Ուրբաթ, 29.03.2024
Բարի հալուստ informacia.do.am
Կայքի մենյու
Sport
Մեր այցելուները
free counters
Վիճակագրություն

Կապի մեջ ընդ. 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0
Главная » Доска объявлений » Միջատներ » Թևաորներ

В категории объявлений: 3
Показано объявлений: 1-3


Сортировать по: Ամսաթիվ · Անվանում · Վարկանիշներին · Կարծիքներին · Դիտվածներին
  Մոծակները կամ երկարաբեղիկ երկթևանիները կազմում են միջատների առանձին ենթակարգ: Հանդիպում են ամենուրեք: Հայտնի է 20 հզ., ՀՀ-ում՝ ավելի քան 20 տեսակ: Առավել տարածված են Արարատյան դաշտում, Սևանի ավազանում և անտառային շրջաններում: Մոծակների մարմինն ու ոտքերը բարակ են ու երկար, վերին ծնոտը կրծող տիպի է: Ունեն երկար կնճիթ, որով ծակում են զոհի մաշկը և ծծում արյունը: Մոծակի խայթոցը շատ ցավոտ չէ, սակայն մաշկի մեջ անցած նրա թույնը տհաճ քոր է առաջացնում: Առավել վտանգավոր են անոֆելես սեռի (մալարիային) մոծակները, որոնց թքի հետ մարդու արյան մեջ կարող են թափանցել մալարիայի, վիրուսային ու ճիճվային ծանր հիվանդությունների հարուցիչներ: Երբ մալարիային մոծակը նստում է, նրա փորիկն ու վերջին զույգ ոտքերը որոշ անկյան տակ վեր են բարձրանում: Ոչ մալարիային մոծակները նստում են կծկված՝ փորիկն իջեցնելով: Նրանք փոխանցում են ավելի քան 50 վարակիչ և մակաբուծական հիվանդություններ: Էգ մոծակները սնվում են բույսերի հյութերով կամ մարդու և կենդանիների արյունով (ծծում են իրենց մարմնի ծավալից 1,5 անգամ ավելի արյուն), իսկ արուները՝ միայն բույսերի հյութով: Ցերեկն արուները հավաքվում են փչակներում, թփերի ստվերում, իսկ էգերը հաճախ նստում են տան կամ գոմերի առաստաղներին ու պատերին, որտեղ կարող են «որս» գտնել: Էգ մոծակն արյուն ծծելուց հետո մնում է մեկուսի անկյունում՝ մինչև ծծած արյունը լրիվ մարսի: Այդ ընթացքում նրա փորիկում զարգանում են հարյուր հազարավոր ձվեր: Այնուհետև մոծակը դուրս է թռչում իր թաքստոցից և ձվադրում բնական ու արհեստական ջրամբարներում: Ձվերից դուրս են գալիս մոծակների թրթուրները, ապա՝ հարսնյակները, որոնք ապրում են ջրում, ջրափոսերում, լճակներում, նույնիսկ ոտնահետքերի ջրով լի փոսերում, խոնավ հողում: Հարսնյակից դուրս է գալիս հասուն մոծակը, որն օդային կյանք է վարում: Մոծակների ակտիվությունը մեծանում է երեկոյան և գիշերը:

Մալարիային մոծակների դեմ պայքարելու համար մարդիկ չորացնում են ճահիճները, բազմացնում մոծակի թրթուրներով սնվող ձկներ, կիրառում միջատասպան զանազան նյութեր:
Անտառում, հատկապես ճահճոտ վայրերում, մոծակներից պաշտպանվելու համար անհրաժեշտ է կրել մոծակապաշտպան ցանց, քնելու ժամանակ մահճակալը մեկուսացնել թանզիֆե վարագույրով, մարմնի բաց մասերը շփել մոծակներին վանող հատուկ քսուքներով կամ լուծույթներով:


