Երեքշաբթի, 19.03.2024
Բարի հալուստ informacia.do.am
Կայքի մենյու
Sport
Մեր այցելուները
free counters
Վիճակագրություն

Կապի մեջ ընդ. 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0
Главная » Доска объявлений » Բնություն » Սարեր, լեռներ

В категории объявлений: 3
Показано объявлений: 1-3


Сортировать по: Ամսաթիվ · Անվանում · Վարկանիշներին · Կարծիքներին · Դիտվածներին
   Հայաստանի Հանրապետության ամենաբարձր կետը Արագած լեռնագագաթն է 4095 (շատ աղբյուրներում 4090) մետր բարձրությամբ։ Դա շրջապատից մեկուսացած, վահանաձև փռված մի զանգված է՝ մոտ 200 կմ շրջագծով։ Իր հովհարաձև տարածված լանջերի հետ միասին գրավում է մոտ 4000 քառ. կմ տարածություն Արարատյան ու Շիրակի դաշտերի, Ախուրյան ու Քասախ գետերի միջև։ Երեք կողմից նրան հարևան են հյուսիսից՝ Շարայիր, արևելքից՝ Արայի, հարավ-արևմուտքից՝ Մեծ Արտենի Մեծ Հայքի Արագածոտն, Շիրակ և Նիգ գավառների սահմաններում։ Այժմ մտնում է Արագածոտնի և Շիրակի մարզերի տարածքում (ՀՀ տարածքի հս-արմ-ում) և ունի կենտրոնական դիրք:
Արագած անվան ծագումը կապում են Հայկի որդի Արամանյակի կամ էլ Արա աստծո անունների հետ (Արագած՝ Արայի գահ
Արագածն անցյալում եղել է աշխարհի ամենախոշոր հրաբուխներից մեկը։  Ունի 400 մ խորությամբ և 3 կմ տրամագծով հսկա խառնարան, որի քայքայված պատերի մնացորդները կազմում են լեռան չորս կատարները։ Խառնարանը հարավ-արևելյան կողմից բաց է և կապվում է շրջապատին։ Կատարները դասավորված են կիսաշրջանաձև և կազմում են 270 աստիճանի աղեղ։ Ամենաբարձրը հյուսիսային կատարն է (4095 մետր)։ Այնուհետև գալիս են արևմտյանը՝ 4080 մետր, արևելյանը՝ 3926 և հարավայինը՝ 3879։ Խառնարանը ջրահավաք մեծ ավազան է։ Այստեղից է սկիզբ առնում Քասաղի վտակ` Անբերդ գետը։

  Արագածի հավերժական ձյունե ծածկույթը մոտ 6 քառ. կմ է։ Լեռն ունի մի քանի փոքր սառցադաշտեր, որոնցից ամենամեծը (1,5 կմ մակերեսով) խառնարանում է։ Սառցադաշտերը սնում են Քասաղի վտակներից Գեղարոտը։

Եթե Արագածի ատամնաձև գագաթները ուղղաձիգ են, (հատկապես հյուսիսային կատարը, որ բավական դժվարամատույց է վերելքի համար), ապա լանջերը մեղմ թեքություն ունեն, որոնք փռված են գագաթների շուրջը հսկայական տարածությունների վրա՝ տեղ-տեղ կազմելով ընդարձակ բարձրավանդակներ, սարավանդներ, հարթություններ (Ապարանի դաշտը, Կարմարաշենի, Շամիրամի սարահարթերը, Օհավանի, Մարալիկի սարավանդները և այլն), մասնատված են ճառագայթաձև տարածվող խոր հովիտներով, կիրճերով, հեղեղատարով։ Լանջերին կան նաև հրաբխային ծագում ունեցող կոնաձև բարձրություններ (Փոքր արտենի, Իրինդ, Կարմարթառ, Դաշտաքայլը և այլն)։
Արագածի մերձակայքում ցրված են բազմաթիվ պարազիտային կոներ, որոնք անցյալում պարբերաբար արտավիժել են հրաբխային նյութեր։ Հրաբխային ժայթքումների հետևանքով Արագածի լանջերը հսկայական տարածության վրա (ընդհուպ մինչև ստորին փեշերը) ծածկված են լավաներով։ Արագածը հարուստ է հրաբխային ծագում ունեցող օգտակար հանածոներով (տուֆ, պեմզա, պլեռիտ և այլն)։

