներն աճում են արագ, տարեկան 1-1,5 մ: 10 տարեկան բարդին արդեն մինչև 10-15 մ բարձրությամբ խոշոր ծառ է: Բարդիները երկարակյաց չեն ընդհամենը 60-150 տարի:
   Բարդիների գրեթե բոլոր տեսակներն արժեքավոր են կանաչապատման համար, քանի որ արագ աճող ծառեր են: Դրանք լավ են դիմանում քաղաքի յուրահատուկ պայմաններին, հատկապես ծխին, գազերին, փոշոն:
   Բնափայտը նույնպես մեծ կիրառություն ունի. նրանից ստանում են թուղթ, արհեստական մետաքս, լոիցկու հատիկներ, նրբատախտակ, խաղալիքներ, տնային գծագրության իրեր են պատրաստում, օգտագործում շինարարության մեջ:
 
Ծառեր | Դիտված: 28835 | Ամսաթիվ: 27.02.2010 | Կարծիքներ (2)

  Այս ծառը ապրում է 4-5 հազար տարի, այնքան էլ բարձր չէ` 18-25 մ: Փոխարենն ուղղակի զարմանհչաշ է բնի հաստությունը` շրջանագիծը հասնում է 25 մ-ի: Բաոբաբը գրկելու համար պետք է մի ամբողջ դասարան: «Բաոբաբը մեծ է, բայց նրանից փոքրիկ խարույկ իսկ չես վառի»,- ասում են աֆրիկաղիները:
  Ինչպեˆս թե: Այդպիսի խոշոր ծառից կարելի է այնքան վառելափայտ մթերել: Բայց արի ու տես, որ այդ վառելափայտն անօգուտ կլիներ` բաոբաբի բնափայտը չի այրվում:
  Բաոբապն ուրշ առանձնահատկություններ էլ ունի: Օրինակ, տերևաթափ է լինում ոչ թե ձմռանը, այլ ամռանը: Աֆրիկայում, ուր աճում է բաոբաը, ամռանը շատ շոգ է: Իսկ տերևները խոնավություն ենգոլոշիացնում: Բաոբաբն էլ, որպեսզի քիչ խոնովություն կորցնի, շոգին է տերևաթափ լինում: Իսկ ձմռանը, երբ սկսվում է անձրևների շրջանը, նորից ծածկվում է թաթաձև տերևնով և խոշոր, մինչև 20 սմ տրամագիծ ունեցող սպիտակ ծաղիկներով: Բաոբաբի պտուղները երկար են, վարունգանման , հյութալի, քաղցրահամ միջոկով, որը կարելի է ուտել:
Բաոբաբի տերևբժներից թել են պատրաստում, որից հյուսում են գործվածքներ ու պարաններ:

Ծառեր | Դիտված: 9905 | Ամսաթիվ: 27.02.2010 | Կարծիքներ (0)

  ԱՊՀ-ում աշորայի (տարեկանի) հացն օգտագործում են շատ վաղուց: Այդ պատճառով էլ աշորան մեր ցանքատարածություններում զբաղեցնում է երկրոդ տեղը ցորենից հետո: Աշորան մյուս հացազգիներից ավելի շատ նման է ցորենին: Սակայն նրանց կարելի է տարբերել ծիլերով. աշորայի փոքրիկ ծիլերն ունենում են չորս, իսկ ցորենինը` միայն երեք արմատիկ: Աշորայի ծիլերի առաջին իսկական տերևներրը կարմրավուն են, իսկ ցորենինը` վառ կանաչավուն: Բայց ամենից շատ աշորան ցորենից տարբերվում է ծաղիկներով և հասկերով: Աշորայի ալյուրը մուգ գույնի է, հացը` սննդարար և համեղ:
  Աշորան շատ հետաքրքիր պատմություն ունի: Մշակովի աշորան սերում է դաշտամոլախոտից, որը մի ժամանակ աղբոտում էր աշնանացան ցորենի ցանքսերը: Լեռնային շրջանների խստաշունչ պայմաններում ցորենը ցրտերին ավելի քիչ է դիմանում, քան դաշտամոլախոտը` վայրի աշարան:
  Աշորան ցանում են, հիմնականում, ամռան վերջին: Դա աշնանացան աշորան է: Ուշ աշնանը նրա դաշտերը ղմրուխտ են հագնում: Մատղաշ բույսերը չեն վախենում ցրտից և լավ ձմեռում են ձյան տակ: Գարնանը, խոնավ հողում, աշնանացան աշորան միանգամից հասակ է առնում: Աշորան տալիս է ոչ միայն հացահատիկ: Նրա ծղոտն օգտագործվում է որպես կեր և կենդանիների տակ փռոց (ցամքար): Նրանից պատրաստում են թուղթ և ուրիշ իրեր:
Բույսեր | Դիտված: 2957 | Ամսաթիվ: 27.02.2010 | Կարծիքներ (0)

  Եվրոպացիներն առաջին անգամ այդ բույսը տեսան մեքսիկական պրերիաներում, երբ հայտնագործեցին Ամերիկան: 400 տարի առաջ նրանք այն բերեցին Եվրոպա և անվանեցին «արևի ծաղիկ»: Սկզբում այն բազմացնում էինպարտեզները զարդարելու նպատակով: Այն ժամանակվա արևածաղիկներն ոնեին բազմաթիվ փոքրիկ զամբյուղներ (ծաղկաբույլեր):
  Սակայն շուտով տեսան, որ արչածազկի պտուղները, կարելի է օգտագործելորպես համեղ ուտելիք, և սկսեցին այն աճեցնել բանջարանոցներում: 1830 թ. Վորոնեժի նահանգի Ալեքսևկա գյուղի ճորտգյուղացի Բոկորյակովը պարզեց, ւր կարելի է նրա սերմնապտուղները ճզմելով ձեթ քամել: Այժմ մեզ մոտ ամենատարծված ձիթատու բույսը արևածաղիկն է:
  Արևածաղիկը մշակում են տափաստանային սևահողերում` Մոլդովայից մինչև Ալթայ: Այն, իհարկե շատ քիչ է նման իր վայրի նախնուն: Մշակովի արևածաղիկի զամբյուղը մեծ է: Նրա մեջ լինում է մինչև 7 հզ. սերմապտուղ: Մշակվող արևածաղկի ցողունը հասնում է մինչև 4 մ բարձրության և ունենում է ձեռքի հաստություն:
Ծաղիկներ | Դիտված: 2698 | Ամսաթիվ: 27.02.2010 | Կարծիքներ (0)

1-20 21-22
Փնտրել
Գրանցվել
Block title
Block content
© 2024
anpsh.do.am - asdasd Геноцид армян Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more! Website about Liberated Territory of Artsakh Армянское интернет-сообщество Miasin.Ru Газета Миасин Минск Газета Армянская Церковь | Armenian Church Newspaper | Հայաստանյայց Եկեղեցի List.am - Объявления Армении История и Новости Еревана. Yerevan-City.Com Армянский сайт для друзей Независимая информационно-аналитическая газета Армянской диаспоры, стран СНГ и Балтии newarm.do.am-asdasd allbests.do.am-asdasd