Մոծակներ. մալարիային մոծակը
(1) և թրթուրը  (2), կուլեքս սեռի ոչ մալարիային մոծակը
(3)  և թրթուրը (4
)



Թևաորներ | Դիտված: 2388 | Ամսաթիվ: 19.04.2011 | Կարծիքներ (1)

   Մեղուները թռչող միջատներ են, սերտորն կապված կիպրերի և մրջյունների հետ, հայտնի են փոշոտման մեջ իրենց դերով և մեղրի և մեղրամոմի արտադրությամբ: Ներկայումս հայտնի են մոտ 20 000 տեսակի մեղուներ` դասակարգված 7-9 ճանաչված ընտանիքներում, չնայած դրանց իրական թիվն ավելի մեծ է, ուղղակի նկարագրված չեն: Դրանց կարելի է գտնել բոլոր մայրցամաքներում, բացառությամբ Անտարտիդայի, մոլորակի բնական միջավայրում, որևեղ կան միջատների միջոցով փոշոտվող ծաղկաբույսեր: Մեղուններն ուսումնասիրող գիտությունը կոչվում է ապիոլոգիա(ապիդոլոգիա): Մեղուները հարմարվել են կերակրվելու նեկտարով և ծաղկափոշով, նեկտարն օգտագործելով հիմնականում որպես էներգիայի աղբյուր, իսկ ծաղկափոշին սպիտակուցների և այլ սննդային նյութերի ստացման համար: Մեղուներն ունեն երկար փթիկ, որն օգտագործում են բույսից նեկտար ծծելու համար, ունեն նաև բեղիկներ, որոնք բաղկացած են 13 հատվածից արու մեղուների մոտ, և 12 հատվածից էգ մեղուների մոտ: Բոլոր մեղուներն ունեն 2 զույգ թևեր, ետևի զույգը չափերով փոքր են առջևի զույգ թևիկներից, միայն որոշ տեսակի մեղուների մոտ արուների թևիկները շատ կարճ են, ինչը թռիչքը դարձնում է շատ դժվար կամ անհնար: Մեղուների շատ տեսակներ համարյա չեն հետազոտվել: Մեղուների չափերը տատանվում են 2,1 մմ-ից(Տրիգոնա միմիմա գաճաճ մեղուներ) մինչև 39 մմ(Մեգաչիլի պլուտո մեղուներ, որոնք ապրում են Ինդոնեզիայում): Մեղուները դասակարգվում են հետևյալ դասերում Լասիոգլոսում (1750), Անդևենա (1500), Մեգաչիլի (1490), Հուլեաուե (715), Նոմադա (700), Պերդիտա (630), Օսմիա (350), Բոմբուս (260), Ամեգիլլա (250) և այլն: Մեղուները ինչպես և մրջյունները ըստ էության կիպրերի ձևեր են: Չնայած ամենից շուտ գտնված մեղուների տարիքը գնահատվում է 40 մլն տարի, բայց մեղուների գենետիկայի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրանք ավելի վաղ են հայտնվել, ծաղկաբույսերի հայտնման հետ 140 մլն տարի առաջ: Ներկայիս մեղուների նախնիները ավազի կրետների ընտանիքից են (Կրապռոնիդաե), որոնք գիշատիչ միջատներ էին: Էվոլյուցիայի ընթացքում մեղուները գիշատիչներից վերափոխվեցին ծաղկափոշով սնման ապրելակերպի:
Թևաորներ | Դիտված: 3485 | Ամսաթիվ: 04.04.2011 | Կարծիքներ (0)

