Հինգշաբթի, 28.03.2024
Բարի հալուստ informacia.do.am
Կայքի մենյու
Sport
Մեր այցելուները
free counters
Վիճակագրություն

Կապի մեջ ընդ. 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0
Главная » Доска объявлений » Բնություն » Ծառեր

Դեղձենի
Информация | 28.02.2010, 09:55
  Մեր հանրապետության ցածրադիր շրջանների այգիներում գարնանը ծիրանենիների, նշենիների ու խնձորենիների առատ, սպիտակ ծաղիկների մեջ անմիջապես աչքի են զառնում դեղձենու վարդագույն ծաղիկները:
  Ենթադրվում է, որ դեղձենին չինական բույս է, իբր, շատ հնում բերվել է Մերձավոր Արևելք, այդ թվում Պարսկաստան, այստեղից էլ տարվել է Եվրոպա: Եվրոպացիներին շատ դուր եկավ «պարսկական սալորը» (այդպես նրանք անվանեցին նորահայտ բույսը, համրելով, թե նրա հայրենիքը Պարսկաստանն է), որն արագորեն տարածվեց Միջերկրական ծովի ափամերձ ջրջաններում: Հետագայում միայն պարզվեց, որ դեղձենին պարսկական բույս չէ, սակայն նրա գիտնական անվանումը` «պերսիկա», մնաց անփոփոխ:
  Հայաստանի տարածքում կատարված հնագիտական պեղումներից պարզվել է նաև, որ դեղձենին այնտեղ տարածված է եղել վաղ անցյալում, հնարավոր է, նույնիսկ, Չինաստանից ու Պարսկաստանից շատ առաջ: Կարմիր բլուրում և Արցախում, օրինակ, հայտնաբերվել են 3000-ից մինչև 6000 տարվա հնության դեղձի կորիզներ: Բացի դրանից, Հայաստանի անտառներում աճում են դեղձենու որոշ վայրի տեսակներ, իսկ մշակովիների շարքերում կան շատ արժեքավոր սորտեր: Նարնջի, զաֆրանի, կիտրոնի, սալամի, շերտավոր լոձ սորտերը աշխարհում մշակվող լավագույն դեղձենիներից են: Մեր հանրապետությունում տարածված են նաև քաղցրակորիզ դեղձենու մի շարք տեսակներ, որոնք ոչ մի այլ երկրում չեն հանդիպում: Կարելի է, հավանաբար, ասել, որ Հայաստանը դեղձենու մշակույթային հին և ինքնուրույն բնօրաններից է:
  Դեղձենին 3-5 մ (երբեմն` 8 մ) բարձրությամբ փոքր ծառ է`տարածված ճյուղերով, լայն սաղարթով: Տերևները երկարավուն-նշտարաձև են: Դեղձենին ապրում է ընդհամենը 10-15 տարի:
  Դեղձենու համեղ ու սննդարար պտուղները հասունանում են մայիսից սկսած մինչև նոյեմբերի կեսերը: Նշանակում է, եթե մենք ճիշտ ընտրենք մշակվող սորտերը, ապա մայիսից մինչև նոյեմբեր մեր սեղաններին թարմ դեղձ կունենանք: Դեղձենու այգու մեկ հեկտարից ստացվում է 20-40 տ բերք: Պտուղներն օգտագործվում են թարմ և պահածոյացված վիճակում: Սրանցից պատրաստում են չիր, ալանի (Հայաստանում), կոմպոտներ, մուրաբաներ, հյութեր, ժելե, ջեմ և այլն: Կորիզներն օգտագործվում են քիմիական արդյունաբերության մեջ:
  Դեղձենին աճում է սննդանյութերով հարուստ, փուխր հողերում, առատ խոնավության և ջերմության պայմաններում: Դեղձենին, ինչպես նաև ծիրանենին, խիստ զգայուն է ուշ գարնանային ցրտահարությունների նկատմամբ, և այն տարիներին, երբ ուշ գարնանը ձյուն է տեղում կամ սաենամանիքներ են լինում, նրա բերքի մեծ մասը ոչնչանում է:
  Դեղձենին բազմանում է սերմերով և պատվաստի միջոցով:
  Մեր հանրապետությունում դեղձենին աճեցվում է Արարատյան դաշտում, Արփայի գետահովտում, Թումանյանի, Նոյեբերյանի, Իջևանի, Շամշադինի, Մեղրիի շրջաններում:
Добавил: Jiro | Контактное лицо: Jiro E
Просмотров: 6501 | Размещено до: 31.12.2011 | Рейтинг: 4.4/23
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Փնտրել
Գրանցվել
Block title
Block content
© 2024
anpsh.do.am - asdasd Геноцид армян Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more! Website about Liberated Territory of Artsakh Армянское интернет-сообщество Miasin.Ru Газета Миасин Минск Газета Армянская Церковь | Armenian Church Newspaper | Հայաստանյայց Եկեղեցի List.am - Объявления Армении История и Новости Еревана. Yerevan-City.Com Армянский сайт для друзей Независимая информационно-аналитическая газета Армянской диаспоры, стран СНГ и Балтии newarm.do.am-asdasd allbests.do.am-asdasd