Հայկական բնաշխարհը դժվար է պատկերացնել առանց այծյամների: Արագավազ, չքնաղ, փոքր եղջերու է այծյամը: Մարմինը համեմատաբար կարճ է, վիզը` երկար: Ունի փոքր գլուխ, ամուր կղճակներով երկար ոտքեր: Նրա գեղեցիկ մորթին ամռանը շիկակարմիր է, իսկ ձմռանը` գորշ: Այծյամը հիմնականում ապրում է անտառներում: Սնվում է խոտաբույսերով, վայրի պտուղներով ու հատապտուղներով, տերևներով: Անտառը նար և արոտավայրն է, և թաքստոցը: Սիրում է նաև ջրափի եղեգնուտներին ու անտառամիջյան բացատները: Ամտանը առավոտյան, երեկոյան և գիշերը այծյամներն արածում են, իսկ ցերեկվա շոգին թաքնվում են ստվերում և հանգստանում: Ցուրտ օրերին կեր են հայթհայթում օրվա ցանկացած ժամի: Այծյամների քաշը հասնում է մինչև 60 կգ-ի:Շատ ալվ լողում են, կարող են լողալով կտրել անցնել ցանկացած ամենամեծ գետը: Առատ ձյան ժամանակ դուրս են գալիս ճանապարհները: Ունեն սուր հոտառություն, տեսողություն ու լսողություն: Որսորդները այծյամներին հետապնդում են համեղ մսի, գեղեցիկ մորթու և էլ ավելի գեղեցիկ եղջյուրների համար: Դրա համր էլ այծյամները թաքնվում են անտառի խորքում: Նրանց հետապնդում են նաև վայրի գազանները` գայլը, որը նրանց հիմնական թշնամին է, աղվեսը, անտառակատուն, լուսանը, թափառող շները: Ձագուկները հաճախ են արծվի, ուրուրի, անգղի և բվեճի որս դառնում: Ամռանը հասուն այծյամները թափառում են միայնակ: Իսկ աշնանը կազմում են խառը խմբեր (արուներ, էգեր, ձագեր)` կազմված, սովորաբար, 20-30, երբմն էլ` 50-100 կենդանուց: Բազմացման շրջանում, որը սկսվում է ամռան երկրորդ կեսից, արուների միջև տեղի է ունենում կատաղի պայքար և շատ հաճախ ավարտվում վնասվածքներով: Մայիսին մայր այծյամն ունենում է 1-2 ձագ: Առաջին օրերին նրանք մնում են թավուտում`խոտերի մեջ պառկած, իսկ հետո կարողանում են կանգնել և քայլել մոր ետևից: Մայր այծյամը հոգատար է ձագուկների նկատմամբ: Նրանց կաթով կերակրում է այնքան ժամանակ, մինչև որ մեծանան, կարողանան սնվել խոտով ու տերևներով: Եղջուրներ ունեն միայն արու այծյամները: Եղջուրներն սկսում են աճել ձմռանը, իսկ հաջորդ տարվա գարնանը դադարում են աճել: Սկզբում եղջյուրը ունենում է մեկ ուղղաձիգ ճյուղ: Դեկտեմբերին այն ընկնում է, և հունվարից աճում է նոր եղջուրներ, որոնք գարնանը ճյուղավորվում են: Այծյամները ապրում են 16 տարի: