Երկուշաբթի, 12.11.2018
Բարի հալուստ informacia.do.am
Կայքի մենյու
Sport
Մեր այցելուները
free counters
Վիճակագրություն

Կապի մեջ ընդ. 2
Հյուրեր 2
Օգտվողներ 0
Главная » Доска объявлений » Բնություն » Ծառեր

В категории объявлений: 8
Показано объявлений: 1-8


Сортировать по: Ամսաթիվ · Անվանում · Վարկանիշներին · Կարծիքներին · Դիտվածներին
   Ալոճենին վարդազգիների ընտանիքին պատկանող թուփ է կամ ոչ մեծ ծառ, փշոտ ճյուղերով։ Ալոճենու (լատիներեն անվանումը՝ Crataegus L.) տերևները պարզ են հերթադիր։ Ծաղիկները սպիտակ են, երբեմն էլ կարմրավուն։ Պտուղները մանր են, կարմրաբոսոր, 3-4 սերմերով։ Ցեղի անունը ծագել է հունարեն «Կռատաիոս» բառից, որ նշանակում է ուժեղ։

  Բույսի ծաղիկներում հայտնաբերված է եթերայուղ, տրիմեթիլամին, կվերցետին, կոֆեինային և քլորագենային թթուներ, հիպերոզիդ, խոլին, ացետիլխոլին և այլն։ Պտուղները պարունակում են գինեթթու, կիտրոնաթթու, կրատեգուսաթթու, ուրսոլաթթու, օլեանոլաթթու, ֆլավոնոիդներ, սորբիդ, ճարպային յուղեր, կարոտին, C վիտամին, դաբաղանյութեր, քիմիական տարրերից՝ կոբալտ, պղինձ, երկաթ, մանգան, ցինկ, մոլիբդեն և այլն։

Ծաղիկները՝ ծաղկաբույլերով հավաքում են մինչև լրիվ բացվելը, իսկ պտուղները՝ աշնանը, այսինքն՝ լրիվ հասունանալուց հետո։ Ալոճենու բուժական հատկությունների մասին դեռևս մեր թվարկության առաջին դարում նշել է հույն բժիշկ Դիսկորիդը, իսկ ժողովրդական բժշկության մեջ շատ վաղուց պտուղներն օգտագործվել են թեյի, փոշու կամ կիսելի ձևով, ծաղիկները՝ թեյի մեջ, սրտային մի շարք հիվանդությունների, գլխապտույտների, հևոցի, անքնույան ժամանակ և այլն։ Բուժման նպատակով օգտագործում են բույսի ծաղիկները և հասուն պտուղները։ Ավիցեննան դեղաբույսը օգտագործել է բերանի խոռոչի և կոկորդի բորբոքումների և ստամոքսի սուր ախթահարուների ժամանակ։ Ամիրդովլաթը նշում է, որ ալոճի սերմերի եփուկն ամրացնում է լնդերը, ատամները, կտրում է արյունահոսությունը, վերացնում դեղնությունը, առաջ բերում փորկապություն, վերացնում դեղնությունը, ուժեղացնում լերդն ու ստամոքսը, իսկ սպեղանու ձևով բուժում է մաստիտը։

  Ալոճի ծաղիկներից և պտուղներից պատրաստված դեղամիջոցները ուժեղացնում են սրտամկանի կծկումները, բարելավում սրտի և ուղեղի արյան շրջանառությունը, վերացնում անոթային սպազմը, սրտի շրջանի ցավերը, կանոնավորում սրտի ռիթմը, առաջ բերում տևական հանգստացնող ներգործություն։

  Ալոճենու պտուղներն ուտում են ինչպես թարմ, այնպես էլ չորացած վիճակում։ Դրանցից պատրաստում են կոմպոտ, կիսել, դոնդող, մարմելադ, կարամել։ Աղացած պտուղները խառնում են ալյուրին՝ հացին հաճելի համ տալունպատակով։


Ծառեր | Դիտված: 1563 | Ամսաթիվ: 16.03.2011 | Կարծիքներ (0)