  Արագածը հայտնի է իր սառնորակ աղբյուրներով, որոնք ձնհալի ջրերի ու սառցադաշտերի հետ միասին սկիզբ են տալիս մի շարք գետերի ու գետակների (Գեղարոտ, Ամբերդ, Մանթաշ, Նարիշդ, Գետաձոր, Ծաղկահովիտ և այլն)։ Արագածի ընդերքի ջրերով է սնվում նաև Մեծամոր լիճը։ Գագաթին և լանջերին կան մի քանի տասնյակ գեղատեսիլ լճակներ (Քարի, Ամբերդի, Լեսինգի և այլն)։ Դրանցից ամենամեծը Քարի լիճն է, որն ունի քաղցրահամ ջուր և 3250 մ բարձրության վրա է։ Լճին առանձին հրապույր են տալիս շրջակա ալպյան մարգագետինները, բազմագույն ծաղիկները, լեռնային մաքուր օդը և Արագածի ձյունափայլ գագաթի մերձակցությունը։
Ճոխ բուսականությամբ ծածկված հիասքանչ գետահովիտներով ու ձորակներով հոսող գետերը տեղ-տեղ առաջացնում են ջրվեժներ ու սահանքները։

  Լեռան շրջակայքի քաղաքներից են Աշտարակը՝ հարավ-արևելքում, Ապարանը՝ հյուսիս-արևելքում, Արթիկը՝ հյուսիս-արևմուտքում և Թալինը՝ հարավ-արևմուտքում: Լեռան մյուս կողմերում կան այլ քաղաքներ և գյուղեր:

Սարեր, լեռներ | Դիտված: 23803 | Ամսաթիվ: 25.03.2011 | Կարծիքներ (0)

  Արարատ (թուրքերեն՝ Ağrı Dağı, քուրդերեն՝ Çîyaye Agirî) հանգած հրաբուխ  է : Գտնվում է` Հայաստանի, Իրանի և Թուրքիայի Արաքս  գետի աջ ափին, Հայաստանի սահմանից 32 կմ հեռավորության վրա, իսկ Իրանի սահմանից 16 կմ: Այն ունի երկու գագաթ՝ մեծ (Մասիս-5137 մ) և փոքր (Սիս-3975 մ), Հայկական լեռնաշխարհի և Թուրքիայի սահմանի մոտ ամենաբարձր լեռը, գտնվում է Թուրքիայի Իգդիր իլում (շրջանում)։

   Մասիսը ունի դեպի հյուսիս թեքված զառիթափ ու ժայռոտ գագաթ՝ 12 կմ² հիմքի մակերեսով, աշխարհի ամենաբարձր գագաթներից է (5137 մ), իսկ հարաբերական բարձրությամբ (ստորոտից՝ մինչև գագաթ) առաջինը՝ 4300 մ։ Հյուսիսարևելյան լանջին է «Վիհ Մասեաց» կամ «Փլած Մեծի լերինն» անունով խորխորատը, որը ձգվում է ստորոտից՝ գագաթ շուրջ 10 կմ, իսկ գագաթի մոտ նրա առավելագույն խորությունը հասնում է 1000 մետրի։ Գագաթը պատված է հավերժական ձյունով ստորին սահմանը (4100-4250 մ), որոնցին սկիզբ է առնում մոտ 30 սառցադաշտ։ Հարավարևմտյան լանջին դրանք իջնում են մինչև 3850-3950 մ, բայց Մասյաց վիհում սառույցն իջած է մինչև 2754 մ բարձրությունը։
   Սիսը կանոնավոր կոնաձև լեռ է՝ տեղադրված Մասիսից հարավ արևելք։ Գագաթնային մասը (1,5 հա) ալիքավոր հարթավայր է՝ ծածկված ժայռերով, քարակույտերով։ Սիսի լանջերը բավականաչափ զառիթափ են և մասնատված, զուրկ հավերժական ձյունից և սառցադաշտերից։
   Գագաթները բաժանվում են 2688 մ ձգվածություն ունեցող տաշտաձև թամբարդով։
Լեռան հիմքի մակերեսը գրավում է 1200 կմ² տարածք, իսկ պարագիծը 130 կմ է։ Գագաթները բաժանվում են 2688 մ ձգվածություն ունեցող տաշտաձև թամբարդով։
2800-3000 մ բարձրությունների վրա այստեղ նկատելի են անթրոպոգենյան շրջանի հետքեր՝ լանջերն ու հատկապես մերձգագաթնային սարավանդները ծածկված են հողմահարված հրաբխային ապարների քարակարկառներով, որոնք անվանում են «քարե ծովեր»։
Գագաթների միջև հեռավորութունը 11 500 մ:

  Արարատ լեռան վրա լավ արտահայտված է կլիմայական ուղղաձիգ գոտիականությունը։ Ձմեռը խիստ է, կայուն ու հզոր ձյունածածկույթով։ Հունվարի միջին ջերմաստիճանը տատանվում է - 6 աստիճան C-ից (ստորոտում) մինչև 20-25 աստիճան C (գագաթին), հուլիսին 26 աստիճան C -ից (ստորոտում) մինչև 0 աստիճան C և պակաս (գագաթում)։

Արարատի գիտական նվաճման պատմության մեջ լուրջ քայլ կատարեց ֆրանսիացի բնախույզ Պիտտոն դե Տուրնեֆորը։ Բացառիկ բույսեր փնտրելու և լեռնային բուսականության բնականոն դասավորությունը ուսումնասիրելու մտադրությամբ, Տուրնեֆորը 1701 թվ-ի օգոստոսին հասավ հավերժական ձյան սահմանը, նկարագրեց լեռան ֆիզիկական յուրահատկություններն ու բուսական աշխարհը։

Արարատի միջին գոտու (1500 մ - 3500 մ) բուսական ծածկույթը համեմատաբար փարթամ է։ Ստորին գոտում (1500 մ-ից ցած) ծածկված է կիսաանապատային բույսերով։ Հարուստ է նաև կենդանիներով և թռչուններով։ Հնում հռչակված է եղել որպես Հայոց արքունի որսատեղի։

Սարեր, լեռներ | Դիտված: 4115 | Ամսաթիվ: 16.03.2011 | Կարծիքներ (1)

  Արա լեռը կամ Արայի լեռը Հայաստանի լեռներից է, որը գտնվում է Կոտայքի և Արագածոտնի մարզերում: Նրա վրա է գտնվում Ծաղկեվանքը: Լեռն ունի հարուստ բնաշխարհ, և Հայաստանի բուսականության 20%-ը կարելի է հայտնաբերել այնտեղ: Արան նաև պարապրանիստների թռիչքի վայր է համարվում:

   Արայի լեռան անունը գալիս է հայ դիցաբանական աստծո՝ Արա Գեղեցիկի անունից, քանի որ լեռան գագաթները հեռվից (օր.՝ Երևանից) նայելիս՝ նմանվում են պարկած մի մարդու՝ Արային, ով ըստ հայկական դիցաբանության իր ներքևի դաշտում է ճակատամարտել Ասորեստանի սեր տենչացող թագուհու՝ Շամիրամի հետ: Այստեղ է ընկել իր կնոջը` Նվարդին, հավատարիմ մնացած հայոց թագավորը, որի արնաշաղախ մարմինը Նինոս արքայի հեշտասեր այրու` Շամիրամի հրամանով դրել են ժայռախորշում, որ արալեզները կենդանացնեն նրան: Արայի լեռան փեշին գտնվող՝ Եղվարդ գյուղի բնակիչները, Արայի քիթը ներկայացնող գագաթնաքարը անվանում են՝ Աքլորաքար, քանի որ լեռան ամենաբարձր գագաթն է:

   Արայի լեռը գտնվում է Հայաստանի Կոտայքի և Արագածոտնի մարզերում, Երևանից 33կմ հյուսիս: Նրա մոտակա գյուղերից են Նոր Երզնկան, Եղվարդը, Մուղնին, և Կարպին: Նաև մոտիկ է Աշտարակին: Գտնվում է Հյ 40° 24' 30"; Աե 044° 26' 57" կոորդինատներում: Նոր Երզնկայից դեպի լեռան ճանապարհին են գտնվում Դեմերճյան խնձորի այգիները:

  Արայի լեռը մյուս լեռնաշղթաներից համեմատաբար մեկուսի է գտնվում, և հետաքրքիր է երկրամորֆորոլիոգրական տեսակետից: Նա պարունակում է բնաշխարհի մի հարուստ գենետիկ ավազան: Լեռան գրանցված են 650 տեսակ անոթային բույսեր, որոնք Հայաստանի բուսականության 20%-ն են կազմում: Այս փոքր տարածքում կարելի է տեսնել Հայաստանի բուսականության գլխավոր տիպերը՝ կիսաանապատ, տափաստան, մարգագետնային տափաստան, անտառ մարգագետին և , բարձր խոտազգի մասեր, ժայռի և թմբի բուսականություն և տափաստանի թփուտներ:

Սարեր, լեռներ | Դիտված: 3488 | Ամսաթիվ: 16.03.2011 | Կարծիքներ (0)

Փնտրել
Գրանցվել
Block title
Block content
© 2024
anpsh.do.am - asdasd Геноцид армян Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more! Website about Liberated Territory of Artsakh Армянское интернет-сообщество Miasin.Ru Газета Миасин Минск Газета Армянская Церковь | Armenian Church Newspaper | Հայաստանյայց Եկեղեցի List.am - Объявления Армении История и Новости Еревана. Yerevan-City.Com Армянский сайт для друзей Независимая информационно-аналитическая газета Армянской диаспоры, стран СНГ и Балтии newarm.do.am-asdasd allbests.do.am-asdasd