Արա լեռը կամ Արայի լեռը Հայաստանի լեռներից է, որը գտնվում է Կոտայքի և Արագածոտնի մարզերում: Նրա վրա է գտնվում Ծաղկեվանքը: Լեռն ունի հարուստ բնաշխարհ, և
Հայաստանի բուսականության 20%-ը կարելի է հայտնաբերել այնտեղ: Արան նաև պարապրանիստների թռիչքի վայր է համարվում: Արայի լեռան անունը գալիս է հայ դիցաբանական աստծո՝ Արա Գեղեցիկի անունից, քանի որ լեռան գագաթները
հեռվից (օր.՝ Երևանից) նայելիս՝ նմանվում են պարկած մի մարդու՝
Արային, ով ըստ հայկական դիցաբանության իր ներքևի դաշտում է ճակատամարտել Ասորեստանի սեր
տենչացող թագուհու՝ Շամիրամի հետ: Այստեղ է ընկել իր կնոջը` Նվարդին,
հավատարիմ մնացած հայոց թագավորը, որի արնաշաղախ մարմինը Նինոս արքայի հեշտասեր
այրու` Շամիրամի հրամանով դրել են ժայռախորշում, որ արալեզները կենդանացնեն նրան:
Արայի լեռան փեշին գտնվող՝ Եղվարդ
գյուղի բնակիչները, Արայի քիթը ներկայացնող գագաթնաքարը անվանում են՝
Աքլորաքար, քանի որ լեռան ամենաբարձր գագաթն է:
Արայի լեռը գտնվում է Հայաստանի Կոտայքի և Արագածոտնի մարզերում, Երևանից 33կմ հյուսիս:
Նրա մոտակա գյուղերից են Նոր Երզնկան, Եղվարդը, Մուղնին, և Կարպին:
Նաև մոտիկ է Աշտարակին: Գտնվում է Հյ 40° 24' 30"; Աե 044° 26'
57" կոորդինատներում:
Նոր Երզնկայից դեպի լեռան ճանապարհին են գտնվում Դեմերճյան խնձորի այգիները: Արայի լեռը մյուս լեռնաշղթաներից համեմատաբար մեկուսի է գտնվում, և
հետաքրքիր է երկրամորֆորոլիոգրական
տեսակետից: Նա պարունակում է բնաշխարհի մի հարուստ գենետիկ ավազան: Լեռան գրանցված են 650 տեսակ անոթային բույսեր, որոնք Հայաստանի
բուսականության 20%-ն են կազմում: Այս փոքր տարածքում կարելի է տեսնել Հայաստանի բուսականության գլխավոր
տիպերը՝ կիսաանապատ, տափաստան, մարգագետնային տափաստան, անտառ մարգագետին և , բարձր
խոտազգի մասեր, ժայռի և թմբի բուսականություն և տափաստանի թփուտներ: |