Նռնենին (լատիներեն՝ Punica granatum) փոքր թուփ է կամ ոչ մեծ ծառ՝ երկարավուն կաշեկերպ տերևներով, ալ կարմիր ծաղիկներով։ Նռնենին վայրի ձևով հանդիպում է Փոքր և Միջին Ասիայում, Անդրկովկասում, Իրանում, Աֆղանստանում։ Հնուց ի վեր տարբեր ժողովուրդներ նրա պտուղներն օգտագործել են ծիսական արարողությունների ժամանակ։ Պտուղը խոշոր, գնդաձև է՝ հաստ պտղամաշկով, թաղանթավոր միջնապատերով։ Սերմերը բազմաթիվ են՝ յուրաքանչյուրը շրջապատված բաց վարդագույնից մինչև բալի գույնի հյութալի պտղամսով։ Ծաղկում է մայիսից մինչև աշուն, պտուղը հասունանում է սեպտեմբերի վերջին։ Նռան ծաղիկներից ստացված ներկը օգտագործում են բնական գործվածքների ներկման համար։ Տերևները, արմատը և բնի կեղևը պարունակում են մինչև 32% դաբաղանյութեր, որոնք ևս օգտագործվում են ներկերի ստացման, նուրբ կաշիների դաբաղման համար։ Պտուղն օգտագործում են թարմ և վերամշակված (դոշաբ, գինի, հյութ) վիճակում։ Պետք է հավաքել հասուն վիճակում, քանի որ պահելով չի հասունանում։ Նռան հյութը պարունակում է 8-19% շաքարներ, C վիտամին, ուստի օգտակար է ծանր հիվանդություններից ապաքինվողների համար, բուժիչ է։
Ծառեր | Դիտված: 4757 | Ամսաթիվ: 16.03.2011 | Կարծիքներ (1)

   Մամխենին վարդազգիներին պատկանող փշոտ թուփ է, ձվաձև ատամնեզր տերևներով։ Լատիներեն անվանումն է՝ Prunus spinosa LԾաղիկները մանր են, հնգաթերթ, սպիտակ, դառը նշի հոտով։ Պտուղը կորիզապտուղ է, կլոր, մուգ գույնի, թթվաքաղցր, ուժեղ տտիպ համով։ Ունի գորշամոխրավուն, թեթևակի ճաքճքված կեղև։ Ծաղկում է գարնանը, մինչև տերևների դուրս գալը, պտղակալում է հուլիս-օգոստոս ամիսներին։ Բույսը բավականաչափ չորադիմացկուն է և լուսասեր։ Բուժման համար հիմնականում օգտագործում են բույսի ծաղիկները և պտուղները։ Պտուղները պարունակում են մինչև 9.3% շաքար, մինչև 1.7% խնձորաթթու, ցիտրուսային միացություններ, պեկտինային, բուրավետ և դաբաղիչ նյութեր, վիտամիններից՝ C, B1, B2, PP, E, կարոտին, քիմիական տարրերից՝ նատրիում, կալիում, կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր, երկաթ։ Ծաղիկներում հայտնաբերված են կապտաջրածնաթթու, բենզալդեհիդ, եթերայուղ, դառը և դաբաղիչ նյութեր։ Դեղաբույսը բուժական առումով ունի կիրառման շատ հին պատմություն։ Հին Հռոմի և Հին Հունաստանի բժիշկները դեղաբույսի պտղահյութը օգտագործել են դիզենտերիայի ժամանակ։ Աշխարհի տարբեր ժողովուրդների բժշկության մեջ մամխո պտուղները թարմ վիճակում կամ եփուկի ձևով օգտագործում են որպես մածող, հակաբորբոքիչ և կազդուրիչ միջոց՝ աղիների խանգարումների, ձայնի խզման և հազի ժամանակ։ Ծաղիկները որպես լուծող օգտագործում են այլ լուծողականների հետ։ Դրանք օժտված են նաև միզամուղ և խուխամուղ հատկություններով և առավել գնահատվում են մանկական հիվանդությունների բուժման ժամանակ։ Չեխական բժշկության մեջ պտղաթեյն օգտագործում են մաշկային ցանաորումների և հազի ժամանակ։ Բուլղարական ժողովրդական բժշկության մեջ տերևների եփուկը նշանակում են մաշկային ախտահարումների և միզուղների բորբոքման ժամանակ՝ որպես միզամուխ և հակաբորբոքիչ։ Մամխի պտուղները օժտված են արտահայտված հակաբորբոքիչ, մածող, սպազմալիտիկ և նյութափոխանակությունը կարգավորող հատկություններով։ Մամխի պտուղները սննդային արժեքով գերազանցում են սալորին, դեղձին, հոնին, տանձին, կիտրոնին, խնձորին և նարինջին։ Նրանցից պատրաստում են գինի, մուրաբա, կոմպոտ, չիր, պաստեղ, ցուկադ, մարինադ, օշարակ, իսկ կերակրի մեջ օգտագործում են որպեսհամեմունք։
Ծառեր | Դիտված: 873 | Ամսաթիվ: 14.03.2011 | Կարծիքներ (0)

