Չորեքշաբթի, 24.04.2024
Բարի հալուստ informacia.do.am
Կայքի մենյու
Sport
Մեր այցելուները
free counters
Վիճակագրություն

Կապի մեջ ընդ. 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0
Главная » Доска объявлений » Կենդանիներ » Վայրի

В категории объявлений: 5
Показано объявлений: 1-5


Сортировать по: Ամսաթիվ · Անվանում · Վարկանիշներին · Կարծիքներին · Դիտվածներին
Գայլ , Գորշ Գայլ կամ Մոխրագույն գայլ (լատ․ Canis lupus) շնազգիների ամենախոշոր և ամենահայտնի ներկայացուցիչն է, որը հիմնականում բնակվում է Եվրասիայի որոշ տարածքներում և Հյուսիսային Ամերիկայում։ Անհիշելի ժամանակներից գայլը բնակվել է մարդու կողքին, նույն պայմաններում։ Մարդու պես միշտ նույն որսն է արել, եղել է մարդու մրցակիցը։ Ընտելացնելով գայլին մարդը ստեղծել է շանը։ Շնազգիների հիմնական ներկայացուցիչներից են գայլերը, աղվեսները, դաշտագայլերը և 4 տեսակի շնագայլերը։ Գայլի մարմնի երկարությունը 105-160սմ է, քաշը՝ 32-50կգ, հազվադեպ մինչև 76կգ։ Ապրում է անապատներում, տունդրայում, հազվադեպ՝ խիտ տայգայում։ Հիմնականում մոխրագույն է, տունդրային գայլը ավելի բաց գույնի է, ձմռանը գրեթե սպիտակ, անտառայինը՝ մուգ, անապատայինը՝ գորշ շիկակարմիր։ Սնվում է վայրի և ընտանի սմբակաորներով, շներով, նապաստակներով, մանր կրծողներով։ Գայլերը ապրում են զույգերով, ուշ աշնանը և ձմռան սկզբին երբեմն շրջում են ոհմակով (5-11 գայլ)։ Հղիությունը տևում է 62-65օր, ունենում են 3-13 ձագ։ Սկզբում կերակրում են կաթով, ստամոքսից ետ բերած ծամած մսով, ավելի ուշ՝ որսով։ Տափաստանային և անապատային գայլերը ապրում են փորած բներում, անտառայինները՝ որջերում, եղեգնուտներում, լեռնային վայրերում՝ քարանձավներում։ Կյանքի տևողությունը 15-20 տարի է։ Գայլերը գրավում են որոշակի տարածք (30-60կմ), նշանում այն և ոհմակով բնակվում այնտեղ։ Գայլերը իրենց ներկայությունը արտահայտում են ոռնոցի միջոցով։ Ոռնոցը հանդիսանում է հաղորդակցության միջոց ոհմակի անդամների միջև։ Գայլերն ավելի ակտիվ են գիշերը։ Նրանք կարողանում են վազել 55-60կմ/ժ արագությամբ և մեկ գիշերվա ընթացքում հաղտահարում են 60-80կմ տարածք։ Գիտնականները տարբերակել են գայլի ավելի քան 9 դեմքի արտահայտություն՝ զայրույթ, կատաղություն, հնազանդություն, բարություն, ուրախություն, զգոնություն, սպառնալիքների արտահայտություն, հանգստություն և վախ։ Գայլի ատամները նրա կարևոր յուրահատկություններից է։  Վերին ծնոտում ունի 6 կտրիչ, 2 ժանիք, 2 մոլյար, 8 նախամոլյար։ Ներքևի ծնոտում 2 մոլյար ավել։ Գայլի ատամները ի վիճակի են դիմակայել ավելի քան 10 մեգապասկալ ճնշմանը։ Ատամները նրա հիմնական զենքն է և պաշտպանության միջոցը։

   Գայլի պոչը բավական երկար է, հաստ և ի տարբերություն շան պոչի միշտ կախված է ներքև։ Գայլի պոչը հանդիսանում է նրա արտահայտչական «լեզուն»։ Պոչի դիրքից կարելի է որոշել նրա տրամադրությունը։ Ըստ համապատասխան միջավայրի գայլը փոխում է իր գույնը։

   Հայաստանում գորշ գայլերը ընդգրկված են Կարմիր գրքում: Հարավային կիսագնդում կա Գայլի համաստեղություն։

Վայրի | Դիտված: 32630 | Ամսաթիվ: 15.03.2011 | Կարծիքներ (0)

