Ուրբաթ, 26.04.2024
Բարի հալուստ informacia.do.am
Կայքի մենյու
Sport
Մեր այցելուները
free counters
Վիճակագրություն

Կապի մեջ ընդ. 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0
Главная » Доска объявлений » Բնություն » Սարեր, լեռներ

Արագած
Информация | 25.03.2011, 10:21
   Հայաստանի Հանրապետության ամենաբարձր կետը Արագած լեռնագագաթն է 4095 (շատ աղբյուրներում 4090) մետր բարձրությամբ։ Դա շրջապատից մեկուսացած, վահանաձև փռված մի զանգված է՝ մոտ 200 կմ շրջագծով։ Իր հովհարաձև տարածված լանջերի հետ միասին գրավում է մոտ 4000 քառ. կմ տարածություն Արարատյան ու Շիրակի դաշտերի, Ախուրյան ու Քասախ գետերի միջև։ Երեք կողմից նրան հարևան են հյուսիսից՝ Շարայիր, արևելքից՝ Արայի, հարավ-արևմուտքից՝ Մեծ Արտենի Մեծ Հայքի Արագածոտն, Շիրակ և Նիգ գավառների սահմաններում։ Այժմ մտնում է Արագածոտնի և Շիրակի մարզերի տարածքում (ՀՀ տարածքի հս-արմ-ում) և ունի կենտրոնական դիրք:
Արագած անվան ծագումը կապում են Հայկի որդի Արամանյակի կամ էլ Արա աստծո անունների հետ (Արագած՝ Արայի գահ
Արագածն անցյալում եղել է աշխարհի ամենախոշոր հրաբուխներից մեկը։  Ունի 400 մ խորությամբ և 3 կմ տրամագծով հսկա խառնարան, որի քայքայված պատերի մնացորդները կազմում են լեռան չորս կատարները։ Խառնարանը հարավ-արևելյան կողմից բաց է և կապվում է շրջապատին։ Կատարները դասավորված են կիսաշրջանաձև և կազմում են 270 աստիճանի աղեղ։ Ամենաբարձրը հյուսիսային կատարն է (4095 մետր)։ Այնուհետև գալիս են արևմտյանը՝ 4080 մետր, արևելյանը՝ 3926 և հարավայինը՝ 3879։ Խառնարանը ջրահավաք մեծ ավազան է։ Այստեղից է սկիզբ առնում Քասաղի վտակ` Անբերդ գետը։

  Արագածի հավերժական ձյունե ծածկույթը մոտ 6 քառ. կմ է։ Լեռն ունի մի քանի փոքր սառցադաշտեր, որոնցից ամենամեծը (1,5 կմ մակերեսով) խառնարանում է։ Սառցադաշտերը սնում են Քասաղի վտակներից Գեղարոտը։

Եթե Արագածի ատամնաձև գագաթները ուղղաձիգ են, (հատկապես հյուսիսային կատարը, որ բավական դժվարամատույց է վերելքի համար), ապա լանջերը մեղմ թեքություն ունեն, որոնք փռված են գագաթների շուրջը հսկայական տարածությունների վրա՝ տեղ-տեղ կազմելով ընդարձակ բարձրավանդակներ, սարավանդներ, հարթություններ (Ապարանի դաշտը, Կարմարաշենի, Շամիրամի սարահարթերը, Օհավանի, Մարալիկի սարավանդները և այլն), մասնատված են ճառագայթաձև տարածվող խոր հովիտներով, կիրճերով, հեղեղատարով։ Լանջերին կան նաև հրաբխային ծագում ունեցող կոնաձև բարձրություններ (Փոքր արտենի, Իրինդ, Կարմարթառ, Դաշտաքայլը և այլն)։
Արագածի մերձակայքում ցրված են բազմաթիվ պարազիտային կոներ, որոնք անցյալում պարբերաբար արտավիժել են հրաբխային նյութեր։ Հրաբխային ժայթքումների հետևանքով Արագածի լանջերը հսկայական տարածության վրա (ընդհուպ մինչև ստորին փեշերը) ծածկված են լավաներով։ Արագածը հարուստ է հրաբխային ծագում ունեցող օգտակար հանածոներով (տուֆ, պեմզա, պլեռիտ և այլն)։

  Արագածը հայտնի է իր սառնորակ աղբյուրներով, որոնք ձնհալի ջրերի ու սառցադաշտերի հետ միասին սկիզբ են տալիս մի շարք գետերի ու գետակների (Գեղարոտ, Ամբերդ, Մանթաշ, Նարիշդ, Գետաձոր, Ծաղկահովիտ և այլն)։ Արագածի ընդերքի ջրերով է սնվում նաև Մեծամոր լիճը։ Գագաթին և լանջերին կան մի քանի տասնյակ գեղատեսիլ լճակներ (Քարի, Ամբերդի, Լեսինգի և այլն)։ Դրանցից ամենամեծը Քարի լիճն է, որն ունի քաղցրահամ ջուր և 3250 մ բարձրության վրա է։ Լճին առանձին հրապույր են տալիս շրջակա ալպյան մարգագետինները, բազմագույն ծաղիկները, լեռնային մաքուր օդը և Արագածի ձյունափայլ գագաթի մերձակցությունը։
Ճոխ բուսականությամբ ծածկված հիասքանչ գետահովիտներով ու ձորակներով հոսող գետերը տեղ-տեղ առաջացնում են ջրվեժներ ու սահանքները։

  Լեռան շրջակայքի քաղաքներից են Աշտարակը՝ հարավ-արևելքում, Ապարանը՝ հյուսիս-արևելքում, Արթիկը՝ հյուսիս-արևմուտքում և Թալինը՝ հարավ-արևմուտքում: Լեռան մյուս կողմերում կան այլ քաղաքներ և գյուղեր:

Добавил: Jir | Контактное лицо: jir E
Просмотров: 23859 | Размещено до: 25.04.2011 | Рейтинг: 4.2/63
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Փնտրել
Գրանցվել
Block title
Block content
© 2024
anpsh.do.am - asdasd Геноцид армян Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more! Website about Liberated Territory of Artsakh Армянское интернет-сообщество Miasin.Ru Газета Миасин Минск Газета Армянская Церковь | Armenian Church Newspaper | Հայաստանյայց Եկեղեցի List.am - Объявления Армении История и Новости Еревана. Yerevan-City.Com Армянский сайт для друзей Независимая информационно-аналитическая газета Армянской диаспоры, стран СНГ и Балтии newarm.do.am-asdasd allbests.do.am-asdasd