  Մեր հանրապետության ցածրադիր շրջանների այգիներում գարնանը ծիրանենիների, նշենիների ու խնձորենիների առատ, սպիտակ ծաղիկների մեջ անմիջապես աչքի են զառնում դեղձենու վարդագույն ծաղիկները:
  Ենթադրվում է, որ դեղձենին չինական բույս է, իբր, շատ հնում բերվել է Մերձավոր Արևելք, այդ թվում Պարսկաստան, այստեղից էլ տարվել է Եվրոպա: Եվրոպացիներին շատ դուր եկավ «պարսկական սալորը» (այդպես նրանք անվանեցին նորահայտ բույսը, համրելով, թե նրա հայրենիքը Պարսկաստանն է), որն արագորեն տարածվեց Միջերկրական ծովի ափամերձ ջրջաններում: Հետագայում միայն պարզվեց, որ դեղձենին պարսկական բույս չէ, սակայն նրա գիտնական անվանումը` «պերսիկա», մնաց անփոփոխ:
  Հայաստանի տարածքում կատարված հնագիտական պեղումներից պարզվել է նաև, որ դեղձենին այնտեղ տարածված է եղել վաղ անցյալում, հնարավոր է, նույնիսկ, Չինաստանից ու Պարսկաստանից շատ առաջ: Կարմիր բլուրում և Արցախում, օրինակ, հայտնաբերվել են 3000-ից մինչև 6000 տարվա հնության դեղձի կորիզներ: Բացի դրանից, Հայաստանի անտառներում աճում են դեղձենու որոշ վայրի տեսակներ, իսկ մշակովիների շարքերում կան շատ արժեքավոր սորտեր: Նարնջի, զաֆրանի, կիտրոնի, սալամի, շերտավոր լոձ սորտերը աշխարհում մշակվող լավագույն դեղձենիներից են: Մեր հանրապետությունում տարածված են նաև քաղցրակորիզ դեղձենու մի շարք տեսակներ, որոնք ոչ մի այլ երկրում չեն հանդիպում: Կարելի է, հավանաբար, ասել, որ Հայաստանը դեղձենու մշակույթային հին և ինքնուրույն բնօրաններից է:
  Դեղձենին 3-5 մ (երբեմն` 8 մ) բարձրությամբ փոքր ծառ է`տարածված ճյուղերով, լայն սաղարթով: Տերևները երկարավուն-նշտարաձև են: Դեղձենին ապրում է ընդհամենը 10-15 տարի:
  Դեղձենու համեղ ու սննդարար պտուղները հասունանում են մայիսից սկսած մինչև նոյեմբերի կեսերը: Նշանակում է, եթե մենք ճիշտ ընտրենք մշակվող սորտերը, ապա մայիսից մինչև նոյեմբեր մեր սեղաններին թարմ դեղձ կունենանք: Դեղձենու այգու մեկ հեկտարից ստացվում է 20-40 տ բերք: Պտուղներն օգտագործվում են թարմ և պահածոյացված վիճակում: Սրանցից պատրաստում են չիր, ալանի (Հայաստանում), կոմպոտներ, մուրաբաներ, հյութեր, ժելե, ջեմ և այլն: Կորիզներն օգտագործվում են քիմիական արդյունաբերության մեջ:
  Դեղձենին աճում է սննդանյութերով հարուստ, փուխր հողերում, առատ խոնավության և ջերմության պայմաններում: Դեղձենին, ինչպես նաև ծիրանենին, խիստ զգայուն է ուշ գարնանային ցրտահարությունների նկատմամբ, և այն տարիներին, երբ ուշ գարնանը ձյուն է տեղում կամ սաենամանիքներ են լինում, նրա բերքի մեծ մասը ոչնչանում է:
  Դեղձենին բազմանում է սերմերով և պատվաստի միջոցով:
  Մեր հանրապետությունում դեղձենին աճեցվում է Արարատյան դաշտում, Արփայի գետահովտում, Թումանյանի, Նոյեբերյանի, Իջևանի, Շամշադինի, Մեղրիի շրջաններում:
Ծառեր | Դիտված: 5049 | Ամսաթիվ: 28.02.2010 | Կարծիքներ (0)