 Առյուծը — կատվազգի գիշատիչ է: Առյուծները բնակվում են սավանաններում և սնվում են միջին չափի կճղակաորներով: Նրանք դարանակալում են որսին և հասնելով կարճ տարածության, ցատկով հասնում զոհին: Առյուծները շրջում են խմբերով, որոնք կոչվում են պրայդներ: Պրայդը բաղկացած է մի արուից, մի քանի էգից և կորյուներից: Էգերը զբաղվում են որսով, իսկ արուն տարածքի պաշտպանությամբ: Երիտասարդ արուներին վռնդում են պրայդից: Առյուծը կշռում է 200-250 կիլոգրամ: Բոլոր կատվազգիների մեջ միայն առյուծներն են, որ ապրում և որս են անում ամբողջ ընտանիքով: Արուն`շքեղ բաշ ունի և իշխում է իր շրջապատի էգերին: Որպեսզի օտարները չհամարձակվեն մտնել իր տիրույթները, նա սարսափելի մռնչյուն է արձակում, որը տարածվում է տափաստանով մեկ`շուրջ 10 կիլոմետր շրջագծով: Արու առյուծը չափազանց ծույլ է և օրվա մեջ գրեթե 20 ժամ հանգստանում է: Կորյունները առաջին երեք ամիսները անց են կացնում իրենց մայրիկի հետ` ընտանիքի մյուս անդամներից առանձին: Երբ արու ձագերը դառնում են երեք տարեկան, առաջնորդը նրանց դուրս է անում իրենց հոտից, որպեսզի նրանք սովորեն ինքնուրույն ապրել, և անգամ, փորձեն դառնալ մեկ այլ պրայդայի առաջնորդ:
Վայրի | Դիտված: 3955 | Ամսաթիվ: 14.03.2011 | Կարծիքներ (1)

  Գետաձիու մաշկը փայլոին է, գրեթե մերկ և արագ չորանում է: Աչքերը թմբիկների վրա են և տեղավորված ենգլխի վերին մասում, ինչպես գորտինը կամ կակորդիլոսինը:
Թմբիկավոր են նաև ռենգեղջուրը: Դա շատ հարմար է, քանի որ կարելիէ, սուզանավի ջրադիտակների նման, ջրից դուրս թողնել միայն աչքերի ու ռունգերի «կղզյակները»: Գետաձիների փոքրիկ ականջները նուն պես տեղադրված են «գագաթին»: Գլուխը մեծ է դունչը` լայն, աչքերըը` փոքր: Գետաձիու երախն առհելի է, ասես ճամպրուկ լինի, իսկ ժանիքները 70 սմ երկարություն ունեն:Հատկապես մեծ են ներքին ծնոտի ժանիքները, որով գետաձին, էքսկավատորի շերեփի նման, ջրիմուռներ է հավաքում ջրի հատակից:
 Երբեմն, ավելի հաճախ գիշերը, նրանք ափ են դուրս գալիս անուշ անելու հյութալի բույսեր: Հասուն գետաձին 3 տոննայից ավելի է կշռում, իսկ ձագերը ծնվում են 35-40 կգ քաշով:
 
Վայրի | Դիտված: 3086 | Ամսաթիվ: 28.02.2010 | Կարծիքներ (1)

  Գորշ և սպիտակ արջերի մասին անմիջապես կասես, որ նրանք ցեղակիցներ են, թեև արտաքին տեսքով բավականին տարբերվում են: Բևեռային ձյուների մեջ ապրող սպիտակ արջը միշտ սպիտակ է: Իսկ գորշ արջերը լինում են և հարդագույն, և շագանակագույն, և գրեթե սև:
  Սպտակ արջը երկրագնդի ամենախոշոր գիշատիչն կենդանին է: Արտիկայից բացի, սպիտակ ուրիշ ոչ մի տեղ չեն հանդիպում: Ամբողջ կյանքում անց են կացնում սառույցների մեջ, ջուրը նարնց հարազատ տաիերքն է: Սպիտակ արջը կարող է ժամում 4-5 կմ արագությամբ երկար լող տալ, սուզվել գրեթե փոկի նման և երկու րոպե մնալ ջրի տակ: Նա սնվում է փոկերով, ձկներով, թռչուններով: Երբ գալիս է ձագեր ծնելու ժամանակը, էգ արջը մտնում է ձյունե անձավը: Այդ հսկա, 700 կգ (իսկ արուները մինչև 1000 կգ) քաշով կենդանիների նորածին քոթոթները առնետից մի քիչ են մեծ լինում: Միչև նրանք չմեծանան, մայր արջը որջից դուրս չի գա:
  Գորշ արջերն ապրում են Եվրոպայում, Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում, ԱՊՀ գրեթե ողջ տարածքում: Նրանք ապրում են և հարթավայրերում, և լեռներում, և այնտեղ ուր կան հողմակործան ծառերով, ճահիճներով, ջրամբարներով խուլ անտառներ: Արջի քոթոթները մինչև երկու տարեկանը միշտ մոր կողքին են լինում: Նորածինները, որ սովորաբար երկուցն են լինում, լույս աշխար են գալիս դաժան ցրտին` հունվար-փետրվարին: Մայր արջը նրանց կերակրում է մինչև գարուն: Նա չեր կարող այդպիսի մի ընտանիք աճեցնել, եթե ձագուկներն ընդհամենը կես կիլոգրամ քաշով ծնվեին: Մինչև գարուն էլ նրանք դանդաղ են աճում, որջից դուրս են գալիս փոքր շնիկի չափ դարձած, բայց հետո այնքան են աճում, որ երկուսուկես մետր երկարությամբմ մինչև 650 կգ քաշով հսկաներ:
  Գորշ արջերն ապրում են 50 տարի:

