Հինգշաբթի, 28.03.2024
Բարի հալուստ informacia.do.am
Կայքի մենյու
Sport
Մեր այցելուները
free counters
Վիճակագրություն

Կապի մեջ ընդ. 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0
Главная » Доска объявлений » Կենդանիներ » Վայրի

Այծյամ
Информация | 28.02.2010, 18:40
  Հայկական բնաշխարհը դժվար է պատկերացնել առանց այծյամների: Արագավազ, չքնաղ, փոքր եղջերու է այծյամը: Մարմինը համեմատաբար կարճ է, վիզը` երկար: Ունի փոքր գլուխ, ամուր կղճակներով երկար ոտքեր: Նրա գեղեցիկ մորթին ամռանը շիկակարմիր է, իսկ ձմռանը` գորշ:
  Այծյամը հիմնականում ապրում է անտառներում: Սնվում է խոտաբույսերով, վայրի պտուղներով ու հատապտուղներով, տերևներով: Անտառը նար և արոտավայրն է, և թաքստոցը: Սիրում է նաև ջրափի եղեգնուտներին ու անտառամիջյան բացատները:
  Ամտանը առավոտյան, երեկոյան և գիշերը այծյամներն արածում են, իսկ ցերեկվա շոգին թաքնվում են ստվերում և հանգստանում: Ցուրտ օրերին կեր են հայթհայթում օրվա ցանկացած ժամի: Այծյամների քաշը հասնում է մինչև 60 կգ-ի:Շատ ալվ լողում են, կարող են լողալով կտրել անցնել ցանկացած ամենամեծ գետը: Առատ ձյան ժամանակ դուրս են գալիս ճանապարհները: Ունեն սուր հոտառություն, տեսողություն ու լսողություն:
  Որսորդները այծյամներին հետապնդում են համեղ մսի, գեղեցիկ մորթու և էլ ավելի գեղեցիկ եղջյուրների համար: Դրա համր էլ այծյամները թաքնվում են անտառի խորքում: Նրանց հետապնդում են նաև վայրի գազանները` գայլը, որը նրանց հիմնական թշնամին է, աղվեսը, անտառակատուն, լուսանը, թափառող շները: Ձագուկները հաճախ են արծվի, ուրուրի, անգղի և բվեճի որս դառնում:
  Ամռանը հասուն այծյամները թափառում են միայնակ: Իսկ աշնանը կազմում են խառը խմբեր (արուներ, էգեր, ձագեր)` կազմված, սովորաբար, 20-30, երբմն էլ` 50-100 կենդանուց:
  Բազմացման շրջանում, որը սկսվում է ամռան երկրորդ կեսից, արուների միջև տեղի է ունենում կատաղի պայքար և շատ հաճախ ավարտվում վնասվածքներով:
  Մայիսին մայր այծյամն ունենում է 1-2 ձագ: Առաջին օրերին նրանք մնում են թավուտում`խոտերի մեջ պառկած, իսկ հետո կարողանում են կանգնել և քայլել մոր ետևից: Մայր այծյամը հոգատար է ձագուկների նկատմամբ: Նրանց կաթով կերակրում է այնքան ժամանակ, մինչև որ մեծանան, կարողանան սնվել խոտով ու տերևներով: Եղջուրներ ունեն միայն արու այծյամները: Եղջուրներն սկսում են աճել ձմռանը, իսկ հաջորդ տարվա գարնանը դադարում են աճել: Սկզբում եղջյուրը ունենում է մեկ ուղղաձիգ ճյուղ: Դեկտեմբերին այն ընկնում է, և հունվարից աճում է նոր եղջուրներ, որոնք գարնանը ճյուղավորվում են: Այծյամները ապրում են 16 տարի:
Добавил: Jiro | Контактное лицо: Jiro E
Просмотров: 3268 | Размещено до: 31.12.2011 | Рейтинг: 4.2/8
Всего комментариев: 1
0  
1 Marina   (08.02.2011 17:36) [Նյութ]
aycyam

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Փնտրել
Գրանցվել
Block title
Block content
© 2024
anpsh.do.am - asdasd Геноцид армян Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more! Website about Liberated Territory of Artsakh Армянское интернет-сообщество Miasin.Ru Газета Миасин Минск Газета Армянская Церковь | Armenian Church Newspaper | Հայաստանյայց Եկեղեցի List.am - Объявления Армении История и Новости Еревана. Yerevan-City.Com Армянский сайт для друзей Независимая информационно-аналитическая газета Армянской диаспоры, стран СНГ и Балтии newarm.do.am-asdasd allbests.do.am-asdasd