  Գեղանկարչական կտավներում ու հայկական ժողովրդական երգերում նույնպես բարդին իր պատվավոր տեղն ունի:
  Իրոք, հոյատեսիլ ու բրգաձև բարդիները չափազանց բնորոշ են մեր բնաշխարհին: Դրանք 40-45 մ (հազվադեպ 60 մ) բարձրությամբ ծառեր են, որոնց բնի տրամագիծը կարող է հասնել մինչև 1 մ-ի: Սաղարթը կարող է լինել բրգաձև, վրցնաձև, ցրված, ձևաձև: Տերևները պարղ են, ամբողջաեզր կամ բլթակավոր: Նկատել եք, անշուշտ, թե ինչպես գարնանը, ապրիլին, ասես ձյուն է գալիս:Օդում բանբակի միլիոնավոր փաթիլներ են ճախրում. դրանք բարդու սերմերն են հավելվածներով, որոնք քամուց քշվում են հեռու և, ընկնելով բարենպաստ պայմաների մեջ, ծլում:
  Բարդիները ցրտադիմացկուն են և շատ խոնավասեր: Աճում են, հիմնականում, առուների ու լճակների ափերին: Հողի նկատմամբ պահնջկոտ են լուսասեր են:
   Հայտնի է բարդիների 100-ից ավելի տեսակ, որոնցից 19-ը տարածված են Հայաստանում: Բարդիներն աճում են արագ, տարեկան 1-1,5 մ: 10 տարեկան բարդին արդեն մինչև 10-15 մ բարձրությամբ խոշոր ծառ է: Բարդիները երկարակյաց չեն ընդհամենը 60-150 տարի:
   Բարդիների գրեթե բոլոր տեսակներն արժեքավոր են կանաչապատման համար, քանի որ արագ աճող ծառեր են: Դրանք լավ են դիմանում քաղաքի յուրահատուկ պայմաններին, հատկապես ծխին, գազերին, փոշոն:
   Բնափայտը նույնպես մեծ կիրառություն ունի. նրանից ստանում են թուղթ, արհեստական մետաքս, լոիցկու հատիկներ, նրբատախտակ, խաղալիքներ, տնային գծագրության իրեր են պատրաստում, օգտագործում շինարարության մեջ:
 
Ծառեր | Դիտված: 20390 | Ամսաթիվ: 27.02.2010 | Կարծիքներ (2)