   Ճանճեր (Լատիներեն` Musca) — մանր ու միջին մեծության միջատներ են (մարմնի երկարությունը` մի քանի միլիմետրից մինջև 15մմՄարմինը հիմնականում մոխրագույն է կամ սև, հազվադեպ` դեղին կամ մետաղական կապույտ։ Ունեն 1 զույգ թափանցիկ թևեր, հազվադեպ անթև են։ Գլուխը, կուրծքը և ոտքերը ծածկված են բազմաթիվ մազիկներով ու խոզաններով։ Բերանային ապարատը լիզող-ծծող է, բեղիկները կարճ են։ Սնվում են ծաղիկների նեկտարով, բույսերի հյութերով, նեխող օրգանական նյութերով, գոմաղբով, մարդու և կենդանիների արյունով։ Որոշ տեսակներ գիշատիչներ են (սնվում են իրենց զոհի ներքին օրգաններով)։ Ճանճերի թրթուրները որդանման են, անոտ, ունեն լավ զարգացած բերանային հավելվածներ` կարթեր։ Տեսակների մեծամասնության թրթուրներն ապրում են քայքայվող օրգանական մնացորդներում և արտադրում են մարսողական ֆերմենտներ, որոնք մասնակցում են սննդանյութերի արագ մարսմանն օրգանիզմից դուրս։ Այնուհետև մարսված սնունդը կուլ են տալիս և յուրացնում։ Որոշ ճանճերի (օրինակ` բոռերի) թրթուրները կաթնասուն կենդանիների (տավար, ոչխար, ձի) և մարդու մակաբույծներ են։ Ճանճերից ամենատարածվածը և մարդու մշտական ուղեկիցը սենյակային ճանճն է, որի հասուն ձևերը սնվում են կենդանական բուսական ծագման, պինդ ու հեղուկ նյութերով, իսկ թրթուրները զարգանում են գոմաղբում, կեղտաջրերի փոսերում, աղբանոցներում։ Սենյակային ճանճերը տալիս են տարեկան 8 սերունդ. ձվից անցումը հասուն ճանճի տևում է 7 օր։ Այս ճանճերը աղիքային վարակիչ հիվանդությունների (դիզենտերիա, որովայնային տիֆ) տարածողներ են։ Ամենուրեք տարածված են աշնանային խայթաճանճերը։ Արտաքինից նման են սենյակային ճանճին, սակայն տարբերվում են դեպի առաջ ձգված կնճիթով։ Այս ճանճերը սնվում են տաքարյուն կենդանիների արյունով, հարձակվում են մարդկանց վրա։ Մարդկանց բնակարաններում սովորական են նաև պտղաճանճերը (դրոզոֆիլներ), որոնց թրթուրներն ապրում են փչացող պտուղների և բանջարեղենի վրա։ Այս խմբի որոշ տեսակներ (հատկապես` սևափոր պտղաճանճը) աճման կարճատև փուլի, հեշտությամբ բազմանալու և բարձր պտղաբերությամբ ու մեծ փոփոխականության շնորհիվ գենետիկական հետազոտությունների անփոխարինելի օբյեկտներ են։ Բուսակեր ճանճեր (բալի, կաղամբի, սեխի, շվեդական) վնասում են գյուղատնտեսական մշակաբույսերը։ Կան նաև ճանճերի օգտակար տեսակներ, որոնք նպաստում են բույսերի փոշոտման, ոչնչացնում վնասատու միջատներին։ Վարակիչ հիվանդությունների փոխանցողների դեմ պայքարի լավագույն եղանակներն են միջատասպան միջոցների օգտագործում ու սանիտարահիգենային կանենների պահպանումը։
Թևաորներ | Դիտված: 2562 | Ամսաթիվ: 14.03.2011 | Կարծիքներ (1)

Փնտրել
Գրանցվել
Block title
Block content
© 2024
anpsh.do.am - asdasd Геноцид армян Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more! Website about Liberated Territory of Artsakh Армянское интернет-сообщество Miasin.Ru Газета Миасин Минск Газета Армянская Церковь | Armenian Church Newspaper | Հայաստանյայց Եկեղեցի List.am - Объявления Армении История и Новости Еревана. Yerevan-City.Com Армянский сайт для друзей Независимая информационно-аналитическая газета Армянской диаспоры, стран СНГ и Балтии newarm.do.am-asdasd allbests.do.am-asdasd