| Մեր այցելուները |
 |
| Վիճակագրություն |
Կապի մեջ ընդ. 1 Հյուրեր 1 Օգտվողներ 0 |
|
Արջ
| Информация | |
28.02.2010, 19:34 |
Գորշ և սպիտակ արջերի մասին անմիջապես կասես, որ նրանք ցեղակիցներ են, թեև արտաքին տեսքով բավականին տարբերվում են: Բևեռային ձյուների մեջ ապրող սպիտակ արջը միշտ սպիտակ է: Իսկ գորշ արջերը լինում են և հարդագույն, և շագանակագույն, և գրեթե սև: Սպտակ արջը երկրագնդի ամենախոշոր գիշատիչն կենդանին է: Արտիկայից բացի, սպիտակ ուրիշ ոչ մի տեղ չեն հանդիպում: Ամբողջ կյանքում անց են կացնում սառույցների մեջ, ջուրը նարնց հարազատ տաիերքն է: Սպիտակ արջը կարող է ժամում 4-5 կմ արագությամբ երկար լող տալ, սուզվել գրեթե փոկի նման և երկու րոպե մնալ ջրի տակ: Նա սնվում է փոկերով, ձկներով, թռչուններով: Երբ գալիս է ձագեր ծնելու ժամանակը, էգ արջը մտնում է ձյունե անձավը: Այդ հսկա, 700 կգ (իսկ արուները մինչև 1000 կգ) քաշով կենդանիների նորածին քոթոթները առնետից մի քիչ են մեծ լինում: Միչև նրանք չմեծանան, մայր արջը որջից դուրս չի գա: Գորշ արջերն ապրում են Եվրոպայում, Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում, ԱՊՀ գրեթե ողջ տարածքում: Նրանք ապրում են և հարթավայրերում, և լեռներում, և այնտեղ ուր կան հողմակործան ծառերով, ճահիճներով, ջրամբարներով խուլ անտառներ: Արջի քոթոթները մինչև երկու տարեկանը միշտ մոր կողքին են լինում: Նորածինները, որ սովորաբար երկուցն են լինում, լույս աշխար են գալիս դաժան ցրտին` հունվար-փետրվարին: Մայր արջը նրանց կերակրում է մինչև գարուն: Նա չեր կարող այդպիսի մի ընտանիք աճեցնել, եթե ձագուկներն ընդհամենը կես կիլոգրամ քաշով ծնվեին: Մինչև գարուն էլ նրանք դանդաղ են աճում, որջից դուրս են գալիս փոքր շնիկի չափ դարձած, բայց հետո այնքան են աճում, որ երկուսուկես մետր երկարությամբմ մինչև 650 կգ քաշով հսկաներ: Գորշ արջերն ապրում են 50 տարի:
|
| Добавил: Jiro |
Контактное лицо: Jiro E
|
| Просмотров: 27470
| Размещено до: 31.12.2011
| Рейтинг: 3.9/64 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|
|
| Block title |
| Block content |
|