  Այս ծառը ապրում է 4-5 հազար տարի, այնքան էլ բարձր չէ` 18-25 մ: Փոխարենն ուղղակի զարմանհչաշ է բնի հաստությունը` շրջանագիծը հասնում է 25 մ-ի: Բաոբաբը գրկելու համար պետք է մի ամբողջ դասարան: «Բաոբաբը մեծ է, բայց նրանից փոքրիկ խարույկ իսկ չես վառի»,- ասում են աֆրիկաղիները:
  Ինչպեˆս թե: Այդպիսի խոշոր ծառից կարելի է այնքան վառելափայտ մթերել: Բայց արի ու տես, որ այդ վառելափայտն անօգուտ կլիներ` բաոբաբի բնափայտը չի այրվում:
  Բաոբապն ուրշ առանձնահատկություններ էլ ունի: Օրինակ, տերևաթափ է լինում ոչ թե ձմռանը, այլ ամռանը: Աֆրիկայում, ուր աճում է բաոբաը, ամռանը շատ շոգ է: Իսկ տերևները խոնավություն ենգոլոշիացնում: Բաոբաբն էլ, որպեսզի քիչ խոնովություն կորցնի, շոգին է տերևաթափ լինում: Իսկ ձմռանը, երբ սկսվում է անձրևների շրջանը, նորից ծածկվում է թաթաձև տերևնով և խոշոր, մինչև 20 սմ տրամագիծ ունեցող սպիտակ ծաղիկներով: Բաոբաբի պտուղները երկար են, վարունգանման , հյութալի, քաղցրահամ միջոկով, որը կարելի է ուտել:
Բաոբաբի տերևբժներից թել են պատրաստում, որից հյուսում են գործվածքներ ու պարաններ:

Ծառեր | Դիտված: 7475 | Ամսաթիվ: 27.02.2010 | Կարծիքներ (2)

  Սա փոքր ծառ է կամ մեծ թուփ: Հաճախ հանդիպում է այգիներում, թև սերում է անտառից: Նրա ծաղիկները տհաճ հոտ ունեն, իսկ ճյուղերը փշապատ են: Այնուամենայվին, շատ թռչնակներն են իրեց բույնը հյուսում նրա ճյուղերրն:
  ԵՎ հենց փշերն էլ գրավում են թռչուններին: Դրանցով ալոճենին պաշտպանվում է թշնամիներից և պաշտպանում նրանց, ովքեր թաքնվում են իր ճյուցերի մեջ: Փոքրիկ թռչնակը կարող է ազատ թռչել փշոտ չյուղերի միջով, իսկ եթե ավելի մեծամարմին ու դանդաղաշարժ մեկը ցանկանա ավերել նրանց բները, փշերը կպատժեն: Կատուն, ագռավը կամ բուն այդ բներին հասնել չեն կարող:
Ծառեր | Դիտված: 1179 | Ամսաթիվ: 27.02.2010 | Կարծիքներ (1)

 Զարմանալի անուններ ունեն հայկական բնաշխարհում տարածված մի շարք ծառեր` հաճերենի, բոխի, լորենի, հացենի:
 Հացենին խոշոր, մինչև 25-35մ. բարձրության հասնող ծառ է: Տերևները փետրաձև են, բարդ, այսինքն յուրաքնչյուր տերև կազմված է մի քանի տերևներից: Ծաղկում է ապչիլի վերջին: Ծաղիկներն անշուք են, բայց նրանց շուրջ հաճախ կարելի է տեսնել մեղուների, որովհետև հացենին մեղրատու բույս է:
 Հացենին բավականին երկարակյաց ծառ է, ապրում է 300-400 տարի:
 Հացենու որոշ տեսակներ կիռարվում են նաև կանաչապատման նպատակով:
Ծառեր | Դիտված: 3965 | Ամսաթիվ: 27.02.2010 | Կարծիքներ (0)

Փնտրել
Գրանցվել
Block title
Block content
© 2018
anpsh.do.am - asdasd Геноцид армян Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more! Website about Liberated Territory of Artsakh Армянское интернет-сообщество Miasin.Ru Газета Миасин Минск Газета Армянская Церковь | Armenian Church Newspaper | Հայաստանյայց Եկեղեցի List.am - Объявления Армении История и Новости Еревана. Yerevan-City.Com Армянский сайт для друзей Независимая информационно-аналитическая газета Армянской диаспоры, стран СНГ и Балтии newarm.do.am-asdasd allbests.do.am-asdasd