 
 
Վայրի | Դիտված: 27287 | Ամսաթիվ: 28.02.2010 | Կարծիքներ (0)

  Հայկական բնաշխարհը դժվար է պատկերացնել առանց այծյամների: Արագավազ, չքնաղ, փոքր եղջերու է այծյամը: Մարմինը համեմատաբար կարճ է, վիզը` երկար: Ունի փոքր գլուխ, ամուր կղճակներով երկար ոտքեր: Նրա գեղեցիկ մորթին ամռանը շիկակարմիր է, իսկ ձմռանը` գորշ:
  Այծյամը հիմնականում ապրում է անտառներում: Սնվում է խոտաբույսերով, վայրի պտուղներով ու հատապտուղներով, տերևներով: Անտառը նար և արոտավայրն է, և թաքստոցը: Սիրում է նաև ջրափի եղեգնուտներին ու անտառամիջյան բացատները:
  Ամտանը առավոտյան, երեկոյան և գիշերը այծյամներն արածում են, իսկ ցերեկվա շոգին թաքնվում են ստվերում և հանգստանում: Ցուրտ օրերին կեր են հայթհայթում օրվա ցանկացած ժամի: Այծյամների քաշը հասնում է մինչև 60 կգ-ի:Շատ ալվ լողում են, կարող են լողալով կտրել անցնել ցանկացած ամենամեծ գետը: Առատ ձյան ժամանակ դուրս են գալիս ճանապարհները: Ունեն սուր հոտառություն, տեսողություն ու լսողություն:
  Որսորդները այծյամներին հետապնդում են համեղ մսի, գեղեցիկ մորթու և էլ ավելի գեղեցիկ եղջյուրների համար: Դրա համր էլ այծյամները թաքնվում են անտառի խորքում: Նրանց հետապնդում են նաև վայրի գազանները` գայլը, որը նրանց հիմնական թշնամին է, աղվեսը, անտառակատուն, լուսանը, թափառող շները: Ձագուկները հաճախ են արծվի, ուրուրի, անգղի և բվեճի որս դառնում:
  Ամռանը հասուն այծյամները թափառում են միայնակ: Իսկ աշնանը կազմում են խառը խմբեր (արուներ, էգեր, ձագեր)` կազմված, սովորաբար, 20-30, երբմն էլ` 50-100 կենդանուց:
  Բազմացման շրջանում, որը սկսվում է ամռան երկրորդ կեսից, արուների միջև տեղի է ունենում կատաղի պայքար և շատ հաճախ ավարտվում վնասվածքներով:
  Մայիսին մայր այծյամն ունենում է 1-2 ձագ: Առաջին օրերին նրանք մնում են թավուտում`խոտերի մեջ պառկած, իսկ հետո կարողանում են կանգնել և քայլել մոր ետևից: Մայր այծյամը հոգատար է ձագուկների նկատմամբ: Նրանց կաթով կերակրում է այնքան ժամանակ, մինչև որ մեծանան, կարողանան սնվել խոտով ու տերևներով: Եղջուրներ ունեն միայն արու այծյամները: Եղջուրներն սկսում են աճել ձմռանը, իսկ հաջորդ տարվա գարնանը դադարում են աճել: Սկզբում եղջյուրը ունենում է մեկ ուղղաձիգ ճյուղ: Դեկտեմբերին այն ընկնում է, և հունվարից աճում է նոր եղջուրներ, որոնք գարնանը ճյուղավորվում են: Այծյամները ապրում են 16 տարի:
Վայրի | Դիտված: 3287 | Ամսաթիվ: 28.02.2010 | Կարծիքներ (1)

Փնտրել
Գրանցվել
Block title
Block content
© 2024
anpsh.do.am - asdasd Геноцид армян Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more! Website about Liberated Territory of Artsakh Армянское интернет-сообщество Miasin.Ru Газета Миасин Минск Газета Армянская Церковь | Armenian Church Newspaper | Հայաստանյայց Եկեղեցի List.am - Объявления Армении История и Новости Еревана. Yerevan-City.Com Армянский сайт для друзей Независимая информационно-аналитическая газета Армянской диаспоры, стран СНГ и Балтии newarm.do.am-asdasd allbests.do.am-asdasd